Արմինֆո.ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի միջին մասնագիտական կրթական երկու հաստատությունում նոյեմբերի 23-ին բացվեց Զարգացման երկու կենտրոն, որոնց նպատակն է բարելավել 17-ից 20 տարեկան երիտասարդների անգլերենի և աշխատանքային հիմնարար հմտությունները: Նախագիծն իրականացվում է Բրիտանական խորհրդի «Անգլերենը և աշխատանքային հմտությունները կարիերայի զարգացման համար» ծրագրի շրջանակում՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ: