Arminfo.info

Փաշինյան ․ եթե մենք կարողանանք ապրել առանց արտաքին աջակցության, դա մեզ հնարավորություն կտա լինել բարգավաճող պետություն
 Հինգշաբթի, 21 Մայիսի 2026, 15:03

Արմինֆո.Առաջիկա ընտրություններում ժողովուրդը պետք է որոշի, թե արդյոք ձգտելու է պահպանել ու զարգացնել Հայաստանի անկախությունը, ամրապնդել պետությունը, ինքնիշխանությունն ու խաղաղությունը, թե՝ ոչ։ Այդ մասին մայիսի 21-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Արարատի մարզի Գեղանիստ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։

Սիմոնյան. Ադրբեջանը խոչընդոտում է հայ-թուրքական կարգավորման գործընթացին
 Երկուշաբթի, 20 Ապրիլի 2026, 16:45

Արմինֆո.Ադրբեջանը ներկայումս խոչընդոտում է հայ-թուրքական կարգավորման գործընթացին ՝ օգտագործելով իր լոբբինգն ու ազդեցությունը: Այդ մասին Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել Է Ստամբուլում հայ մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է "Ագոս" սփյուռքյան թերթը:

Բաբայանը՝ Փաշինյանին․ Դուք չունեք մանդատ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից։ Չունեք իրավունք փակելու նրա հարցը
 Երկուշաբթի, 15 Դեկտեմբերի 2025, 12:05

Արմինֆո Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները վաղուց հանրահայտ են։ Սակայն Գերմանիայում հնչեցրած վերջին հայտարարությամբ նա անցավ հերթական վտանգավոր գիծը, ասելով, թե ԼՂ-ի հարցի չլուծված լինելու մասին խոսողները նոր պատերազմ են ուզում։ Ավելին՝ նա նույնականացրեց ԼՂ-ից բռնի տեղահանված ժողովրդի վերադարձի իրավունքը Ղարաբաղյան շարժման հետ՝ մանիպուլացնելով հանրային գիտակցությունը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

Քաղաքագետ․ Հայ հասարակությունն անտարբեր մնաց ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ պատմական փաստաթղթերի հրապարակման փաստի նկատմամբ
 Հինգշաբթի, 4 Դեկտեմբերի 2025, 14:18

Արմինֆո.Հայ հասարակությունն անտարբեր մնաց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ պատմական փաստաթղթերի հրապարակման փաստի նկատմամբ, որտեղ հստակ ընդգծվում էր Հայաստանին Արցախի վերապահումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ, "Այլընտրանքային նախագծեր" խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերի գրեթե ամբողջական փաթեթի հրապարակմանը:

Ինչու՞ է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցային փաթեթը հրապարակվելու տարեվերջին
 Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025, 13:39

Արմինֆո.  Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրել է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը մինչև տարեվերջ հրապարակելու իր որոշման պատճառը:

Ի պատասխան Քոչարյանի և Սարգսյանի հայտարարությունների՝ Փաշինյանը հերթական անգամ արձանագրում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը եղել է "թոկ հայտնի ուժերի ձեռքին"
 Երկուշաբթի, 10 Նոյեմբերի 2025, 11:20

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հայտարարությունները հաստատում են ավելի վաղ իր առաջ քաշած այն թեզը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը եղել է "թոկ հայտնի ուժերի ձեռքին":

Փաշինյանն՝ իր «սխալի» և այն մասին, թե արդյոք Երևանը կարող էր կանխել 44-օրյա պատերազմը
 Շաբաթ, 8 Նոյեմբերի 2025, 12:50

Արմինֆո.  «Ինչպես կարող էինք կանխել 44-օրյա պատերազմը. իմ սխալը»: ՖԲ-ում իր տեսաուղերձն այդպես է վերնագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերին:

Փաշինյանը Սարգսյանի խոսքերից հետո պատրաստակամություն է հայտնել մինչև տարեվերջ հրապարակել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային պատմության առանցքային փաստաթղթերը
 Շաբաթ, 8 Նոյեմբերի 2025, 12:49

Արմինֆո.  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ՝ հայտարարելով ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը հրապարակելու ծրագրերի մասին: Ընդհանուր առմամբ, Փաշինյանն արձագանքել է Սերժ Սարգսյանի գիշերային հարցազրույցին ՝ իր ֆեյսբուքյան էջում կեսօրին արդեն 6 գրառում և 4 տեսանյութ հրապարակելով:

Սերժ Սարգսյանը հերքել է Նիկոլ Փաշինյանին
 Երեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2025, 17:12

Արմինֆո.Ալմա-Աթայի հռչակագիրը զրոյական նշանակություն է ունեցել բանակցային գործընթացի ողջ ընթացքում։ Այդ մասին հոկտեմբերի 7-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ դրանով իսկ հերքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե ղարաբաղյան հարցը, փաստորեն, լուծվել է 1991 թվականին Ալմա-Աթայի հռչակագրի ընդունումից հետո։

Ընդդիմադիր. Երեւանն ու Բաքուն չեն կարող փոխադարձ պարտավորություններ սահմանել՝ կողմերի միջև զրոյական վստահության պայմաններում
 Ուրբաթ, 14 Մարտի 2025, 10:23

Արմինֆո. Երեւանն ու Բաքուն չեն կարող փոխադարձ պարտավորություններ սահմանել՝ կողմերի միջև զրոյական վստահության պայմաններում: Այդ մասին հայտարարել է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությունները։

ՀՀ սահմանադրության փոփոխության և միջանցքի հարցերը խաղաղության պայմանագրում չեն շոշափվել. Փաշինյան
 Հինգշաբթի, 27 Փետրվարի 2025, 11:40

Արմինֆո. ՀՀ սահմանադրության փոփոխություններին և միջանցքին վերաբերող հարցեր խաղաղության պայմանագրում չեն շոշափվել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաղորդել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը՝ Արցախի կորստի համար մեղավորների փնտրտուքի մեջ․ նախկին նախագահներին խորհուրդ եմ տալիս ընդունել բանավեճի իմ հրավերը
 Երեքշաբթի, 24 Դեկտեմբերի 2024, 12:10

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել Հայաստանի նախկին նախագահներին, որոնք ավելի վաղ մերժել էին ղարաբաղյան բանակցային գործընթացի թեմայով բանավեճին մասնակցելու իր առաջարկը, կրկին մտածել և օգտվել այդ հնարավորությունից: Նա կրկին հրավերով հանդես է եկել Facebook-ի իր էջում հրապարակված տեսանյութում:

ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակներից արձագանքել են Արցախի բանակցային գործընթացի շուրջ ուղիղ եթերում բանավեճ անցկացնելու Փաշինյանի կոչին
 Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024, 23:00

Արմինֆո. Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակներից արձագանքել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ ուղիղ եթերում բանավեճ անցկացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի շուրջ:

Փաշինյանը կարծում է, որ Արցախի դեպքում անհեթեթ կլիներ "հղիության երկարաձգումը հերթական 9 ամսով"
 Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024, 15:42

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշել է իր հայտնի "Արցախը Հայաստան է և վերջ" արտահայտությունը, որի մասին իրեն անընդհատ հիշեցնում է ընդդիմությունը: Նմանություններ անցկացնելով ղարաբաղյան հարցի եւ հղիության միջեւ՝ վարչապետը նշել է, որ "անհեթեթ կլիներ հղիության երկարաձգումը հերթական 9 ամսով"։

ՀՀ ԱԳՆ ղեկավար. Մենք Թուրքիայի հետ առողջ երկխոսություն ունենք և առաջ ենք շարժվում
 Չորեքշաբթի, 3 Հուլիսի 2024, 16:54

Արմինֆո. Հայաստանը պատրաստ է լիովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ և դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրա հետ։  Ըստ "Սպուտնիկ Գրուզիա"-ի՝ այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Ռուսաստանը փորձել է պատժել հայերին, որպեսզի Հայաստանն ընտրություն չունենա
 Երկուշաբթի, 10 Հունիսի 2024, 18:53

Արմինֆո. Ռուսաստանը Հայաստանին մենակ թողեց, քանի որ պատրաստվում էր Ուկրաինայի հետ պատերազմի, իսկ Սիրիայում ինքնաթիռի խոցումից հետո գործարք կնքեց Թուրքիայի հետ՝ այդ տարածաշրջանի միջոցով հնարավոր պատժամիջոցներից խուսափելու համար ։ Այս մասին հունիսի 10-ին լրագրողներին հայտարարիել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Մահացել է հայտնի դիվանագետ և խաղաղարար Վլադիմիր Կազիմիրովը
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 20:05

Արմինֆո.Մահացել է ռուս հայտնի դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, ով հսկայական ջանքեր է գործադրել ղարաբաղյան հարցի արդարացի լուծման համար:

Կարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք է
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 18:11

Արմինֆո.Ռուսաստանի խաղաղապահների (ՌԽԶ) դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։

Աշխարհն Արցախի էթնիկ զտմանն արձագանքեց դեկլարատիվ արձանագրումներով, մի քիչ էլ հումանիտար օժանդակությամբ՝ իբրև ցեղասպանվելու փոխհատուցում. Սամվել Բաբայան
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024, 13:23

Արմինֆո.Աշխարհն Արցախի էթնիկ զտմանն արձագանքեց դեկլարատիվ արձանագրումներով, մի քիչ էլ հումանիտար օժանդակությամբ՝ իբրև ցեղասպանվելու փոխհատուցում: Այդ մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությունում:

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023, 10:23

Արմինֆո. Օգոստոսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։




Մեկնաբանվողներ
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան