Արմինֆո.Սեպտեմբերին Երևանում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21...230C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 37...390C, երրորդ տասնօրյակում`օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 8...100C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 6...80C, առավելագույնը՝ 340C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 9 մմ):