Չորեքշաբթի, 14 Նոյեմբերի 2018, 12:38
Արմինֆո.Եվրոպացի ներդրողներն առաջիկայում 100 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիր կիրագործեն Արցախում: Այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Արցախի նախկին վարչապետ, Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական Արայիկ Հարությունյանի և կառավարական պատվիրակության Եվրոպա այցի ընթացքում:
|
Երկուշաբթի, 6 Օգոստոսի 2018, 12:46
Արմինֆո.Օգոստոսի 5-ին՝ ժամը 17:25-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի «Խաչեն»-ի ջրամբարում տեղի է ունեցել ջրահեղձման դեպք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
|
Երկուշաբթի, 9 Ապրիլի 2018, 18:01
Արմինֆո. Այսօրվա դրությամբ Հայաստանի ջրամբարների համալրվածությունը կազմում է 52%: Մինչդեռ, ավելի բարենպաստ առումով 2016 թվականն ապահովել էր 65%: Այս մասին ապրիլի 8-ին, պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին, նշել է ՀՀ Ջրային պաշարների պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը:
|
Հինգշաբթի, 29 Մարտի 2018, 20:08
Արմինֆո. Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթի գլխավորած պատվիրակությանը:
|
Հինգշաբթի, 22 Մարտի 2018, 15:01
Արմինֆո. Գոյություն ունեցող եղանակային պայմանների պահպանման դեպքում Սևանա լճից լրացուցիչ ջրառը, հնարավոր է, գերազանցի անցած տարվա ծավալները: «Մարտի 22-ի դրությամբ Հայաստանի ջրամբարներում հավաքվել է անհրաժեշտ նորմայի շուրջ 39%-ը՝ 2017 թ. 47,2%-ի և 2016 թ. 58%-ի փոխարեն:
|
Երեքշաբթի, 6 Փետրվարի 2018, 17:07
|
Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2017, 19:10
Արմինֆո.Ախուրյանի ջրամբարում ձկների զանգվածային անկում է սկսվել: Պատճառը ջրի արագ բաց թողումն է: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հաղորդել է ականատեսը` ՀիսուՍ Քրիստոսի Հարության ուղղափառ եկեղեցու ավագ երեց Ալեքսանդր Շկարբանենկոն: Իր հաղորդումը նա հիմնավորել է լուսանկարներվ և տեսանյութով: Սոցցանցերում իր էջում նա գրել է. «SOS, ձկների զանգվածային անկում Ախուրյանի ջրամբարում: Հարկավոր է գործարկել բնության պահպանություն»:
|
Չորեքշաբթի, 23 Օգոստոսի 2017, 16:30
Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի տարածքում, հրդեհի բռնկման պատճառը։ Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի:
|
Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2017, 17:21
|
Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2017, 11:29
Արմինֆո. Օգոստոսի 16-ին՝ ժամը 09:24-ին, Արտավան գյուղի հրդեհը մարվել է:
|
Երեքշաբթի, 15 Օգոստոսի 2017, 16:39
Արմինֆո.Օգոստոսի 15-ի, ժամը 12.00-ի դրությամբ՝ Խոսրովի անտառի պետական արգելոցի սահմաններում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա մակերեսով՝ անտառներ: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
|
Երեքշաբթի, 4 Հուլիսի 2017, 19:51
Արմինֆո. «Ջրային պաշարների կառավարման հարցում հերթական անգամ համոզվում ենք մեր տնտեսվարողների անկարողության մեջ»,-ԱրմԻՆֆո գործակալության հետ զրույցում հայտարարել է տեխնիկական գիտութոյւնների թեկնածու Քնարիկ Հովհաննիսյանը, մեկնաբանելով ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որի համաձայն 2017 թվականին Սևանա լճից ջրի բացթողումների ծավալը 170 մլն.խմ փոխարեն կավելանա մինչև 270 մլն.խոր.մետր:
|
Չորեքշաբթի, 10 Մայիսի 2017, 10:54
Արմինֆո. Մայիսի 9-ին և լույս 10-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 970 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):
|
Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2016, 13:26
Արմինֆո. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Բոսնիա և Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչը հայտնվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական պատերաազմի կենտրոնում». այդպիսի վերնագրով հոդված է հրապարակվել սերբական BLIC կայքում։
Հոդվածում նշվում է, որ նոյեմբերի 2-ին Բոսնիա և Հերցեգովինայի խորհրդարանում նամակ է ստացվել ԵԽԽՎ-ից, որում ասվում է, թե Հայաստանը Մարկովիչին կասկածում է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ զեկույց (Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույց – խմբ.) կազմելիս Ադրբեջանի կողմից կաշառվելու մեջ: Աղբյուրն ընդգծում է, թե նամակում նաև նշվում է, որ Մարկովիչը կաշառք է ստացել Ադրբեջանի օգտին զեկույց կազմելու համար: «Լեռնային Ղարաբաղը, որի բնակչության մեծ մասը հայեր են, 1991 թվին հայտարարել է Ադրբեջանից իր անկախության մասին, սակայն միջազգային ճանաչում չի ստացել։ Մինչև այժմ շարունակվում է քաղաքական և երբեմն նաև ռազմական հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որի պատճառով էլ 2014 թվականին ԵԽԽՎ-ն Մարկովիչին նշանակել էր զեկուցող, որպեսզի ամբողջական տեղեկատվություն հավաքի տարածաշրջանում ջրամբարների վերաբերյալ։ Նրա զեկույցի շուրջ ԵԽԽՎ-ում կայացել է քվեարկություն, ինչն էլ հայերի զայրութն է հարուցել», - ասվում է հոդվածում։ Նաև նշվում է, որ ԵԽԽՎ նախորդ բանաձևերից մեկի ընդունման ժամանակ (նկատի է առնվում Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ Լուկա Վոլոնտեի զեկույցը – խմբ.) ապացուցվել է, որ իտալացի պատգամավորն իր հաշվին ստացել է անհայտ ծագման 2,4մլն եվրո։ «Այդպիսով, հայկական կողմի համոզմամբ, քանի որ Միլիցա Մարկովիչն անտեսել է դիտարկման գործընթացում բոլոր ասպեկտների և կողմերի ուսումնասիրումը, հիմք կա ենթադրելու, որ այդ բոլոր գործողությունների հետևում թաքնված է նույնպիսի պայմանավորվածություն», - նշվում է նամակում:
|
Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2016, 18:01
Արմինֆո. ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավար Յան Լիդլ-Գրեյնջերը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ նոյեմբերի 21-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
|
Երկուշաբթի, 20 Հունիսի 2016, 11:22
|
Երկուշաբթի, 13 Հունիսի 2016, 06:10
|
Երկուշաբթի, 13 Հունիսի 2016, 04:14
|
Ուրբաթ, 10 Հունիսի 2016, 02:27
|
Երկուշաբթի, 18 Ապրիլի 2016, 18:52
|