Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025, 17:49
Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ:
|
Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025, 17:22
Արմինֆո.Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ։
|
Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025, 13:10
Արմինֆո. Ապրիլի 21-ի առավոտյան 88 տարեկան հասակում մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Ինչպես հաղորդում է Vatican News-ը, այդ մասին ապրիլի 21-ի առավոտյան հաղորդել է Հռոմի Սրբազան Եկեղեցու կամերլենգո կարդինալ Քևին Ֆարելը:
|
Շաբաթ, 19 Ապրիլի 2025, 14:42
Արմինֆո. Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը մասնակցել է Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությանը: Տիտովն ընթերցել է շնորհավորական ուղերձը, որում ասվում է.
|
Երեթշաբթի, 15 Ապրիլի 2025, 15:20
Արմինֆո. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի համակերպվել այն մտքի հետ, որ երկրի անվտանգությունը, ազգային շահերը կարող են սակարկության առարկա դառնալ։ Այդ մասին ՀՀԿ հիմնադրման 35-ամյ6ակին նվիրված հոբելյանական նիստում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի հաղորդման համաձայն, Սերժ Սարգսյանն իր ելույթում, մասնավորապես, ասել է.
|
Չորեքշաբթի, 9 Ապրիլի 2025, 18:44
Արմինֆո. ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը հանդիպել է Կասպյան քաղաքականությունների կենտրոնի Միացյալ Թագավորության գլխավոր խորհրդական, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին:
|
Երկուշաբթի, 7 Ապրիլի 2025, 12:48
Արմինֆո. Հիմա, երբ տեսանելի ոչ մի լավ սցենար չկա, իսկ աշխարհն այնպիսին է, որ այսօր թույլատրված են քաղաքների և գյուղերի ռմբակոծությունը, ոչնչացումը, բռնի տեղահանություններն և ցեղասպանությունը, միտքը դառնում է ամենակարևոր գործոնը, որը կարող է փրկության ելքեր ձևակերպել: Նման կարծիք է հայտնել «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը:
|
Երկուշաբթի, 7 Ապրիլի 2025, 11:57
Արմինֆո. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել են երկրի կանանց՝ ապրիլի 7-ին Հայաստանում նշվող Ավետման եւ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ:
|
Հինգշաբթի, 3 Ապրիլի 2025, 14:03
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն ուղերձներ են փոխանակել:
|
Հինգշաբթի, 3 Ապրիլի 2025, 11:30
Արմինֆո. Ադրբեջանը հայերին նայում է ահաբեկման, նվաստացման տրամաբանությամբ և էլ ավելի հեռուն գնալու ցանկությամբ: Այդ մասին հայտարարել է Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը՝ ֆրանսիական LE SPECTACLE DU MONDE պարբերականին հարցազրույցում
|
Երկուշաբթի, 31 Մարտի 2025, 17:22
Արմինֆո. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կրկին փորձել է բացատրել ապրիլի 1-ից արցախցիներին տրամադրվող ամենամսյա "40+10 հազար դրամ" օգնության կրճատման տրամաբանությունը ՝ նման որոշումն արդարացնելով բնակապահովման երկարաժամկետ ծրագիր իրականացնելու անհրաժեշտությամբ: Նախարարը համապատասխան դիրքորոշում է հայտնել Հայաստանի խորհրդարանում մարտի 31-ին տեղի ունեցած պրոֆիլային հանձնաժողովի նիստի ընթացքում՝ արձագանքելով մարտի 29-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքում արցախցիների հնչեցրած հարցերին, այդ թվում ՝ կառավարության բնակարանային ծրագրի վռրաբերյալ:
|
Երկուշաբթի, 31 Մարտի 2025, 12:18
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել իսլամական սրբազան Էյդ Ալ-Ֆիտր տոնի առիթով:
|
Հինգշաբթի, 27 Մարտի 2025, 15:08
Արմինֆո. Հայաստանի կողմից, իբր, հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հայտարարությունները դրական ազդեցություն չեն ունենում երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա: Այդ մասին մարտի 27-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
|
Չորեքշաբթի, 26 Մարտի 2025, 16:40
Արմինֆո. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված եզրափակիչ հոբելյանական միջոցառումը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և մեներգիչների՝ Ինգա Արշակյանի, Գոռ Սուջյանի, Գուրգեն Բավեյանի կատարմամբ հնչել են Շառլ Ազնավուրի երգերը։ Որպես հրավիրյալ երաժիշտներ՝ համերգին մասնակցել են նաև երգիչ Ժյուլ Գրիզոնը (վոկալ) և Նոբույակի Նակաժիման (դաշնակահար):
|
Չորեքշաբթի, 26 Մարտի 2025, 12:39
Արմինֆո. Հայաստանյան իշխանության քաղաքական վարքագիծն Ադրբեջանին նոր արկածախնդրության է մղում: Նման կարծիք է հայտնել "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հաճախակի դարձած կրակոցներին:
|
Երեթշաբթի, 25 Մարտի 2025, 11:13
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ Անկախության օրվա առթիվ:
|
Երկուշաբթի, 24 Մարտի 2025, 11:19
Արմինֆո.Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի։
|
Ուրբաթ, 21 Մարտի 2025, 11:13
Արմինֆո. Ֆրանկոֆոնիայի այս տոնը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ լեզուն միայն հաղորդակցության միջոց չէ. այն կամուրջ է, որը միավորում է ազգերին, սերմանում փոխադարձ հարգանք և բարեկամություն։ Այդ մասին ասվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հղած ուղերձում:
|
Հինգշաբթի, 20 Մարտի 2025, 11:28
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Նովրուզի առիթով:
|
Հինգշաբթի, 20 Մարտի 2025, 11:13
Արմինֆո. Այն, ինչ անում է այս իշխանությունը, երկիրը նոր փորձությունների ենթարկելն է` հասարակությանը հուսահատության, պարտվողականության և անօգնականության ուղերձներ փոխանցելով: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
|