Արմինֆո.2018 թվականի հուլիսի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր կլինի Հայաստանի քաղաքացիների բոլոր խմբերի համար: Հոկտեմբերի 4-ին ԱԺ ամբիոնից այդ մասին հայտարարել է ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը` ներկայացնելով «Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին՚ օրենքի և հարակից օրենքների փաթեթի փոփոխությունների նախագծերը, որոնք Ազգային ժողովն ընդունել է առաջին ընթերցմամբ: