Arminfo.info


Հայաստանի իշխանությունները հաշվի չեն առնում Ջերմուկ քաղաքը որպես միջազգային նշանակության առողջարան կորցնելու ռիսկը. ՀԿ-ների հայտարարությունը
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2024, 21:37

Արմինֆո.Մի խումբ հասարակական կազմակերպություններ և Ջերմուկ քաղաքի բնակիչներ դեմ են արտահայտվել Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործմանը:

Բնապահպանական ՀԿ-ները հաստատում են Ամուլսարում ուրանի առկայությունը, ընկերությունը հերքում է
 Երկուշաբթի, 14 Մարտի 2022, 13:10

Արմինֆո. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է Ամուլսարի ոսկու հանքի շրջակայքում ուրանի և թորիումի առկայությունը։ Ինչպես հաղորդել է «Էկոլուր» ՈԿԿ-ը, արձագանքելով «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանի հարցմանը, նախարարության մասնագետները իրականացրել են գամմա ճառագայթման չափումներ հանքի հարակից տարածքի տարբեր հատվածներում և Ամուլսարից 3,5-4 կմ հեռավորության վրա հայտնաբերել բնական գամմա ճառագայթման դոզայի հզորության նորման գերազանցող արժեքներ՝ բարձր ֆոն: Ըստ նախարարության՝ գամմա ճառագայթումը տատանվում է 5-115 միկրոռենտգեն/ժամի սահմաններում:

Կանաչ ակտիվիստներն Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիա են անցկացնում
 Հինգշաբթի, 20 Օգոստոսի 2020, 19:38

Արմինֆո. Օգոստոսի 20-ի երեկոյան մեկնարկել է կանաչ ակտիվիստների բողոքի ակցիան ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ ընդդեմ Ամուլսարի հանքավայրի շահագործման։ Ավելի վաղ ցուցարարները երթով անցել են Երեւանի կենտրոնական փողոցներով, նրանց միացել են նաեւ Ջերմուկ քաղաքի բնակիչները, որոնք կեսօրին ավտոերթով շարժվել էին դեպի մայրաքաղաք:

<Ռադիոակտիվ սար>․ Անդրիաս Ղուկասյանը բարձրացրել է Ամուլսարում ուրանի երևակումների հարցը
 Ուրբաթ, 14 Օգոստոսի 2020, 17:14

Արմինֆո. Կառավարության մակարդակով փորձեր են արվում հանրության համար հնարավորինս նվազեցնել Ամուլսարի հարցի նշանակությունը և սահմանափակել խնդրի վերաբերյալ տեղեկատվության տարածումը ։ Այս մասին օգոստոսի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը ։

Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագիրը լրացուցիչ ստուգման, կամ առնվազն պարզաբանումների կարիք ունի. Էրիկ Գրիգորյան
 Հինգշաբթի, 17 Հոկտեմբերի 2019, 17:19

Արմինֆո. ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հոկտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի՝ շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատման (ՇՄԱԳ) անցկացման անհրաժեշտությանը:

Կառավարությունը ճնշման ներքո որոշում չի կայացնի. Փաշինյանն՝ Ամուլսարի հարցի մասին
 Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2019, 16:45

Արմինֆո. Ամուլսարի ոսկու հանքավայրի վերաբերյալ ճշմարտության որոնումներում կառավարությունը մտադիր է գնալ մինչև վերջ։  Այդ մասին սեպտեմբերի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  պատասխանելով հարցին, թե արդյոք չի կարծում, որ 400 հազար դոլարը (հենց այդքան է հարկատուների վրա նստել փորձաքննությունը - խմբ.) զուր է ծախսվել։

Ջերմուկի բնակիչները՝  ի պատասխան Ամուլսար տանող ճանապարհներն ապաշրջափակելու վարչապետի կոչին.  բանակցելու ենք բացառապես հանքի փակման շուրջ
 Երեթշաբթի, 10 Սեպտեմբերի 2019, 11:30

Արմինֆո. Բնապահպանները, ակտիվիստներն ու Ջերմուկի բնակիչները հանդես են եկել հայտարարությամբ՝ Ամուլսար տանող ճանապարհներն ապաշրջափակելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի առնչությամբ:

Վարչապետն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլե ընկերության ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին
 Շաբաթ, 7 Սեպտեմբերի 2019, 12:38

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլե ընկերության ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին և «Լիդիան Արմենիաե ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին:

ՀՀ փոխվարչապետը մտահոգված է բոլոր հանքավայրերում ստեղծված էկոլոգիական իրավիճակով, եւ Ամուլսարը բացառություն չէ
 Չորեքշաբթի, 4 Սեպտեմբերի 2019, 15:21

Արմինֆո. Ամուլսարի նախագծի վերաբերյալ Քննչական կոմիտեի դրական եզրակացության փորձագիտական եւ իրավական գնահատման անհրաժեշտություն կա:  Այս մասին սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ կարճատեւ զրույցում ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ։

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել. ՔԿ
 Երկուշաբթի, 2 Սեպտեմբերի 2019, 16:33

Արմինֆո.Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ սկսվել է ծառայողական քննություն: Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ։

«Լիդիանը» խորապես հիասթափված է կառավարության հետ քննարկման ընթացքում ELARD-ի ապակողմնորոշող մեկնաբանություններից
 Շաբաթ, 31 Օգոստոսի 2019, 13:08

Արմինֆո.«Լիդիան» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում խորը հիասթափություն է հայտնել  Earth Link & Advanced Resources Development (ELARD) ընկերության կողմից օգոստոսի 29-ին ՀՀ կառավարության կազմակերպած տեսակոնֆերանսի ընթացքում Լիդիանի Ամուլսարի ծրագրի և դրա բնապահպանական հետազոտությունների վերաբերյալ մեկնաբանությունների կապակցությամբ: ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարության տեքստում, մասնավորապես, ասվում է.

ԷԼԱՐԴ-ի փորձագետներ. 2016 թվականի ՇՄԱԳ-ը և նախագիծը բավարար չեն Ամուլսարի ոսկու հանքի անվտանգ շահագործման համար
 Ուրբաթ, 30 Օգոստոսի 2019, 16:20

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը ծանոթացել է Ամուլսարի նախագծի վերաբերյալ ELARD-ի փորձագիտական եզրակացությանը եւ բախվել է փաստաթղթի մեկնաբանությանն առնչվող խնդիրների: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս խոսքերով է իր ելույթը սկսել օգոստոսի 29-ին Earth link & Advanced Resources Development (ELARD) խորհրդատվական ընկերության փորձագետների հետ սկայպ-կոնֆերանսում:

Քաղաքական գործիչ. Ամուլսարի հանքը շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատման կարիք ունի
 Ուրբաթ, 30 Օգոստոսի 2019, 14:58

Արմինֆո.Ամուլսարի հանքը շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատման կարիք ունի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Լուսավոր Հայաստան> կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Կոմիտե. Հայաստանի մետաղական հանքավայրերում բնական ռադիացիոն ֆոնի փոփոխություն չի նկատվում
 Ուրբաթ, 30 Օգոստոսի 2019, 14:34

Արմինֆո. Հայաստանի մետաղական հանքավայրերում բնական ռադիացիոն ֆոնի փոփոխություն չի նկատվում։  Այս մասին օգոստոսի 30-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով Ամուլսարի ոսկու հանքավայրում ուրանի պաշարների առկայության մասին ԱրմԻնֆո-ի հարցին, հայտարարել է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը ։

Փաշինյան. «Էլարդի» հետ Skype-կոնֆերանսը տեղի ունեցավ
 Հինգշաբթի, 29 Օգոստոսի 2019, 21:07

Արմինֆո.«Էլարդի» հետ վարչապետի Նիկոլ Փաշինյանի Skype-կոնֆերանսը տեղի է ունեցել: Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում հաղորդել է վարչապետը: ՙՔանի որ նկարահանվել է մի քանի տեսախցիկից, նյութի մոնտաժումը կտեւի մի քանի ժամ: Ինչպես եւ պայմանավորվել էինք, խոսակցությունն ամբողջությամբ կհրապարակվի: Մտածելու շատ բան կա: Նյութը կնայեք, կխոսենք՚, - գրել է վարչապետը:

Կանխատեսում. Ամուլսարի հարցում ուժ կիրառելով ՝ Փաշինյանին ավելի դժվար կլինի հակադրել իրեն նախորդներին
 Երեթշաբթի, 27 Օգոստոսի 2019, 09:58

Արմինֆո. Ամուլսարի հարցում ուժ կիրառելով ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շատ ավելի դժվար կլինի հակադրել իրեն նախորդներին։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը ։

ՔԿ. Ամուլսարի վերաբերյալ ELARD-ի փորձաքննությունն իրականացվել է ոչ թե հանքում, այլ փաստաթղթերի հիման վրա
 Երկուշաբթի, 26 Օգոստոսի 2019, 19:24

Արմինֆո. Ամուլսարի նախագծի վերաբերյալ Earth link & Advanced Resources Development (ELARD) խորհրդատվական ընկերության փորձաքննությունն իրականացվել է փաստաթղթերի հիման վրա, այլ ոչ թե հենց ոսկու հանքավայրում: Այդ մասին օգոստոսի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ամուլսարի հարցերով քննչական խմբի ղեկավար Յուրի Իվանյանը։

Փաշինյան. ELARD-ի փորձագետներն անձամբ տեսակոնֆերանսի ընթացքում կներկայացնեն Ամուլսարի նախագծի վերաբերյալ եզրակացությունը
 Ուրբաթ, 23 Օգոստոսի 2019, 15:07

Արմինֆո.Ամուլսարի նախագծի վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը ներկայացրած Earth link & Advanced Resources Development (ELARD) խորհրդատվական ընկերության փորձագետների հետ տեղի կունենա տեսակոնֆերանս, որի ընթացքում կխնդրենք նրանց անձամբ ներկայացնել Ամուլսարի վերաբերյալ եզրակացությունը։ Այս մասին օգոստոսի 23-ին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ ելույթ ունենալով Ջերմուկ քաղաքի բնակիչների առջեւ ։

Հայաստանի հասարակայնությունը մտահոգված է Ամուլսարի հանքավայրում ուրանի պաշարների առկայության հնարավորությամբ
 Ուրբաթ, 23 Օգոստոսի 2019, 12:14

Արմինֆո. "Ջերմուկը պետք է մնա առողջարանային քաղաք", - հայտարարել Է Ջերմուկ քաղաքի մի բնակչուհի, որի դուռը թակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հետաքրքրվել Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ նրա կարծիքներով:

ՔԿ. «Լիդիան Արմենիաե ՓԲ ընկերությունը ստանձնում է պարտավորություն, որ հանքի տարածքից չմաքրված կոնտակտային ջրերը չի բաց թողնվի շրջակա միջավայր
 Չորեքշաբթի, 21 Օգոստոսի 2019, 14:47

Արմինֆո. Հաշվի առնելով հանրության  հետաքրքրությունը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության վերաբերյալ, կրկին հրապարակում ենք քրեական գործի շրջանակներում նշանակված համալիր փորձաքննության վերաբերյալ  «Լիդիան Արմենիաե ՓԲ ընկերության դիրքորոշումը: Այդ մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:




Մեկնաբանվողներ
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են