Արմինֆո. Կոնվերս Բանկը ուրախությամբ հայտնում է Citibank N.A.-ի հետ թղթակցային հարաբերությունների հաստատման մասին։ Citibank N.A.-ն աշխարհի առաջատար ֆինանսական հաստատություններից է և ԱՄՆ դոլարով միջազգային վճարումների համակարգի առանցքային մասնակիցներից մեկը։
Արմինֆո.Լոնդոնում՝ «Առևտրի և Ֆինանսավորման Բանկային Ասոցիացիայի» (BAFT) 13-րդ տարեկան ժողովի ընթացքում Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից Կոնվերս Բանկն արժանացել է հերթական պատվավոր մրցանակին՝ ճանաչվելով «2020թ.-ի Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում»: