Arminfo.info

ԶԼՄ․ Իսրայելը կասեցրել է երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ քվեարկությունը
 Երկուշաբթի, 13 Հուլիսի 2026, 20:31

Արմինֆո. Իսրայելը կասեցրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ բռնությունները որպես ցեղասպանություն ճանաչելու հարցի շուրջ չափազանց կարեւոր քվեարկությունը երկրի խորհրդարանում: Այդ մասին հայտնում է JNS-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ իսրայելցի պաշտոնյայի։

Զելենսկի. Ուկրաինան սկսել է պաշտպանական համագործակցություն Ադրբեջանի և Թուրքիայի հետ
 Ուրբաթ, 10 Հուլիսի 2026, 11:29

ԱրմԻնֆո. Ուկրաինան սկսել է պաշտպանական համագործակցություն Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ. Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ զինվորականներին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմ
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 18:04

Արմինֆո.Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ զինվորականներին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմ։ Այս մասին հունիսի 18-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Կարծիք. Հայաստանը մտնում է ոչ թե խաղաղության, այլ մրցակցող լոգիստիկ ռեժիմների դարաշրջան
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026, 11:07

Արմինֆո. Հայաստանը մտնում է ոչ թե խաղաղության, այլ մրցակցող լոգիստիկ ռեժիմների դարաշրջան։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Վահե Դավթյանը։

Հայ փորձագետ․ Ժամանակակից աշխարհաքաղաքական մրցակցությունը տեղափոխվում է տարածքների վերահսկումից դեպի ենթակառուցվածքային հոսքերի վերահսկում
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 10:08

Արմինֆո.  Ժամանակակից աշխարհաքաղաքական մրցակցությունը տեղափոխվում է տարածքների վերահսկումից դեպի ենթակառուցվածքային հոսքերի վերահսկում: Նման կարծիք է հայտնել քաղակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը։

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի Գործադիր ակադեմիական խորհրդի նիստին
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 13:29

Արմինֆո.ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 10-11-ը Բրյուսելում՝ Եվրոպական հանձնաժողովի կենտրոնակայանում, մասնակցել է Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի Գործադիր ակադեմիական խորհրդի նիստին:

Փաշինյան. Եթե ՀԱՊԿ-ում որոշում կայացնեն Հայաստանին հեռացնելու մասին, մենք ստիպված կլինենք դա ի գիտություն ընդունել
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 14:08

Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ՀԱՊԿ-ում որոշում կայացնեն երկիրը Կազմակերպությունից հեռացնելու մասին, ապա Երևանը դա ի գիտություն կընդունի։ Այս մասին նա ասել է հունիսի 11-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում:

Լավրով․ ՀԱՊԿ երկրները պայմանավորվել են դիտարկել Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառումը՝ Երեւանի կողմից մուծումները չվճարելու պատճառով
 Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 16:12

Արմինֆո. ՀԱՊԿ երկրները պայմանավորվել են դիտարկել Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառումը ՝ Երեւանի կողմից ավելի քան երկու տարի մուծումներ չվճարելու պատճառով: Այդ մասին հունիսի 10-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Կազանում ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ուժեղ Հայաստանը» մտադիր է ընդունել «Հակասաֆարովյան օրենք», որն արգելում է ադրբեջանցիներին գույք ձեռք բերել և երկրի տարածքում գտնվել 10 օրից ավելի
 Երկուշաբթի, 1 Հունիսի 2026, 17:48

Արմինֆո.«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մտադիր է ընդունել «Հակասաֆարովյան օրենք», որն արգելում է ադրբեջանցիներին Հանրապետությունում հող կամ բնակարան գնել, որպես նվիրատվություն որևէ բան ստանալ և երկրի տարածքում մնալ 10 օրից ավելի։ Այս մասին հայկական «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Քոչարյան․ Փաշինյանի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում ռուս խաղաղապահներին դրել էր կողմնակի դիտորդների կարգավիճակում
 Շաբաթ, 30 Մայիսի 2026, 13:48

Արմինֆո. 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի վերաբերյալ հայտարարությունը ռուս խաղաղապահներին որևէ մանդատով չէր օժտել, իսկ Արցախի հարցով Հայաստանի վարչապետի գործողություններն այդ խաղաղապահներին դրել էին կողմնակի դիտորդների կարգավիճակում։ Այդ մասին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, "Հայաստան" դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Զախարովա. Երևանը Մոսկվայի հետ հարաբերություններն ընկալում է որպես տակտիկական գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
 Հինգշաբթի, 28 Մայիսի 2026, 17:02

Արմինֆո.Մոսկվայի հետ հարաբերությունները Երևանի կողմից ընկալվում են որպես տակտիկական գործիք՝ դեպի եվրոպական ուղի վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար։ Այս մասին մայիսի 28-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Տեսակետ. Թրամփի վարչակազմը չափազանց արդյունավետ կերպով առաջ է մղում ամերիկյան շահերը Հարավային Կովկասում՝ չհանդիպելով Հայաստանի դիմադրությանը
 Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026, 11:25

Արմինֆո.Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան կատարած կարճատև այցի հիմնական նպատակները։

"Ուժեղ Հայաստան" կուսակցությունը ցանկանում է երկրում կիրառել «Սաֆարովի դեմ օրենքը»
 Երկուշաբթի, 25 Մայիսի 2026, 13:05

Արմինֆո.Եթե Փաշինյան-Ալիև տանդեմին հաջողվի իրականացնել 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի ծրագիրը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության տնտեսական ծրագիրը կհայտնվի վտանգի տակ»։ Այս մասին իր հայտարարության մեջ նշել է կուսակցության առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Նիդերլանդները նոր ռազմական կցորդ ունի Հայաստանում
 Հինգշաբթի, 21 Մայիսի 2026, 10:08

Արմինֆո ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, փոխգնդապետ Աալերտ Խերալդ Հայուբրեխդսին:

Հայաստանի կողմից ձեռք բերվող ֆրանսիական հրետանին առանց արկերի՝ պարզապես մետաղի ջարդոն է»։
 Երկուշաբթի, 11 Մայիսի 2026, 21:09

Արմինֆո.Ամբողջ աշխարհում անվտանգության համընդհանուր բանաձևը եղել է հետևյալը՝ մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից։ Հայաստանը պարտվեց 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում, քանի որ խախտվել էին այս բոլոր երեք կարևոր գործոնները»։

Հայաստանի խորհրդարանի խոսնակը մեկնաբանել է ՆԱՏՕ-ին երկրի հնարավոր անդամակցության և ռուսական ռազմակայանի դուրս բերման հարցերը
 Շաբաթ, 9 Մայիսի 2026, 13:10

Արմինֆո.  Հայաստանը չպետք է լինել ինչ-որ ռազմական բլոկի կազմում։ Նման կարծիք է հայտնել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Deutsche Welle-ի հետ հարցազրույցում  անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացնի:

Հայաստանի վարչապետը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերության հետագա խորացումը
 Երկուշաբթի, 4 Մայիսի 2026, 15:39

Արմինֆո. Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։

Բելգիայի դեսպանատունը բացվել է Երևանում
 Երկուշաբթի, 4 Մայիսի 2026, 09:50

Արմինֆո. Մայիսի 4-ին Երևանում բացվեց Բելգիայի դեսպանատունը։ Բացման արարողությանը ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելգիայի կառավարության վարչապետ Բարտ դը Վևերը։ Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջում հրապարակել է դեսպանատան բացման արարողության կադրերը։

ՀՀ արտաքին գործերի նախարարը և ՆԱՏՕ-ի պաշտոնյան քննարկել են գործընկերության ընդլայնմանն ուղղված նախագծերը
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026, 10:09

Արմինֆո. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնը ապրիլի 21-ին Երևանում կայացած հանդիպման ժամանակ ողջունել են Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև դինամիկ քաղաքական երկխոսությունը։

Հայաստանի վարչապետը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել Է Հարավային Կովկասում անվտանգության ապահովման ուղղությամբ համագործակցության հարցեր
 Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026, 15:13

Արմինֆո Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին։ Վարչապետը շնորհավորել է վերջինիս պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել Հայաստան–ՆԱՏՕ համագործակցությունն ու սերտ երկխոսությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման։




Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ