Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026, 13:23
ԱրմԻնֆո։ Մինչդեռ Երևանի հասարակական տրանսպորտի սակագները ստանդարտացվել են, տրանսպորտի սպասման խնդիրը, որը կարող է տևել 20-ից 40 րոպե, մնում է հրատապ։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը այս մասին հայտարարել է քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ հոկտեմբերի 12-ին։
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 19:41
Արմինֆո. Թուրքմենստանում կայացել է Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստ: Միջոցառումն անցկացվել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի, Թուրքմենստանի նախարարների կաբինետի փոխնախագահ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի նախագահությամբ: Միջոցառմանը Հայաստանը ներկայացրել է ԱԳՄԱ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:
|
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026, 12:39
Արմինֆո. Մարդկային կապիտալի զարգացումը և խոցելի խմբերի պաշտպանությունը Հայաստանի զարգացման առաջնահերթությունների կենտրոնում են: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացված «Ժողովրդագրական կայունություն. ներդրումներ մարդկային կապիտալում՝ կայուն ապագայի համար» խորագրով միջոցառմանը: Նա նշել է, որ այս մոտեցումը արտացոլվում է նաև Հայաստանի վերափոխման 2050 թվականի ռազմավարության, կառավարության գործողությունների ծրագրում և 2026-2030 թվականների ծրագրում:
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026, 20:14
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ակադեմիական ղեկավար, պրոֆեսոր Անանթա Չանդրակասանի հետ:
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026, 19:52
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) Եվրոպական գրասենյակի և սպորտային շարժման հետ հարաբերությունների տնօրեն Սեբաստիան Ժիլոյին:
|
Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026, 20:16
Արմինֆո. Կրթության զարգացման պետական ծրագրով սահմանված է հավակնոտ թիրախ՝ մինչև 2030 թվականը Հայաստանի առնվազն չորս բուհեր պետք է ընդգրկվեն միջազգային հեղինակավոր վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի շարքում։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը համաշխարհային համալսարանական վարկանիշավորման QS Quacquarelli Symonds կազմակերպության հետ համագործակցության մեկնարկի միջոցառմանը։
|
Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026, 17:42
Արմինֆո. Այսօր Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ կողմից սանձազերծված գլոբալ պատերազմի մեջ, կարծում է "Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
|
Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի 2026, 16:59
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին:
|
Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2026, 13:13
ԱրմԻնֆո. Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Կունմինում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարար Հուան Ժունցյուի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) օրակարգի առանցքային հարցերը։
|
Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026, 16:50
Արմինֆո.Նախնական տվյալների համաձայն, Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ առանց վիզայի ռեժիմի կիրառումը նախատեսված է 2029 թվականին: Այդ մասին սեպտեմբերի 8-ին լրագրողներին հայտարարել է Ազգային Ժողովի պատգամավոր, իշխող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության Թագուհի Ղազարյանը, մեկնաբանելով Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաոուլա Պինյոնի պնդումներն այն մասին, որ առայժմ վաղ է նշել կոնկրետ տարին (ներառյալ' 2029 թիվը, որն ակնկալում է Հայաստանի ղեկավարությունը), քանի որ բանակցային գործընթացը շարունակվում է:
|
Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026, 12:23
ԱրմԻնֆո. Կունմինից դեպի Երևան ճանապարհը պետք է անցումային լինի՝ պարտավորություններից դեպի իրականացում, գնահատումից դեպի արագացում, հավակնությունից դեպի գործողություն: Այս մասին Կունմինում կայացած «Կունմինի երկխոսության» համաժողովում հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ ներկայացնելով Կողմերի 17-րդ համաժողովում (COP-17) Հայաստանի նախագահության մոտեցումներն ու առաջնահերթությունները: Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունից:
|
Երեքշաբթի, 1 Սեպտեմբերի 2026, 17:10
Արմինֆո.Հայաստանի գրեթե բոլոր մարզային բուհերը փակվելու են։ Այդ մասին սեպտեմբերի 1-ին Ակադեմիական քաղաքի տարածքից տեսաուղերձով հաղորդել է ընդդիմադիր պատգամավոր, "Ուժեղ Հայաստան" կուսակցության ներկայացուցիչ Էդգար Ղազարյանը։
|
Հինգշաբթի, 23 Հուլիսի 2026, 11:58
ԱրմԻնֆո. Արարատում Խորհրդային տարիներին բնակարանային պատվերներ ստացած 48 ընտանիքներ մինչև 2030 թվականը կապահովվեն բնակարաններով: Համապատասխան որոշումը կայացվել է հուլիսի 23-ի կառավարության նիստում:
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 10:14
ԱրմԻնֆո. ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը ընդգծել է Հայաստանի հանձնառությունը՝ կառուցելու մրցունակ, ներառական և կլիմայական փոփոխություններին դիմակայող գյուղատնտեսական համակարգ, որը կնպաստի պարենային անվտանգությանը և գյուղական համայնքների բարեկեցության բարելավմանը: Նա այս դիրքորոշումը հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված գյուղատնտեսական ոլորտի ռազմավարական ուղղությունների և գործողությունների պլանավորման վերաբերյալ առաջիկա երեք տարիների սեմինարում իր ելույթի ժամանակ:
|
Ուրբաթ, 3 Հուլիսի 2026, 18:26
Արմինֆո.Հուլիսի 4-12-ը Երևանում կկայանա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի և մի շարք գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ։
Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալում այս տարիքային խմբի առաջնությունը:
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 16:05
Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Համբուրգի կայուն զարգացման համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գործադիր տնօրենի պաշտոնակատար Կառլ Սկաուի հետ:
|
Երկուշաբթի, 29 Հունիսի 2026, 18:15
Արմինֆո. «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը և QS-ը մեկնարկում են համագործակցությունը. Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է QS Higher Ed Summit: Europe 2026 համաժողովին։
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 16:19
Արմինֆո. Հունիսի 12-ին` տեղական ժամանակով ժամը 15:13-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։13-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.03⁰ և արևելյան երկայնության 47․75⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շեքի քաղաքից 52 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ։
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 12:46
Արմինֆո.Ասիական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ Հայաստանում իրականացվում է Սևանա լճի էկոհամակարգի պաշտպանության ծրագիր: Այս մասին հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովների լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
|
Ուրբաթ, 29 Մայիսի 2026, 16:25
Արմինֆո. Իրավագետ, "Ուժեղ Հայաստան" դաշինքի անդամ Գոհար Մելոյանը ներկայացրել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության թույլ տված խախտումները:
|