Շաբաթ, 7 Նոյեմբերի 2026, 15:38
Արմինֆո. Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը ձեռնամուխ է եղել հայոց պատմության մեջ մութ կետերի որոնմանը ՝ փորձելով արդարացնել գործող իշխանությունների՝ թշնամու հետ պայմանավորվելու անկարողությունը: Եվ այդ հերյուրանքների մեջ հասել է այն մտքին, որ, պարզվում է, Հայոց ցեղասպանության հուշահամալիրը կառուցվել է ոչ թե հայ ականավոր գործիչների ջանքերի շնորհիվ, այլ՝ այն պատճառով, որ, պարզվում է, ԽՍՀՄ-ում ուզում էին, որ հայ ժողովուրդը ռուսների մեջ փրկիչ տեսնի:
|
Շաբաթ, 7 Նոյեմբերի 2026, 14:48
Արմինֆո. Հայաստանը երբեք Իրանի դեմ չի գնա որևէ նախագիծ իրականացնելիս, այդ թվում՝ "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" (TRIPP) նախագիծը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի շրջանակում անցկացված քննարկումների ժամանակ՝ ի պատասխան ճշգրտող հարցին, թե արդյոք TRIPP-ը կարող է օգտագործվել Իրանի դեմ։
|
Շաբաթ, 7 Նոյեմբերի 2026, 13:39
Արմինֆո. Այսօր հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը:
|
Շաբաթ, 7 Նոյեմբերի 2026, 13:23
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ 2029 թվականին հանրապետությունը Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմ կունենա: Այդ դիրքորոշումը նա ներկայացրել է Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ իր ելույթում:
|
Շաբաթ, 7 Նոյեմբերի 2026, 13:03
Արմինֆո. Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունների կառավարություններին կոչ է անում մերժել Թուրքիայի կողմից Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածության առաջադրումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։
|
Շաբաթ, 7 Նոյեմբերի 2026, 12:38
Արմինֆո. Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՆԳՆ Ոստիկանության մամուլի ծառայությունը։
|
Շաբաթ, 7 Նոյեմբերի 2026, 11:49
ԱրմԻնֆո. Այսօր ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանը, Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովն հայտարարել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) բազմամոդալ տարանցիկ ուղու առաջմղման նպատակով եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի աշխատանքների մեկնարկը։
|
Ուրբաթ, 6 Նոյեմբերի 2026, 20:23
Արմինֆո.Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի Pinaka հրթիռային համակարգի 1000 կառավարվող հրթիռ։
|
Ուրբաթ, 6 Նոյեմբերի 2026, 20:22
Արմինֆո.2026 թվականի նոյեմբերի 6-ին Երևանում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման կառավարական հանձնաժողովի միջև հանդիպումը։
|
Ուրբաթ, 6 Նոյեմբերի 2026, 18:29
Արմինֆո.Եթե նոր սահմանադրության ընդունումը Բաքվի պահանջը չէ, ապա հարց է առաջանում, թե ինչու Հայաստանի իշխանությունները չեն կարողանում հաշտություն կնքել Ադրբեջանի հետ մինչև դրանում փոփոխություններ կատարելը: Նման հարց է հնչեցրել ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը՝ նոյեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսում:
|
Ուրբաթ, 6 Նոյեմբերի 2026, 17:54
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության կրթության, սպորտի և երիտասարդության նախարար Աթենա Միխայիլիդուի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Իննա Թորգոմյանը, ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության դեսպան Միքայել Մավրոսը և երկու նախարարությունների ներկայացուցիչներ։
|
Ուրբաթ, 6 Նոյեմբերի 2026, 16:36
Արմինֆո.Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը պատրաստ կլինի մեկնել Բաքու, երբ հաջողվի համաձայնեցնել հայ գերիներին այցելելու հնարավորությունն ու պատվիրակության անդամների անվտանգության հետ կապված հարցերը։ Այդ մասին ասվում է ադրբեջանական գերության մեջ պահվող բարերար Ռուբեն Վարդանյանի կնոջ ՝ Վերոնիկա Զոնաբենդի հայտարարության մեջ։
|
Ուրբաթ, 6 Նոյեմբերի 2026, 15:58
Արմինֆո.Հայաստանում հարցվածների ավելի քան 50 տոկոսը կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը ։ Այդ մասին հաղորդել է MPG խորհրդատվական ընկերության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով ընկերության "Շաքի-Շուքի, Փաշ Քիմ Յան" խորագրով հարցման արդյունքները։
|
Ուրբաթ, 6 Նոյեմբերի 2026, 15:57
Արմինֆո.Հայաստանում հարցման մասնակիցների մոտ կեսը բացասաբար է վերաբերվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային գնահատականներին, որոնք վերաբերում են Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ներքին կյանքին: Ադս մասին հաղորդել է MPG խորհրդատվական ընկերության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով MPG խորհրդատվական ընկերության "Շաքի-Շուքի, Փաշ Քիմ Յան" խորագրով հարցման արդյունքները։
|
Ուրբաթ, 6 Նոյեմբերի 2026, 15:06
ԱրմԻնֆո. Հայկական ֆուտբոլի մի շարք երկրպագուական շարժումներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար առաջադրել են Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թեկնածությունը:
|
Ուրբաթ, 6 Նոյեմբերի 2026, 15:02
Արմինֆո. Երևանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
|
Ուրբաթ, 6 Նոյեմբերի 2026, 14:45
ԱրմԻնֆո. Նոյեմբերի 6-ին «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ։
|
Ուրբաթ, 6 Նոյեմբերի 2026, 14:04
Արմինֆո: Այսօր Հայաստանի Հանրապետությունը վերանայում է իր հարաբերությունները Սփյուռքի հետ: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փշինյանը՝ Երևանում «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ընթացող Երրորդ համաՀայկական գագաթնաժողովի առաջին աշխատանքային օրվա պաշտոնական բացման ժամանակ:
|
Ուրբաթ, 6 Նոյեմբերի 2026, 14:02
ԱրմԻնֆո. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատել Ամուլսարի ոսկու հանքի գործարկումը: Այս մասին հայտնել է MPG խորհրդատվական ընկերության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով MPG խորհրդատվական ընկերության «Շաքի-Շուկի, Պաշ Կիմ Յան» հարցման արդյունքները:
|
Ուրբաթ, 6 Նոյեմբերի 2026, 13:53
ԱրմԻնֆո. Հայաստանում հարցվածների կեսից ավելին բացասաբար է գնահատել կառավարության արձագանքը Սյունիքի մարզի Շաքիի բնակչի տուն ներխուժելուն: Այս մասին հայտնել է MPG խորհրդատվական ընկերության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով MPG-ի «Շաքի-Շաքի, Պաշ Կիմ Յան» հարցումը:
|