Հինգշաբթի, 4 Հունիսի 2026, 17:02
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին Հայաստանի երեք դատական ատյաններում մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ, բայց հետո տարօրինակ հանգամանքներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշմամբ արդարացվել է:
|
Երեքշաբթի, 2 Հունիսի 2026, 15:21
Արմինֆո. Այս անգամ ծառահատման են ենթարկվել Սոս Սարգսյանի անվան թատրոնի դիմաց գտնվող Անրի Վերնոյի փողոցում գտնվող առողջ ծառերը: Այդ մասին հաղորդել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ՀՀԿ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը՝ Facebook-ի իր էջում հրապարակելով համապատասխան կադրեր:
|
Երեքշաբթի, 2 Հունիսի 2026, 12:52
Արմինֆո. 2025 թվականի օգոստոսի 14-ին գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չեղյալ է հայտարարել իր 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը՝ նախկին փոխոստիկանապետ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։
|
Երկուշաբթի, 1 Հունիսի 2026, 13:57
Արմինֆո. Դատախազը 2026 թվականի հունիսի 1-ին, 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, հանրային քրեական հետապնդում է հարուցել 2008 թվականի փետրվարի 23-ից մարտի 1-ի դրությամբ ՀՀ զինված ուժերի 4 բանակային կորպուսների հրամանատարների՝ Պ.Պ.-ի, Վ.Գ.-ի, Հ.Բ.-ի և Լ.Ե.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելը, որն էական վնաս է պատճառել՝ առաջացնելով ծանր հետևանքներ): Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
|
Հինգշաբթի, 28 Մայիսի 2026, 13:21
Արմինֆո. Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահը հանրության, և մասնավորապես՝ ընդդիմության ուշադրությունը հրավիրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից Երևանում ստորագրված երեք փաստաթղթերի որոշ խնդրահարույց կողմերի վրա՝ հույս հայտնելով, որ ընդդիմությունն իր նախընտրական քարոզարշավում կբարձրացնի այս հարցերը։
|
Հինգշաբթի, 28 Մայիսի 2026, 11:27
Արմինֆո.Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել են հայ ժողովրդին Առաջին Հանրապետության օրվա առթիվ։
|
Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 11:38
Արմինֆո.Ամերիկյան օրակարգը Հարավային Կովկասում ունի երկու առաջնահերթություն՝ TRIPP նախագիծը և Իրանի վրա ճնշումը
|
Շաբաթ, 23 Մայիսի 2026, 14:50
Արմինֆո. Եռագլուխ ընդդիմության առաջնորդները ՝ Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը և այլոք, պետք է դադարեցնեն Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ պատժամիջոցների հրահրմանն ուղղված գործողությունները։ Այս մասին մայիսի 23-ին Երեւանի Ավան վարչական շրջանում "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության քարոզարշավի շրջանակներում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով ռուսական կողմից հայկական արտադրանքի ռուսական շուկա մատակարարումների հերթական սահմանափակումները ։
|
Հինգշաբթի, 21 Մայիսի 2026, 18:27
Արմինֆո.Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Հայաստանի հանրապետական կուսակցության» (ՀՀԿ) նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը պատմել է, թե ինչպես է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը Լոնդոնում Հայաստանի դեսպանատանը վերջին դասի մեքենա նվիրել՝ երկրի վարկանիշը բարձր պահելու համար։
|
Հինգշաբթի, 21 Մայիսի 2026, 15:03
Արմինֆո.Առաջիկա ընտրություններում ժողովուրդը պետք է որոշի, թե արդյոք ձգտելու է պահպանել ու զարգացնել Հայաստանի անկախությունը, ամրապնդել պետությունը, ինքնիշխանությունն ու խաղաղությունը, թե՝ ոչ։ Այդ մասին մայիսի 21-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Արարատի մարզի Գեղանիստ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։
|
Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026, 12:23
Արմինֆո. Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել տեսաուղերձով, որում երկրի քաղաքացիներին կոչ է արել գնալ ընտրությունների և վերջ դնել ներկայիս կառավարիչների կառավարմանը:
|
Երեքշաբթի, 19 Մայիսի 2026, 14:27
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը միացել է Ադրբեջանին՝ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությանը տեղեկացնելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ նախաձեռնությունը "անցանկալի է": Այդ մասին ասվում է Միջազգային քրիստոնեական համերաշխության (CSI) հայտարարության մեջ։
|
Երկուշաբթի, 18 Մայիսի 2026, 13:33
Արմինֆո. Ազգային ժողովի "Հայաստան" խմբակցության պատգամավորները մտադիր են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում այսօր իրեն մոտեցած կնոջ հասցեին Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների առնչությամբ: Այդ մասին հայտնի է դարձել "Հայաստան" խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի Facebook-յան հրապարակումից:
|
Ուրբաթ, 8 Մայիսի 2026, 14:47
Արմինֆո. Հայաստանի հանրապետական կուսակցությունը մտադիր է իր ողջ ներուժն ու հնարավորություններն ուղղել առաջիկա ընտրական գործընթացում ընդդիմության հավաքական հաջողության ապահովմանը: Այդ մասին մայիսի 8-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյանը։
|
Ուրբաթ, 8 Մայիսի 2026, 14:32
Արմինֆո. «Մենք պետք է ձգտենք խաղաղության, բայց խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկն էլ բանակի հզորությունն է՝ ռազմական ուժը, որը ես դիտում եմ ոչ թե պատերազմի գործոն, այլ խաղաղության գործոն», - սոցիալական ցանցերում գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
|
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 11:15
Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է ինքը՝ փաստաբանը:
|
Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026, 15:34
Արմինֆո.ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի մարտի 29-ի նիստում գերատեսչության կողմից 2025թ.կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելիս հաղորդել է 2008թ. մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննության որոշ արդյունքների մասին:
|
Շաբաթ, 25 Ապրիլի 2026, 13:29
Արմինֆո.Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարել է, որ ապրիլի 24-ն իր համար մնում է հատուկ և սրբազան օր, որը որևէ կապ չունի սովորական առօրյայի հետ։
|
Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 15:33
Արմինֆո. Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունները քաղաքական կյանքից "նախկիններին" դուրս շպրտելու բացառիկ հնարավորություն են ժողովրդի համար։ Այդ մասին ապրիլի 23-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 10:42
Արմինֆո. Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարություն է տարածել իր հրաժարականի ութամյակի կապակցությամբ՝ 2018 թվականի, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունից հետո։
|