Չորեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2018, 11:04
Արմինֆո. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը:
|
Հինգշաբթի, 13 Դեկտեմբերի 2018, 16:01
Արմինֆո.Ակնհայտ է, որ Երևանի և Բաքվի միջև երկխոսություն կա, և այն ընթանում է: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում՝ մեկնաբանելով երկու երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում և ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիեւի հանդիպումը։
|
Ուրբաթ, 30 Նոյեմբերի 2018, 18:49
|
Չորեքշաբթի, 7 Նոյեմբերի 2018, 17:19
|
Չորեքշաբթի, 7 Նոյեմբերի 2018, 16:09
|
Երեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2018, 15:59
Արմինֆո.Հայաստանի արտաքին քաղաքականությունը խիստ հայաստանակենտրոն է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` նախօրեին Լյուքսեմբուրգում ԱլԳ նախարարական հանդիպմանն իր ելույթում:
|
Ուրբաթ, 14 Սեպտեմբերի 2018, 12:57
Արմինֆո. Ռուսաստանը ելնում է այն բանից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով՝ հակամարտության կողմերի պայմանավորվածությունների հիման վրա: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը:
|
Երեքշաբթի, 3 Հուլիսի 2018, 14:21
Արմինֆո. Ղարաբաղյան հաիկամարտության կարգավորման վերաբերյալ «Միջազգային Եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինի հայտարարությունը սուտ և զառանցանք է: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
|
Ուրբաթ, 15 Հունիսի 2018, 15:37
Արմինֆո.ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան համոզված է, որ բարենպաստ մթնոլորտի ստեղծումը ոչ միայն նպաստում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի առաջխաղացմանը, այլ նաև՝ դրա լուծման կարևորագույն գրավականն է:
|
Հինգշաբթի, 7 Հունիսի 2018, 15:06
Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Մոսկվայում Հայաստանի իր պաշտոնակից Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
|
Երեքշաբթի, 29 Մայիսի 2018, 18:37
|
Երկուշաբթի, 21 Մայիսի 2018, 14:08
Արմինֆո.Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունից, կարճատեւ առանձնազրույցից հետո կայացել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
|
Երկուշաբթի, 14 Մայիսի 2018, 18:07
Արմինֆո. Էդվարդ Նալբանդյանն ամփոփել է ՀՀ ԱԳՆ ղեկավարի պաշտոնում 10 տարվա աշխատանքի արդյունքները:
|
Ուրբաթ, 6 Ապրիլի 2018, 13:48
Արմինֆո. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը համոզված է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպումից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում դիտվել է դինամիկա:
|
Երկուշաբթի, 19 Մարտի 2018, 17:50
|
Երկուշաբթի, 19 Մարտի 2018, 15:45
Արմինֆո.ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը համոզված է, որ այսօր հնարավոր չէ խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի մասին:
|
Հինգշաբթի, 15 Մարտի 2018, 14:01
Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման քննարկվում է մեր մի շարք գործընկերների հետ: Այս մասին մարտի 15-ին Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննրակում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
|
Ուրբաթ, 2 Մարտի 2018, 17:02
Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ Ռուսաստանի դիրքորոշումը լավ հայտնի է և փոփոխություններ չի կրել: Այդ մասին մարտի 2-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով բանակցությունների սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի վերադարձի հարցին:
|
Հինգշաբթի, 22 Փետրվարի 2018, 17:21
Արմինֆո.Լիբանանի նախագահ Միշել Աունի այցը Հայաստան, վստահաբար, նոր լիցք կհաղորդի ամուր պատմական կապերի վրա խարսխված մեր բարեկամական հարաբերություններին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` փետրվարի 22-ին Լիբանանի նախագահի հետ համատեղ ճեպազրույցում:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, Ս.Սարգսյանը գոհունակությամբ փաստել է, որ նախագահ Աունի հետ զրույցն անցել է ջերմ մթնոլորտում՝ հայ-լիբանանյան բարեկամության ոգուն համապատասխան:«Բովանդակալից քննարկում ունեցանք երկկողմ համագործակցության ողջ օրակարգի վերաբերյալ, վերահաստատեցինք մեր երկրների հաստատակամությունը՝ շարունակելու փոխադարձ վստահության հենքի վրա խորացնել և ամրապնդել մեր բազմոլորտ համագործակցությունը: Թեև նախորդ տարի մեր դիվանագիտական հարաբերությունները թևակոխեցին իրենց քառորդ դարը, սակայն մեր ժողովուրդների բարեկամությունն ունի բազմադարյա պատմություն, որում, անխոս, իր ուրույն դերն ունի լիբանանահայ համայնքը: Երկուստեք գոհունակությամբ փաստեցինք, որ այս տարիներին մեզ հաջողվել է մեր բարեկամությանը հաղորդել նոր որակ՝ ձևավորելով փոխգործակցության ամուր կապեր քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, գիտական և այլ բնագավառներում: Կարևորեցինք մեր երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության պահպանումը՝ որպես բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության կարևոր խթան: Ընդգծեցինք միջխորհրդարանական կապերի հետագա զարգացման կարևորությունը՝ հատկապես, հաշվի առնելով, որ Հայաստանն ապրիլից անցում է կատարում կառավարման լիարժեք խորհրդարանական համակարգի։ Երկկողմ հարաբերությունների զարգացման առումով մեծապես կարևորեցինք տնտեսական բաղադրիչը: Դրական ենք գնահատում Հայաստանում լիբանանյան ներդրումների շարունակական ընդլայնումը: Լիբանանյան ներկայությունը Հայաստանում տեսանելի է բանկային, ծառայությունների, գյուղատնտեսության և բազմաթիվ այլ ոլորտներում: Մենք նախանձախնդիր ենք ավելի ընդլայնելու այս ձեռքբերումները: Պայմանավորվեցինք երկուստեք աշխատանք տանել երկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացման ուղղությամբ։ Առկա է գրեթե ողջ տնտեսական ոլորտը կանոնակարգող իրավապայմանագրային դաշտը, ինչը հավելյալ վստահության միջավայր է ձևավորում մեր գործարարների համար։
Ընդհանուր առմամբ, մեր երկրների միջև կնքված շուրջ հինգ տասնյակի հասնող փաստաթղթերը ամուր հիմք են ծառայում տարբեր ոլորտներում արդյունավետ փոխգործակցության համար: Բարձր գնահատեցինք միջազգային կառույցներում մեր երկրների արդյունավետ փոխգործակցությունը և փոխադարձ աջակցությունը հատկապես մեզ համար կենսական կարևորություն ներկայացնող հարցերում: Պայմանավորվեցինք նույն ոգով շարունակել մեր բազմակողմ համագործակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ՚, - հայտարարել է Հայաստանի նախագահը:
Նա Լիբանանի նախագահի հետ հանդիպմանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: «Մեր աներկբա համոզմունքն է, որ չի կարող լինել հիմնախնդրի որևէ լուծում, որը ինչ-որ կերպ խաթարի Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքը: Այս առումով, իմ գործընկերոջ հետ համակարծիք էինք, որ ինչպիսին էլ լինի այս հիմնախնդրի կարգավորումը, դրա հիմքում պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը իր պատմական տարածքում: Եվ պետք է ասեմ, որ պարոն նախագահի հետ մենք նաև համակարծիք էինք, որ Երուսաղեմի խնդրում ամենակարևորը բանակցային գործընթացն է, և ուժի կիրառմամբ այդպիսի խնդիրները չեն կարող լուծվել՚, - ընդգծել է Հայաստանի ղեկավարը:
Նա նաև հիշեցրել է, որ արդեն ավելի քան 100 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, բայց կան պատմական իրադարձություններ և երախտագիտության զգացում, որ վաղեմության ժամկետ չունեն։ «Վերստին երախտագիտություն հայտնեցի Լիբանանի ժողովրդին և իշխանություններին՝ մեր պատմության այդ դաժան հատվածում հայ տարագիրներին սրտաբաց ընդունելու, ապրելու և արարելու հնարավորություն ընձեռելու համար։ Շնորհակալ ենք, որ այդ հանցագործության դատապարտման և կանխարգելման ջանքերում Լիբանանը մեր կողքին է նաև այսօր: Ցավոք, այսօր Մերձավորարևելյան տարածաշրջանում, մասնավորապես՝ Սիրիայում մենք շարունակում ենք ականատես լինել մարդկության դեմ կատարվող ոճրագործությունների: Այս առումով կարևորում ենք Լիբանանի գործնական և արդյունավետ ներդրումը ահաբեկչության և արմատականության դեմ պայքարում և բարձր ենք գնահատում այս տարիներին սիրիացի ժողովրդին ցուցաբերված մարդասիրական օգնությունը: Հայաստանը ևս իր համեստ հնարավորությունների չափով օգնության ձեռք է մեկնել սիրիացի մեր քույրերին և եղբայրներին: Հպարտ եմ, որ Հայաստանը կարողացել է իր համեստ ներդրումն ունենալ բարեկամ Լիբանանի կայունության և անվտանգության ապահովման գործում՝ երկրի հարավում տեղակայված՝ ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը հայկական խաղաղապահների մասնակցությամբ: Լիբանանի Նախագահի հետ պայմանավորվեցինք նույն ոգով շարունակել հայ-լիբանանյան ակտիվ շփումները և խթանել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում: Եվ ես շատ ուրախ եմ, որ պարոն նախագահը ընդունեց մեր հաջորդ հրավերը՝ աշնանը Հայաստան գալու և մասնակցելու Ֆրանկոֆոնհիայի գագաթնաժողովին՚, - հայտարարել է Սերժ Սարգսյանը:
|
Ուրբաթ, 9 Փետրվարի 2018, 14:48
Արմինֆո. Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ռեսուրսները սպառված չեն:
|