Արմինֆո. Ադրբեջանական զինված ծառայողները Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին հրազեն են ուղղել ՀՀ քաղաքացիական բնակչի մեքենայի վրա, քարով հարվածել են մեքենային, որում եղել են կինը և 3 տարեկան երեխան: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: