Հինգշաբթի, 5 Հունիսի 2025, 16:19
Արմինֆո. Հայաստանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությանն առնչվող իրավիճակը մտահոգիչ է, սակայն վերջին տարիներին պետական քաղաքականության փոփոխության արդյունքում արձանագրվել են որոշակի դրական միտումներ: Այդ մասին հունիսի 5-ին կառավարության նիստում հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
|
Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025, 18:11
Արմինֆո.Հայաստանում անհրաժեշտ մասնագիտական որակներ ունեցող ցանկացած մարդ կարող է բարձր պաշտոն զբաղեցնել՝ անկախ ազգակցական կապերից։ Այդ մասին հունիսի 4-ին լրագրողներին հայտարարել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով 2021 թվականի նոյեմբերին արյունալի վիճաբանության հետեւանքով սպանված քրեական հեղինակություն "Քանաքեռցի Տույ" մականվամբ Արթուր Ղազարյանի հետ ՀՀ ՆԳՆ ոստիկանապետ Արամ Ղազարյանի ազգակցական կապերի մասին տեղեկությունը հաստատելու կամ հերքելու խնդրանքին։
|
Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025, 16:38
Արմինֆո. Հայաստանում չկա որևէ պաշտոնյա, ով ծառայում է անհատների շահերին, այլ ոչ թե՝ օրենքին: Այդ մասին հունիսի 4-ին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին։
|
Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025, 16:31
Արմինֆո. Ընթացիկ տարում լայնածավալ աշխատանք պետք է տարվի Ոստիկանական գվարդիայի ձեւավորման գործընթացն ավարտելու ուղղությամբ։ Այդ մասին հունիսի 4-ին հայտարարել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ ՀՀ Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ։
|
Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025, 11:57
Արմինֆո. Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։
|
Երեթշաբթի, 3 Հունիսի 2025, 16:50
Արմինֆո. Աշխատատեղերի բացակայությունն ու անվտանգության հետ կապված խնդիրները Հայաստանի սահմանամերձ գյուղերից արտագաղթի տագնապալի տեմպերի պատճառ են դարձել։ Այդ մասին ահազանգում է ԱԺ "Հայաստան" խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
|
Հինգշաբթի, 29 Մայիսի 2025, 20:52
Արմինֆո. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
|
Երկուշաբթի, 26 Մայիսի 2025, 21:12
Արմինֆո. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
|
Երկուշաբթի, 26 Մայիսի 2025, 11:13
Արմինֆո. Հայաստանի զինված ուժերում ծառայությունից վճարի դիմաց ազատման հարցի քննարկումը հետաձգվել է անորոշ ժամանակ: Այդ մասին մայիսի 26-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը ՝ խոսելով "Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին" օրենքում փոփոխությունների նախագծի մասին։
|
Հինգշաբթի, 22 Մայիսի 2025, 15:05
Արմինֆո. Արցախ վերադառնալու համար կա երկու կարեւորագույն հանգամանք. առաջինը՝ պահպանել արցախահայության միասնությունը, անկախ նրանից, թե որտեղ է նա ապրում, երկրորդը՝ ամեն գնով պահել Արցախի պետականությունը: Այդ մասին հայտարարել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Աբրահամյանը՝ Արցախի կառավարության անդամների հետ հանդիպմանը:
|
Հինգշաբթի, 22 Մայիսի 2025, 12:44
Արմինֆո. Կառավարությունը մայիսի 22-ի նիստում առաջարկություն է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում:
|
Հինգշաբթի, 22 Մայիսի 2025, 11:17
Արմինֆո. Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը գնահատական է տվել հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարություններին՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ:
|
Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025, 19:18
Արմինֆո. Հայաստանի հանրապետական կուսակցությունը չի հավակնում իշխանության։ Այդ մասին մայիսի 21-ին լրագրողներին հայտարարել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով ՀՀ վարչապետին Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության նկատմամբ ՀՀԿ-ի դիրքորոշման վերաբերյալ հարցին:
|
Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025, 17:46
Արմինֆո.Հայաստանի հակակոռուպցիոն դատարանում նոր դատավարություն է սկսվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ, ով այս անգամ մեղադրվում է պաշտպանության նախարար եղած ժամանակ առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և մսխումներ կատարելու մեջ:
|
Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025, 15:40
Արմինֆո. Կապան քաղաքում IDBank-ը բացեց իր նոր մասնաճյուղը։ Հաճախորդների դրական արձագանքները Բանկի թիմն արդեն ստացել է․ նրանք ուրախությամբ են նշում, որ բացի առցանց գործարքներից, անհրաժեշտության դեպքում կկարողանան նաև ֆիզիկապես սպասարկվել մասնաճյուղում։
|
Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025, 13:42
Արմինֆո. Հայաստանի քաղաքացիների՝ զինված ուժերում ծառայությունից խուսափելու պատճառներից մեկը զինծառայողների մահերն են ոչ մարտական պայմաններում: Նման տեսակետ է հայտնել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը:
|
Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025, 13:31
Արմինֆո. Հայաստանը լուրջ խնդիրների առաջ է կանգնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի առնչությամբ։ Այդ մասին մայիսի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, մեկնաբանելով իր ներկայացրած նախաձեռնությունը, որն ուղղված է զինված ուժերում ծառայությունից խուսափողների թվի կրճատմանը։
|
Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025, 11:48
Արմինֆո. ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նախօրեին ընդունել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին։
|
Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025, 11:13
Արմինֆո. Զինված ուժերի շարքերում ծառայության ժամկետների կրճատման գաղափարը, ինչ դրդապատճառ էլ պարունակի, դա նոր հարված է ՀՀ անվտանգության համակարգին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
|
Երեթշաբթի, 20 Մայիսի 2025, 16:40
Արմինֆո.Պարտադիր զինվորական ծառայության զորակոչելիս չի կարելի Հայաստանի քաղաքացիներին բաժանել հարուստների և աղքատների։ Այդ մասին մայիսի 20-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՝ մեկնաբանելով ԱԺ կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը։
|