Երեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2018, 12:11
Արմինֆո. Տավուշի մարզի Բերդ քաղաքում մոր և որդու սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Տավուշի մարզի 27 ամյա երիտասարդ:
|
Չորեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2018, 12:03
|
Երեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2018, 14:14
|
Երկուշաբթի, 3 Դեկտեմբերի 2018, 12:12
Արմինֆո. Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ»-ի բազայի պետ Հ.Հովսեփյանին։
|
Ուրբաթ, 30 Նոյեմբերի 2018, 16:52
Արմինֆո. ՀՀ Կառավարության նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 522-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:
|
Երկուշաբթի, 5 Նոյեմբերի 2018, 16:41
Արմինֆո. Արա Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելն անհիմն է և չպատճառաբանված: Այդ մասին ասվում է
|
Երկուշաբթի, 5 Նոյեմբերի 2018, 15:10
Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոնե պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից մասնակի վերականգնվել է պատճառված վնասը։
|
Ուրբաթ, 2 Նոյեմբերի 2018, 13:51
Արմինֆո.Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել 2008 թ. մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառելու մասին:
|
Հինգշաբթի, 1 Նոյեմբերի 2018, 13:06
|
Ուրբաթ, 26 Հոկտեմբերի 2018, 14:23
Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործ է հարուցվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելով օտարման ոչ ենթակա գույքը շուկայականից ավելի քան 5 անգամ ցածր գնով վաճառելու դեպքի առթիվ:
|
Երկուշաբթի, 8 Հոկտեմբերի 2018, 19:01
Արմինֆո. 2018 թվականի ինն ամիսներին Հայաստանի քննչական կոմիտեի կողմից քննվող քրեական գործերի շրջանակներում վերականգնվել է պետությանը հասցված վնասը, որը կազմել է 1.215.883.750 ՀՀ դրամ, որի 49% -ը կամ 537.869.999 դրամը`հունիսի 10-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում: Հոկտեմբերի 8-ին ՀՀ Քննչական կոմիտեում կայացրած իր ելույթում այս մասին հայտարարել է ՔԿ ղեկավար Մկրտիչ Գրիգորյանը:
|
Ուրբաթ, 5 Հոկտեմբերի 2018, 17:23
Արմինֆո. Շարքային Գևորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ կրտսեր սերժանտի կողմից Գ.Հարոյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ:
|
Կիրակի, 23 Սեպտեմբերի 2018, 21:09
Արմինֆո.ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ստացվել է 23 նյութ՝ սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
|
Կիրակի, 23 Սեպտեմբերի 2018, 09:57
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների քննարկումների օպերատիվ կազմակերպումը, քննությունն առավել փորձառու քննիչների կողմից իրականացումը համակարգելու նպատակով։
ՔԿ մամուլի ծառայյության հաղորդման համաձայն, սեպտեմբերի 20-ի թիվ 151 Լ հրամանով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության և դրա ստորաբաժանումների պետերին մասնավորապես հանձնարարվել է՝
- արագ արձագանքել ընտրությունների ընթացքում ու դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումներին, կազմակերպել հաղորդումների սեղմ ժամկետում քննարկումը ընտրական հանցագործությունների քննության գործերով վերապատրաստված քննիչների մասնակցությամբ:
- նյութերի նախապատրաստման, քրեական գործերի հարուցման, ինչպես նաև դրանց ընթացքի մասին անհապաղ հաղորդումներ ուղարկել աշխատանքային խմբի ղեկավարին։
- սեպտեմբերի 23-ին իրականացնել ուժեղացված ծառայություն՝ ծառայողների 100%-ի ներգրավմամբ՝ միաժամանակ քննչական կոմիտեի ծառայողների համար հնարավորություն ընձեռելով որպես ընտրող մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին։
Աշխատանքային խումբը կհամակարգի ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Ա.Մելիքյանը։
Հրամանով հանձնարարվել է նաև ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետին՝ կազմակերպել ընտրությունների քվեարկության, ինչպես նաև դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների քննարկման ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության և դրա ստորաբաժանումների կայացրած որոշումների օպերատիվ լուսաբանումը՝ ապահովելով դրանց հրապարակայնությունն ու թափանցիկությունը:
Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Պողոսյանին:
|
Երկուշաբթի, 17 Սեպտեմբերի 2018, 17:49
Արմինֆո. «lragir.amե լրատվական կայքում սույն թվականի մայիսի 15-ին հրապարակվել է հարցազրույց ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի նախկին տեղակալ Լուսինե Թասլակյանի հետ, որում տեղեկություններ են հրապարակվել գործակալությունում առերևույթ թույլ տրված մի շարք չարաշահումների մասին:
|
Հինգշաբթի, 13 Սեպտեմբերի 2018, 10:39
Արմինֆո.ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման փաստով կզբաղվի Ազգային ժողովը: Այդ հարցը քննարկման առարկա կդառնա սեպտեմբերի 13-ին ԱԺ արտահերթ նիստում:
|
Չորեքշաբթի, 5 Սեպտեմբերի 2018, 16:10
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Վիվառո Բեթե բուքմեյքերական կետի վրա կատարված զինված հարձակման դեպքի առթիվ:
|
Հինգշաբթի, 30 Օգոստոսի 2018, 20:43
Արմինֆո. «Կրեդիտ Երևան» բանկ ԲԲ ընկերության և «Լեվ Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերևույթ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ գործադիր իշխանությունը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլ հանցագործություններ կատարելու դեպքերի վերաբերյալ։
«Կրեդիտ Երևան» բանկ ԲԲ ընկերության և «Լեվ Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է դեռևս 2009թ. հուլիսի 27-ին՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նշված ընկերության բաժնետոմսերն առերևույթ հափշտակելու համար 2009թ. նոյեմբերի 2-ին որոշում է կայացվել՝ Լևոն Մարկոսին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում: 2009թ. նոյեմբերի 23-ին քրեական գործի վարույթը կասեցվել է:
2018թ. մայիսի 18-ին սույն քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ վերացվել է Լևոն Մարկոսի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, և վերսկսվել քրեական գործի կասեցված վարույթը, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։
2018թ. հունիսի 19-ին Լևոն Մարկոսն ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմնին, և նրան առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, հարցաքննվել:
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Լևոն Մարկոսի կողմից «Կրեդիտ Երևան» բանկի բաժնետոմսերը ձեռք բերելու, բանկում և վերջինիս պատկանող գործարաններում ներդրումներ կատարելու իրական հանգամանքների վերաբերյալ։
Մասնավորապես՝ Լևոն Մարկոսը ցուցմունք է տվել, որ բանկը ձեռք է բերել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից արված առաջարկի հիման վրա։ Ընդ որում՝ նախքան գործարքը կնքելը, նրանից թաքցվել է բանկի իրական ֆինանսական վիճակը, անվճարունակ լինելը, որի մասին ներդրողը ռեալ պատկերացում է կազմել միայն բանկում և վերջինիս պատկանող գործարաններում ներդրումներ կատարելու ժամանակ։ Ավելին՝ բանկի իրական ֆինանսական վիճակը պարզելուց և այդ մասին բարձրաձայնելուց հետո Լևոն Մարկոսից պահանջվել է «Կրեդիտ Երևան» բանկին պատկանող անշարժ գույքերի մի մասը հանձնել բարձրաստիճան պաշտոնյային, ինչը մերժել է։
Դրանից հետո իր նկատմամբ սկսվել է ապօրինի քրեական հետապնդում, հայտարարվել է հետախուզում՝ Հայաստանի Հանրապետություն իր վերադառնալը կանխելու համար: Հետագայում տեղեկացել է, որ իր աշխատողներին ազատել են բանկից, իսկ բանկը և Հայաստանում իրեն պատկանող մի շարք անշարժ գույքեր` Երևանի Ձերժինսկու անվան հաստոցաշինական գործարանը և երեք շուկաները, առանց իր գիտության, անհայտ պայմաններում օտարվել են։
Բացի այդ, ըստ գործարարի, առանց իր գիտության դադարեցվել է նաև Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ իր սեփականության իրավունքը:
ՌԴ իրավապահ մարմինները մերժել են ապօրինի հարուցված քրեական գործով իրեն Հայաստանի Հանրապետություն էքստրադիցիայի ենթարկելու՝ ՀՀ իրավապահ մարմինների պահանջը, որից հետո այդ քրեական գործը Հայաստանի Հանրապետությունից ուղարկվել է Ռուսաստանի Դաշնություն, այնտեղ կատարվել է նախաքննություն՝ արդյունքում ապացուցվել է իր անմեղությունը և կարճվել քրեական գործի վարույթը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներում որպես գործարարի գույքն առանց նրա գիտության օտարելուն, սեփականությունը նրանից վերցնելուն առնչություն ունեցած անձանց թվում մատնանշվել է նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա Սերժ Սարգսյանը:
Նկատի ունենալով, որ ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավար աշխատողների կողմից իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններով նախաքննությունը կատարվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար։
|
Հինգշաբթի, 30 Օգոստոսի 2018, 13:57
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նախկին նախարարի և նախկին պատգամավորի կողմից առերևույթ չարաշահումների վերաբերյալ:
|
Հինգշաբթի, 30 Օգոստոսի 2018, 13:47
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել` ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների պատասխանատու անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ և որոշում կայացվել՝ քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին։
|