Arminfo.info

14
Հայաստանի ավտոճանապարհները, հիմնականում, անցանելի են
 Կիրակի, 9 Դեկտեմբերի 2018, 09:30

Արմինֆո. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները, հիմնականում, անցանելի են: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

 Ուրբաթ, 13 Հուլիսի 2018, 10:56

Արմինֆո.

Հայաստանի ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով 
 Ուրբաթ, 26 Հունվարի 2018, 11:29

Արմինֆո. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2017, 19:26

Արմինֆո.

Հայաստանի տարածքում որոշ ավտոճանապարհների տեղ-տեղ առկա է մերկասառույց
 Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2017, 12:03

Արմինֆո.Դեկտեմբերի 20-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դավիթ Տոնոյան. ԱԻՆ-ը հարցման առնչությամբ չի ուշացել և գործել է իրավիճակին համարժեք
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2017, 17:15

Արմինֆո. Հայաստանի ԱԻՆ-ը Խոսրովի անտառում հրդեհաշիջման աշխատանքներին օգնության վերաբերյալ հարցման առնչությամբ չի ուշացել և գործել է  իրավիճակին համարժեք: Այդ մասին հայտարարել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը օգոստոսի 24-ի ճեպազրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչու ռուսաստանցի գործընկերները հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվեցին երրորդ օրը միայն:

ՀՀ ԱԻ նախարարության մասնագետները ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով իրականացնում են Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքի հետախուզություն
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2017, 11:20

Արմինֆո. Օգոստոսի 17-ի ժամը 09.00-ի դրությամբ՝ ՀՀ ԱԻ նախարարության մասնագետները ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով իրականացնում են Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքի հետախուզություն:

Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Խոսրովի անտառում հրդեհաշիջմանն օժանդակելու համար
 Երեքշաբթի, 15 Օգոստոսի 2017, 16:38

Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված խոշոր հրդեհի հրդեհաշիջման ընթացքի, ինչպես նաև հանրապետության ամբողջ տարածքում տևական ջերմային բարձր ֆոնի և տեղումների բացակայության պայմաններում անտառամերձ ու անտառային գոտիներում առաջացած հրդեհավտանգ իրավիճակի պատշաճ վերահսկողության, կանխարգելիչ աշխատանքների իրականացման, առաջացած հրդեհների պատճառների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների, բնությանը և գյուղացիական տնտեսություններին հասցված վնասի ուսումնասիրման, դրա վերականգնման հնարավորությունների վերաբերյալ: Քննարկվել է նաև ստեղծված իրավիճակում նոր միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, խորհրդակցությանը մասնակցել են նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազը, արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության, բնապահպանության նախարարները, նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավարը, արտաքին գործերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարների տեղակալներ, նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:
Հանրապետության նախագահին զեկուցվել է նաև հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ի հայտ եկած դժվարությունների ու առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ օրեր առաջ նախագահի կողմից օպերատիվ կարգով տրված հանձնարարականների համաձայն ձեռնարկվող միջոցների վերաբերյալ:

Ոլորտների պատասխանատուները զեկուցել են, որ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները, և այս պահին եղած հնարավորությունները բավարար են պետական արգելոցի տարածքում առաջացած խնդիրը լուծելու համար, հրդեհավտանգ բոլոր հատվածներում իրականացվում է ամենօրյա ուժեղացված հսկողություն: 

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց և կառույցներին, ովքեր այս ամբողջ ընթացքում պայքարել են հրդեհների դեմ: Նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնել նաև ՌԴ գործընկերներին, ովքեր օպերատիվ արձագանքելով հայ գործընկերների աջակցության խնդրանքին, այժմ ակտիվորեն ներգրավված են հրդեհաշիջման կարևոր աշխատանքներում: 

Խորհրդակցության արդյունքներով հանրապետության նախագահը հանձնարարել է շարունակել իրավիճակը պահել խիստ հսկողության տակ և պարբերաբար զեկուցել հրդեհաշիջման աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Հրդեհաշիջող օդանավը կիրականացնի նաև 3-րդ թռիչքը
 Երեքշաբթի, 15 Օգոստոսի 2017, 13:14

Արմինֆո. ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարության մասնագետներից կազմված խումբն ուղղաթիռով հետախուզական թռիչք է իրականացնում Խոսրովի պետական արգելանոցի տարածքում՝ գնահատելու համար առաջին 2 հրդեհաշիջող թռիչքների արդյունքը և որոշելու համար ջրալցման հաջորդ թիրախները:

«ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռն իրականացրեց առաջին թռիչքը
 Երեքշաբթի, 15 Օգոստոսի 2017, 10:59

Արմինֆո. Օգոստոսի 15-ին՝ վաղ առավոտյան, ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը ռուս փրկարար գործընկերների հետ ուղղաթիռով իրականացրեց հետախուզական թռիչք, որի ընթացքում որոշվեցին ջրալցման վայրերը, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում
 Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2017, 21:30

Արմինֆո. Օգոստոսի 14-ին, ժամը 19.20-ին ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում` Հայաստանի լեռներում աննախադեպ մասշտաբներ ստացած հրդեհների մարման գործողությանը մասնակցելու համար: Ռուսաստանցի գործընկերներին օգնության հարցում էր ուղարկել Հայաստանի ԱԻՆ ղեկավարությունը:

ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման ինքնաթիռը շուտով կլինի Հայաստանում
 Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2017, 15:56

Արմինֆո. ՌԴ ԱԻ նախարարությունը Խոսրովի արգելանոցում հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար Երևան է ուղարկել «ԻԼ-76ե ինքնաթիռ` հագեցած օդային հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներով։

Հայաստանում կանցկացվի Էկոտուրիզմի փառատոն
 Երեքշաբթի, 4 Հուլիսի 2017, 15:00

Արմինֆո.2017 թ. հուլիսի 8-9-ը Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում կանցկացվի Էկոտուրիզմի փառատոն: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանաիկ հայտարարել է միջոցառման կազմակերպիչներից մեկը՝ Ջերմուկի զարգացման կենտրոնի նախագահ Վազգեն Գալստյանը:

Հայ-թուրքական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
 Հինգշաբթի, 29 Հունիսի 2017, 12:09

Արմինֆո.: Հունիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 10:42-ին (Գրինվիչի ժամանակով` 06:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.450 և արևելյան երկայնության 43.650 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Թուրքիա սահմանային գոտի, Արագածավան գյուղից 15 կմ դեպի հյուսիս), օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում՝ 3-4 բալ ուժգնությամբ:




Մեկնաբանվողներ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Շատ դժվար է լինել ԵՄ անդամ և միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ինՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Շատ դժվար է լինել ԵՄ անդամ և միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ին
Զախարովան Հայաստանին համեմատել է մի ուղևորի հետ, ով ցանկանում է «Ա» կետից հասնել «Գ» կետԶախարովան Հայաստանին համեմատել է մի ուղևորի հետ, ով ցանկանում է «Ա» կետից հասնել «Գ» կետ
ԵՄ-ն աջակցություն է պատրաստում Հայաստանի համար՝ Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական սահմանափակումների պայմաններում. ԶԼՄ-ներԵՄ-ն աջակցություն է պատրաստում Հայաստանի համար՝ Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական սահմանափակումների պայմաններում. ԶԼՄ-ներ
Մենք պարտավոր ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի արցախահայության նկատմամբ արդարությունը հաղթանակիՄենք պարտավոր ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի արցախահայության նկատմամբ արդարությունը հաղթանակի
Ընդդիմադիրը հաղորդել է, թե Վայոց ձորի որ նորակառույց դպրոցներն են հանձնվելու ադրբեջանցիներինԸնդդիմադիրը հաղորդել է, թե Վայոց ձորի որ նորակառույց դպրոցներն են հանձնվելու ադրբեջանցիներին
Փորձագետ․ Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցում են Իրանի շրջապատման ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական խաղինՓորձագետ․ Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցում են Իրանի շրջապատման ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական խաղին
Քոչարյան․ ԵՄ և ԵԱՏՄ միջև ընտրությունը՝ դա ընտրություն է անիրականանալի երազանքի և որոշակիության միջևՔոչարյան․ ԵՄ և ԵԱՏՄ միջև ընտրությունը՝ դա ընտրություն է անիրականանալի երազանքի և որոշակիության միջև
Հայաստանի իշխանությունը, որպես ռուսական ուղղության այլընտրանք, ուղղակի կամ անուղղակի ակնարկում է Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությունները․ պատգամավորՀայաստանի իշխանությունը, որպես ռուսական ուղղության այլընտրանք, ուղղակի կամ անուղղակի ակնարկում է Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությունները․ պատգամավոր
Լուկաշենկո. Լուկաշենկո. "Մենք չենք ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, բայց չենք կարող դեմ գնալ հայ ժողովրդի կամքին"
Պեսկովը հասկանալի և թափանցիկ է համարել Հայաստանի շարժումը դեպի ԵՄՊեսկովը հասկանալի և թափանցիկ է համարել Հայաստանի շարժումը դեպի ԵՄ
Արցախից և բանակից հետո Սյունիքը կդառնա իշխանությունների թիրախը. Ռոբերտ ՔոչարյանԱրցախից և բանակից հետո Սյունիքը կդառնա իշխանությունների թիրախը. Ռոբերտ Քոչարյան
Միրզոյանը հավաստիացնում է․ գերիների և Բաքվում պահվող անձանց հարցը մշտապես Հայաստանի իշխանությունների քննարկումների  մաս էՄիրզոյանը հավաստիացնում է․ գերիների և Բաքվում պահվող անձանց հարցը մշտապես Հայաստանի իշխանությունների քննարկումների  մաս է
Կարծիք. Ամերիկյան օրակարգը Հարավային Կովկասում ունի երկու առաջնահերթություն՝ TRIPP նախագիծը և Իրանի վրա ճնշումըԿարծիք. Ամերիկյան օրակարգը Հարավային Կովկասում ունի երկու առաջնահերթություն՝ TRIPP նախագիծը և Իրանի վրա ճնշումը
Վոլոդին․ Մենք չենք կարող այլևս լռության մատնել այն գործընթացները, որոնք տեղի են ունենում ՀայաստանումՎոլոդին․ Մենք չենք կարող այլևս լռության մատնել այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում
Բունդեսթագի պատգամավորները նախատեսում են այցելել ՀայաստանԲունդեսթագի պատգամավորները նախատեսում են այցելել Հայաստան