Երեքշաբթի, 7 Օգոստոսի 2018, 15:04
Արմինֆո. «Նաիրիտի» գործարանի տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակիցների չվճարված աշխատավարձերի՝ 2018-ի հունվարի 1-ից սկսված վճարման գործընթացը շարունակվում է։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
|
Ուրբաթ, 25 Մայիսի 2018, 19:20
Արմինֆո. Մայիսի 25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը:
|
Չորեքշաբթի, 16 Մայիսի 2018, 12:36
Արմինֆո. «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները մայիսի 16-ին բողոքի ակցիա են կազմակերպել, այս անգամ հավաքվելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նստավայրի մոտ:
|
Երեքշաբթի, 15 Մայիսի 2018, 16:51
Արմինֆո. Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրաելյանի, նաիրիտցիների համակարգող խմբի անդամների և աշխատակիցների փաստաբան Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել մայիսի 7-ին, երբ երկրի Նախագահը հանդիպել էր իր նստավայրի դիմաց բողոքի ակցիա անցկացնող «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում նաիրիտցիների փաստաբանը ներկայացրել է գործարանի նախկին աշխատակիցների դժգոհությունը դատական համակարգի աշխատանքից՝ կողմնակալ համարելով «Նաիրիտի» գործին առնչվող դատավորների վերաբերմունքը: Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ նաիրիտցիների իրավունքները ոտնահարվում են, դատավորները միտումնավոր ձգձգում են նրանց հայցերի քննությունը:
Նաիրիտցիների ներկայացուցիչները բարձրացրել են նաև գործարանի վերագործարկման հարցը, դրա վերաբերյալ ներկայացրել իրենց տեսակետները: Նրանք նշել են, որ գործարանի խնդիրները տարիներ շարունակ լուծում չեն ստացել, իսկ նախկին կառավարությունների կողմից այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը, նրանց գնահատմամբ, արդյունավետ չեն եղել:
Արձագանքելով հանդիպման մասնակիցների բարձրացրած հարցերին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ երկրում ձևավորված նոր միջավայրում դատաիրավական համակարգը ևս քայլ առ քայլ պետք է անցնի փոփոխությունների միջով, իսկ ոչ անաչառ դատավորները չպետք է տեղ ունենան համակարգում: Նա տեղեկացրել է, որ Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակում այդ հարցերը քննարկել է նաև համակարգի ղեկավարության հետ:
|
Երկուշաբթի, 7 Մայիսի 2018, 18:07
Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 7-ին ընդունել է «Նաիրիտ» գործարանի մի խումբ նախկին աշխատակիցների, ովքեր բողոքի ակցիա էին անցկացնում նրա նստավայրի մոտ: Ինչպես նշել են բողոքի ակցիայի մասնակիցները, նախագահի հետ հանդիպման ընթացքում իրենք հերթական անգամ անդրադարձել են գործարանի վերաբացման անհրաժեշտությանը:
|
Ուրբաթ, 16 Մարտի 2018, 15:56
Արմինֆո.Մարտի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին, որն առաջին անգամ էր այցելում ՀՀ ԱԻՆ:
|
Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017, 17:26
Արմինֆո. ՀՀ վարչապետի հանձնարարականի կատարման գործընթացի շրջանակներւոմ ՀՀ բնապահպանության նախարարությունում հրավիրվել է աշխատաքային քննարկում, որը վարել է նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը: Քննարկվել է «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության տարածքում առկա քիմիական որոշ նյութեր նոսրացնելու և կոյուղու միջոցով հեռացնելու հնարավորությունները:
|
Չորեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2017, 11:13
Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, Վայոց ձորի մարզի Արտավան համայնքին հարակից տարածքում և Երևանի «Նաիրիտ» գործարանում բռնկված խոշոր հրդեհների հետևանքների վերացման, հնարավոր հրդեհների կանխարգելմանը միտված միջոցառումների իրականացման, տարածքների պատշաճ վերահսկողության ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող հարցեր:
|
Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2017, 18:14
Արմինֆո. «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը կասկածում է «Նաիրիտ» քիմիական գործարանի տարածքում այրվող նյութի անվտանգությանը: «Դժվար է հավատալ, որ այրվող նյութում ոչ մի վտանգավոր նյութ չկա», - ԱրմԻնֆո-ի թղթկցին հայտարարել է բնապահպանը:
|
Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2017, 16:36
Արմինֆո. Ժամը 14:00-ի սահմաններում հրդեհը «Նաիրիտ» գործարանում մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից:
|
Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2017, 15:10
Արմինֆո.Օգոստոսի 28-ին՝ ժամը 13:10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտե գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել:
|
Երեքշաբթի, 22 Օգոստոսի 2017, 18:31
Արմինֆո. Այսօր կործանվում է հանրապետության վերջին պահպանված արտադրական հսկան՝ «Վանաձորի Քիմպրոմ» ՓԲԸ-ն։ Կոմբինատի ներկայացուցիչները հայտնում են, որ իրականում կոմբինատի համար կենսական նշանակության ակտիվների վաճառք չի իրականացվում, այնինչ վաճառվում են ունիկալ սարքավորումներ, որոք հնարավոր չի լինելու վերականգնել։ Այդ մասին ասվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարությունում:
|
Չորեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2016, 15:39
Արմինֆո.«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները դեկտեմբերի 7-ին հավաքվել են ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ՝ հերթական անգամ բողոքի իրենց ձայնը հասցնելու իշխանավորներին:
|
Երեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2016, 18:36
Արմինֆո. «Նաիրիտի» սնանկացումը կհանգեցնի գործազրկության մակարդակի բարձրացման և Հայաստանից արտագաղթի նոր ալիքի: Այդ մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
|
Չորեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2016, 18:22
Արմինֆո. Առաջիկայում կկայանա նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը Երևանի «Նաիրիտ» գործարանում հնարավոր ներդրողների հետ: Սեպտեմբերի 14-ին խորհրդարանի ամբիոնից այդ մասին հայտարարել է ինքը` Կարեն Կարապետյանը:
|
Հինգշաբթի, 25 Օգոստոսի 2016, 12:26
Արմինֆո. ՙՆաիրիտ՚ գործարանի նախկին աշխատակիցներն ակցիա են անցկացնում ՀՀ խորհրդարանի շենքի մոտ:
|
Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2015, 12:40
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2015, 14:08
|
Երեքշաբթի, 27 Հունվարի 2015, 19:02
|
Չորեքշաբթի, 8 Հունիսի 2016, 09:14
|