Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 21:25
Արմինֆո.2013 թվականին հիմնադրված SAV group ընկերությունն իր գործունեությունը սկսել է մեկ նպատակով՝ լավաշի արտադրության ոլորտում առաջարկել ժամանակակից և արդյունավետ լուծումներ։
|
Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 21:05
Արմինֆո.Ակբա բանկը Հայաստանի ֆոնդային բորսայում կիրականացնի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի դրամային պարտատոմսերի շուկա ստեղծողի դերը՝ ապահովելով դրանց իրացվելիությունը երկրորդային շուկայում:
|
Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 20:54
Արմինֆո. Հայաստանի Սահմանադրական դատարանը ՀՀ սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման" (TRIPP) նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները:
|
Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 20:18
Արմինֆո. Եվրոպական միությանը (ԵՄ) անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամությունը պահպանելու վերաբերյալ հանրաքվե արդեն երկու անգամ միջնորդավորված անցկացվել է: Այդ մասին սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցին, թե՝ արդյոք երկիրը մտադիր է անդամակցել ԵՄ-ին, թե միայն նման տպավորություն է ստեղծում։
|
Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 19:29
Արմինֆո. Նոր ՀՀ սահմանադրության նախագծում Հայ Առաքելական Եկեղեցու մասին հիշատակումն այս պահին առկա է։ Այդ մասին սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
|
Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 19:14
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի մի քանի գումարումների պատգամավոր, քաղաքական գործիչ Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան։ Այդ մասին ասվում է Մարտուն Գրիգորյանի պաշտպանական խմբի հայտարարությունում, որը հրապարակվել է փաստաբան Արսեն Բաբայանի Facebook-յան էջում:
|
Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 19:02
Արմինֆո. "Մատենադարան" հին ձեռագրերի ինստիտուտի տնօրենն արձագանքել է ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությանը և արձանագրել Գանձասարի հայկական ծագումը․ անիմաստ եմ համարում այդ թեմայով խոսակցությունը շարունակելը։ Այդ մասին սեպտեմբերի 16-ին խորհրդարանում կառավարության ժամին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 18:36
Արմինֆո. Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Promise Institute for Human Rights-ը սեպտեմբերի 24-ին կազմակերպելու է հանդիպում Ադրբեջանում պահվող հայ գերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են Free Armenian Prisoners նախաձեռնության մամուլի ծառայությունից։
|
Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 18:33
Արմինֆո. "Թրամփի երթուղին" (TRIPP) գործելու է Հայաստանի իրավասության ներքո: Այդ մասին սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով "Ուժեղ Հայաստան" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հարցին։
|
Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 17:46
Արմինֆո. Անցկացված PISA-ի հետազոտությունը մեզ բազային տվյալներ է տվել Հայաստանի կրթության ոլորտում իրավիճակի մասին՝ մինչև նոր կրթական չափորոշիչի ներդրումը։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով խորհրդարանականների հարցերին:
|
Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 17:43
Արմինֆո. "Հայ Յեղափոխական Դաշնակցությունը" հանդես է եկել այն բանի օգտին, որպեսզի Արցախի խորհրդարանի պատգամավորները, տեղի չտալով Հայաստանի իշխանությունների սպառնալիքներին, ընտրեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) Ազգային ժողովի նոր նախագահ:
|
Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 17:34
Արմինֆո. ՀՀ վարչապետը չի կարող Գլխավոր դատախազությանը ցուցումներ տալ ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման հարցով: Այդ մասին սեպտեմբերի 16-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հարցին։
|
Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 17:32
Արմինֆո. Ռուսաստանը չէր ցանկանա Հայաստանի եվրաինտեգրման համար "վճարել" այն արտոնությունների հաշվին, որոնք հանրապետությունը ստանում է ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
|
Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 17:30
ԱրմԻնֆո. Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ տարում անկում է նկատվում։ Այդ մասին սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին։
|
Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 17:02
Արմինֆո. Հայկական կողմը չի բարձրացրել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի դուրսբերման հարցը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
|
Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 16:46
Արմինֆո. Ռուսական 102-րդ ռազմակայանի դուրսբերումը կդառնա հերթական արկածախնդրությունը, որը կհանգեցնի Հայաստանի անվտանգության նոր սպառնալիքների։ Այդ մասին սեպտեմբերի 16-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
|
Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 16:30
Արմինֆո. Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեին։
|
Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 16:14
ԱրմԻնֆո. Սեպտեմբերի 16-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի առիթով ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։
|
Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 16:12
Արմինֆո. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմակերպվել է աշխատանքային քննարկում պետական իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ՝ ազատությունից զրկված ծնողների՝ իրենց երեխաների հետ տեսակցությունների կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ։
|
Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 15:28
Արմինֆո. "Հայ Յեղափոխական Դաշնակցությունը" կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) առաջիկա ընտրություններին: Այդ մասին սեպտեմբերի 16-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
|