Երկուշաբթի, 7 Հուլիսի 2025, 13:12
Արմինֆո. Ֆրանսահայ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս, ականավոր արտիստ, երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ Մեծն Շառլ Ազնավուրի հուշարձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18 - ին՝ ժամը 11:00-ին Երևանի համանուն հրապարակում: Այդ մասին քաղաքապետարանի աշխատանքային նիստի ժամանակ հաղորդել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, նշելով, որ վերջինս կտեղադրվի քաղաքում արդեն հուլիսի 16-ին:
|
Ուրբաթ, 23 Մայիսի 2025, 11:18
Արմինֆո. Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա կապակցությամբ Փարիզի Մոնմարտր թաղամասում բացվել է «La Bohème» դիտահարթակը՝ հանրային նոր տարածք, որի ստեղծումը հարգանքի տուրք է Ֆրանսիայի մեծագույն երաժշտական և մշակութային գործիչներից մեկի՝ Շառլ Ազնավուրի ստեղծագործական ժառանգությանը:
|
Ուրբաթ, 4 Ապրիլի 2025, 13:52
Արմինֆո. Ֆրանսիայի "Տոբոգան" թատրոնում (ք. Դեսին - Շարպիե) տեղի է ունեցել «Մանուշյան. այս հետկեսօրեին, ժամը 15.00-ին» ներկայացման ցուցադրությունը: Պիեսը հիմնված է ֆրանսիացի ոստիկանների կողմից Միսաք Մանուշյանի և Ֆրանսիական դիմադրության մյուս մասնակիցների ՝ Մարսել Ռայմանի, Ժոզեֆ Դավիդովիչի, Սպարտակո Ֆոնտանոյի և Օլգա Բանչիկի հարցաքննության պատմության վրա։
|
Չորեքշաբթի, 26 Մարտի 2025, 16:40
Արմինֆո. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված եզրափակիչ հոբելյանական միջոցառումը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և մեներգիչների՝ Ինգա Արշակյանի, Գոռ Սուջյանի, Գուրգեն Բավեյանի կատարմամբ հնչել են Շառլ Ազնավուրի երգերը։ Որպես հրավիրյալ երաժիշտներ՝ համերգին մասնակցել են նաև երգիչ Ժյուլ Գրիզոնը (վոկալ) և Նոբույակի Նակաժիման (դաշնակահար):
|
Շաբաթ, 1 Մարտի 2025, 14:14
Արմինֆո. Երևանի քաղաքապետարանը մարտի 1-ին և 2-ին բոլոր մեծերին և փոքրերին հրավիրում է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառմանը։
|
Հինգշաբթի, 27 Փետրվարի 2025, 18:24
Արմինֆո. Գարնան առաջին օրերը Հայաստանի մայրաքաղաքում կնշանավորվեն «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառման բացմամբ:
|
Չորեքշաբթի, 26 Փետրվարի 2025, 15:21
Արմինֆո.Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ֆրանկոֆոն երկրների դեսպաններին՝ ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրանցի նախագահությամբ:
|
Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024, 15:49
Արմինֆո. ԱրարատԲանկը և «4090» հիմնադրամը ամփոփել են «Aznavour 100» բարեգործական համերգի արդյունքները։ Համերգի ընթացքում հավաքագրվել է 15,758,850 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կուղղվի պատերազմի մասնակից 118 ուսանողների կրթավճարների տրամադրմանը:
|
Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2024, 15:42
Արմինֆո. ԱրարատԲանկը, հավատարիմ մնալով իր սոցիալական պատասխանատվության սկզբունքներին, երրորդ անգամ հանդես է գալիս որպես «4090 Բարեգործական» հիմնադրամի կազմակերպած բարեգործական համերգի գլխավոր հովանավոր։ Այս անգամ բանկը հովանավորում է «Aznavour 100» համերգը, որը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, ժամը 19։00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։
|
Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2024, 11:58
Արմինֆո. Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի մետրոյում կհնչեն մաեստրոյի լավագույն ստեղծագործություններից։ Այդ մասին ասվում է Երեւանի մետրոպոլիտենի հաղորդագրությունում:
|
Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024, 17:04
Արմինֆո.Մոնոներկայացումների ARMMONO+ 8-րդ փառատոնն այս տարի կանցկացվի նոյեմբերի 29-ից մինչեւ դեկտեմբերի 4-ը: Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ նշել է փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, այս տարի ծրագիրը լինելու է բավականին հագեցած և բազմաժանր:
|
Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024, 16:23
Արմինֆո.Պետք չէ ապրել պատասխանների որոնման մեջ, այլ՝ ապրել մեր կյանքում պատասխանների բացակայության գեղեցկությամբ: Նոյեմբերի 21-ին Երևանում իր գրքի շնորհանդեսի ժամանակ գրող Վիգեն Բայրամյանն ընդամենը մեկ նախադասությամբ այդպես է բացատրել իր հեղինակած "Միշելի համոզմունքները" նոր վեպի էությունը։
|
Ուրբաթ, 8 Նոյեմբերի 2024, 17:28
Արմինֆո. Հավատարիմ իր սոցիալական պատասխանատվությանը՝ ԱրարատԲանկը միանում է «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության նախաձեռնությանը՝ աջակցելով Շառլ Ազնավուրի անվան անտառի հիմնմանը: Որպես նոյեմբերի 18-ին կայանալիք բարեգործական համերգի գլխավոր հովանավոր՝ Բանկն իր ներդրումն է բերում հանճարեղ արվեստագետի 100-ամյակին նվիրված այս յուրահատուկ նախագծին, որի նպատակն է ստեղծել 100 հեկտար անտառային տարածք:
|
Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024, 20:01
Արմինֆո. Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Ֆրանսիական դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի արձանի նախագծի մրցույթ:
|
Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2024, 21:50
Արմինֆո.Ակբա Լիզինգի աջակցությամբ Newmag-ը և «Ազնավուր» հիմնադրամը hայ ընթերցողին են ներկայացրել մեծանուն հայ Շառլ Ազնավուրի «Կյանքը Շառլի աչքերով» գրքի հայերեն տարբերակը։ Հարյուրավոր հարցազրույցներից և անտիպ ստեղծագործություններից հատվածներ են ներառված գրքում, որոնք ուղեկցվում են մաեստրոյի հազվագյուտ լուսանկարներով։
|
Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2024, 15:33
Արմինֆո.Ակբա Լիզինգի գլխավոր հովանավորությամբ երկրորդ տարին անընդմեջ կայացավ Francofest 2024-ը՝ ֆրանսերեն գրքերի փառատոնը՝ խրախուսելով ֆրանսիական գրքերի, գրականության և մշակույթի տարածումը Հայաստանում։ Մշակութային այս աննախադեպ միջոցառումը կազմակերպել է Newmag ընկերությունը:
|
Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2024, 12:59
Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 14-16-ը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Ղազախստան կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում մեկնել է Աստանա` մասնակցելու Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումներին։
|
Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024, 11:06
Արմինֆո.Սեպտեմբերի վերջին օրերին Երևանում և Գառնիում կանցկացվի "Երաժշտական արշավ" բացառիկ փառատոնը, որի աշխարհագրությունն ընդգրկում է Ռուսաստանը, Էստոնիան, Հունաստանը, Իտալիան, ԱՄՆ-ը, իսկ այժմ՝ նաև Հայաստանը:
|
Երեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2024, 12:56
Արմինֆո.Հայաստանի պետական ջազային նվագախմբի՝ Շառլ Ազնավուրի 100 - ամյակին նվիրված միջազգային համերգային շրջագայությունը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) աջակցությամբ:
|
Երեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2024, 13:56
Արմինֆո.Շառլ Ազնավուրի հարյուրամյակի տոնակատարությունների շրջանակում Երեւանում տեղի կունենա «Ազնավուրը կինոյում. ռետրոսպեկտիվ ցուցադրություն» միջոցառման բացման արարողությունը՝ վերաբացահայտելու Շառլ Ազնավուրի կինեմատոգրաֆիկ ժառանգությունը։ Այդ մասին հաղորդում է "Ազնավուր" հիմնադրամի մամուլի ծառայությունը։
|