Արդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմից
 Հինգշաբթի, 4 Դեկտեմբերի 2025, 16:33

Արմինֆո. Արդեն մոտ մեկ դար աշխարհում ֆինանսական ոլորտի զարգացմանը հետևող և Financial Times Group-ին պատկանող The Banker ամսագիրը յուրաքանչյուր տարի գնահատում է բանկերի գործունեությունը՝ վերլուծելով նրանց ֆինանսական արդյունքները, նորարարական ծրագրերը, ռազմավարական քայլերը և հաճախորդների սպասարկման որակը։

էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ սեպտեմբերի 5-ին
 Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025, 16:40

Արմինֆո. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Ավարտվել է «Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման գործընթացը
 Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025, 11:55

Արմինֆո.   «Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման գործընթացը hաջողությամբ ավարտվել է։

HSBC բանկի մասնաճյուղի վրա հարձակված ոստիկանության գնդապետը դատապարտվել է ցմահ ազատազրկման
 Կիրակի, 15 Դեկտեմբերի 2024, 11:47

Արմինֆո. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 13 - ին բավարարել է դատախազի միջնորդությունը և ցմահ ազատազրկման դատապարտել HSBC բանկի կողոպտչին՝ ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանին, ով մարդ էր սպանել:

Արդշինբանկն ավարտին է հասցրել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ձեռք բերելու գործարքը                    
 Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024, 23:06

Արմինֆո«Արդշինբանկ» ՓԲԸ-ն հայտարարում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ (HSBC Հայաստան) 100% բաժնեմասի ձեռքբերման գործընթացի ավարտի մասին: Գործարքի վերջնականացման և ինտեգրացիայի մոտ տասն ամիս տևած աշխատանքներից հետո HSBC Հայաստանը ս.թ. նոյեմբերի 29-ին վերանվանվել է «Արդշինինվեստբանկ»:

Արդշինբանկը ստացել է HSBC Հայաստանը ձեռք բերելու գործարքի հաստատումները
 Երեքշաբթի, 27 Օգոստոսի 2024, 18:33

Արմինֆո.Սույն թվականի օգոստոսի 27-ի նիստում  ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը նախնական համաձայնություն է տվել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Արդշինբանկ ՓԲԸ-ի կողմից 75 և ավելի տոկոս ուղղակի նշանակալի մասնակցության ձեռքբերմանը: Դրանից առաջ՝ ս/թ. հունիսի 6-ին, ստացվել էր նաեւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի թույլտվությունը Արդշինբանկ և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ընկերությունների համակենտրոնացման մասով:

Արդշինբանկի և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հաճախորդները կարող են օգտվել բանկոմատների ընդլայնված ցանցից  
 Երկուշաբթի, 3 Հունիսի 2024, 10:40

Արմինֆո.Տեղեկացնում ենք, որ ս.թ. հունիսի 1-ից Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի բանկոմատներից կանխիկացում կատարելու դեպքում Արդշինբանկի քարտապանների համար գործում են Արդշինբանկի բանկոմատներից կանխիկացման պայմանները։

Արդշինբանկը հայտարարել է «HSBC Հայաստան» բանկի ձեռք բերման շուրջ համաձայնության գալու մասին
 Երեքշաբթի, 6 Փետրվարի 2024, 17:05

Արմինֆո. Հայաստանի խոշորագույն բանկը՝ Արդշինբանկը, այսօր հայտարարում է HSBC Holdings plc-ի դուստր ընկերության՝ HSBC Europe B.V.-ի հետ համաձայնության գալու մասին՝ Հայաստանում վերջինիս դուստր բանկի ձեռք բերման վերաբերյալ։

HSBC Հայաստանի ամենամյա «Խաղալիքների հավաքը» հիշարժան պահեր է ստեղծում Կոտայքի մարզի երեխաների համար
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 13:47

Արմինֆո. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ՝ HSBC Հայաստան / Բանկ) շարունակում է «Խաղալիքների հավաք ի» (Toy Drive) կազմակերպման ավանդույթը Հայաստանի տարբեր մարզերում բնակվող անապահով խմբերի երեխաների համար: Այս տարի ձմեռային հեքիաթը վերածվեց իրականության Կոտայքի մարզի 200-ից ավելի երեխաների համար:

HSBC-Ն 100,000 ամն դոլար կհատկացնի ՔՈԱՖ-Ի H.O.P.E. (Հույս) նախագծին՝ նպաստելով Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցությանը
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023, 15:03

Արմինֆո. «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) հայտարարում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ` HSBC Հայաստան/Բանկ)  կողմից 100,000 ԱՄՆ դոլարի ներդրման մասին՝ H.O.P.E (Հույս) ծրագրի նպատակային աջակցության համար: Շարունակվող հումանիտար ճգնաժամին զուգահեռ ստեղծված այս նախաձեռնությունը նպատակ ունի մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախից բռնի տեղահանված անձանց՝ մասնավորապես ուշադրություն դարձնելով որակյալ կացարանների տրամադրմանը, կրթության հնարավորությունների ստեղծմանը, հոգեսոցիալական աջակցությանն ու հմտությունների զարգացմանը:

Երիտասարդներն հանուն համայնքի զարգացման. երկամյա ծրագիրը գրանցում է տպավորիչ արդյունքներ
 Երեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2023, 17:52

Արմինֆո.«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ` HSBC Հայաստան/Բանկ) և «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով մարզաբնակ 200 երիտասարդներ աշխատանքի անցնելու կամ սեփական բիզնեսը հիմնելու հնարավորություն ստացան։

Ընտանիքների ամրապնդման ծրագիր Կոտայքում, ինչպես նաև Իջևան և Դիլիջան խոշորացված համայնքներում
 Հինգշաբթի, 20 Հուլիսի 2023, 12:41

Արմինֆո.«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան/Բանկ) հայտարարել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի հետ նոր համագործակցության մասին, որի շրջանակում Բանկը ֆինանսական օժանդակություն կցուցաբերի Հիմնադրամին` Կոտայքի մարզում, ինչպես նաև Իջևան և Դիլիջան խոշորացված համայնքներում ընտանիքների ամրապնդման ծրագրի իրականացման համար:

43 երիտասարդ ավարտեց ԳՏՏԿ-ի և HSBC Հայաստանի համատեղ նախաձեռնած վերապատրաստման ծրագիրը
 Չորեքշաբթի, 10 Մայիսի 2023, 18:04

Արմինֆո. Տավուշի մարզի 43 երիտասարդ ավարտեց «Աշխատունակության զարգացում հմտությունների զարգացման միջոցով» ծրագիրը: Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի (ԳՏՏԿ) և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ HSBC Հայաստան/Բանկ) համատեղ ջանքերով իրականացված վեցամսյա ծրագիրը նախատեսված էր աջակցելու տեղի երիտասարդությանը բարելավել փափուկ հմտությունները, ինչպես նաև մասնակցել անվճար դասընթացների և զարգացնել գիտելիքները ծրագրավորման,գրաֆիկ դիզայնի և մարքեթինգի ոլորտում:

HSBC Հայաստանը ամանորյա տրամադրություն է  պարգևում Կոտայքի մարզի փոքրիկներին
 Չորեքշաբթի, 11 Հունվարի 2023, 11:25

Արմինֆո.Ամանորին երազանքներն իրականանում են: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ HSBC Հայաստան կամ Բանկ) շնորհիվ ամանորյա հրաշքներին  հավատացին Կոտայքի մարզի 35 համայնքի շուրջ 250 փոքրիկներ, որոնք ստացան նվերներ Ձմեռ պապիկից: 

Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը նախաձեռնել է «ֆինանսական շուկայում արտարժույթի հեջավորման գործիքները» խորագրով հանդիպում
 Ուրբաթ, 21 Հոկտեմբերի 2022, 16:22

Արմինֆո.Արտարժութային ռիսկերի կառավարումն այսօր առանցքային խնդիր է գործարար միջավայրում: Պայմանավորված փոխարժեքի տատանումների կտրուկ աճով` խնդիրն առանձնահատուկ ուշադրության է արժանանում միջազգային առևտրի ոլորտում ներգրավված կազմակերպությունների շրջանում:

 «ԼՂ պատերազմից տուժած երիտասարդների տնտեսական կայունացում»  ծրագրի շնորհիվ  Դիլիջան համայնքի` պատերազմից տուժած 84 երիտասարդ աշխատանքի է անցել
 Երեքշաբթի, 12 Հուլիսի 2022, 18:40

Արմինֆո. Դիլիջանի համայնքային կենտրոնում տեղի է ունեցել «ԼՂ պատերազմից տուժած երիտասարդների տնտեսական կայունացում» ծրագրի արդյունքների ամփոփման միջոցառումը: Ծրագիրը մեկնարկել էր 2021 թվականի մայիսին և նպատակ ուներ բարձրացնել ԼՂ հակամարտության արդյունքում տուժած երիտասարդների տնտեսական հնարավորությունները որակյալ կրթության, մասնագիտական դասընթացների մասնակցելու և ձեռնարկատիրական հմտություններ ձեռք բերելու միջոցով:

Մարզերի երիտասարդները ֆինանսական գիտելիքներ են ձեռք բերում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի և «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության շնորհիվ 
 Ուրբաթ, 10 Հունիսի 2022, 12:58

Արմինֆո.«Օրրան» բարեգործական ՀԿ֊ի Վանաձոր կենտրոնում տեղի ունեցավ «Հմուտ երիտասարդները հանուն համայնքի զարգացման» երկամյա դրամաշնորհային ծրագրի ավելի քան 50 շահառուների  հանդիպումը «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ HSBC Հայաստան) աշխատակիցների հետ: 

HSBC Հայաստանը ամանորյա ժպիտներ է պարգևում Տավուշի մարզի փոքրիկներին  
 Երկուշաբթի, 10 Հունվարի 2022, 12:17

Արմինֆո.Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես ամանորյա տոներին ընդառաջ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ ՝ HSBC Հայաստան) կազմակերպել էր «Խաղալիքների հավաք» (Toy Drive), որի արդյունքում իրականացան Տավուշի մարզի շուրջ 300 փոքրիկների ամանորյա ցանկությունները:

Հայաստանի ամերիկյան համալսարանը և HSBC Հայաստանն կազմակերպեցին աշխատանքի ցուցահանդես «Որակյալ մասնագետներ որակյալ աշխատատեղերի համար» համայնքային ծրագրի շրջանակում
 Երկուշաբթի, 22 Նոյեմբերի 2021, 16:44

Արմինֆո.Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) շարունակական կրթության բաժինը «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) հետ համատեղ կազմակերպեցին աշխատանքի ցուցահանդես ֆինանսական և բանկային ոլորտներում երիտասարդ մասնագետների համար:

«ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը HSBC Հայաստանի կողմից ստացել է նվիրատվություն «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած երիտասարդների տնտեսական հզորացում» ծրագրի իրականացման համար
 Երկուշաբթի, 15 Նոյեմբերի 2021, 17:44

Արմինֆո.«ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ն և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը (HSBC Հայաստան) ստորագրել են համաձայնագիր, որի շրջանակում բանկը 8,204,000 դրամի նվիրատվություն է տրամադրում «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած երիտասարդների տնտեսական հզորացում» ծրագիրն իրականացնելու նպատակով։




Մեկնաբանվողներ
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները