Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025, 11:21
Արմինֆո. Ադրբեջանի ղեկավարությունը խզման էր գնում Ռուսաստանի հետ՝ աստիճանաբար բարձրացնելով խաղադրույքները և ժամանակ առ ժամանակ փորձելով իր մոսկովյան վիզավիների ամրությունը։ Մոսկվայի և Բաքվի միջև լարվածության վերջին փուլն այդպես է մեկնաբանել ռուսաստանցի քաղաքական գիտությունների դոկտոր Դմիտրի Ցիբակովն։
|
Երկուշաբթի, 30 Հունիսի 2025, 15:17
Արմինֆո. Հայաստանն ու ԵՄ-ն այսօր ազդարարում են երկկողմ հարաբերություններում արձանագրված կարևոր ձեռքբերումների մասին: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Երեւանում Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
|
Երկուշաբթի, 30 Հունիսի 2025, 10:14
Արմինֆո. Ադրբեջանը երբեք չի եղել Ռուսաստանի ռազմավարական գործընկերը։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ "Լենտա.ռու" - ի հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններին։
|
Հինգշաբթի, 26 Հունիսի 2025, 14:01
Արմինֆո.Ադրբեջանական զինված ուժերի օրվան ընդառաջ «Գեղարդ» հիմնադրամը հրապարակել է զեկույց, որը վկայում է ադրբեջանական բանակի վայրագությունների մասին՝ Արցախում և Հայաստանում, ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական պայմաններում:
|
Երեքշաբթի, 24 Հունիսի 2025, 11:06
Արմինֆո. 2025թ․ հունիսի 21-22-ը Ստամբուլում գումարված՝ Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարական խորհրդի հերթական նիստի արդյունքում ընդունվել է հայտարարություն, որի, ինչպես նաև առանձին բանաձևերում՝ Հայաստանին և տարածաշրջանին վերաբերող հատվածները ապակողմնորոշող են, անընդունելի և խիստ մտահոգիչ։ Այդ մասին ասվում է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունում:
|
Երկուշաբթի, 23 Հունիսի 2025, 17:29
Արմինֆո.ՀՀ ԱԳ նախարարությունը խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Այդ մմասին ասվում է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում:
|
Ուրբաթ, 20 Հունիսի 2025, 16:40
Արմինֆո.Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամներ Ջիմ Շենոնը եւ լորդ Էլթոնը՝ Լիվերփուլից, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դավաանանքի կամ համոզմունքների միջազգային ազատության համակուսակցական խորհրդարանական խմբի (APPG FoRB) անունից հավանություն տալով Լեռնային Ղարաբաղի հարցով Շվեյցարիայի խաղաղ նախաձեռնությանը:
|
Ուրբաթ, 20 Հունիսի 2025, 15:02
Արմինֆո. Հայ-թուրքական "կարգավորումն" ընթանում է փաստացի և Անկարայի թելադրանքով։ Այս կարծիքին է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
|
Հինգշաբթի, 19 Հունիսի 2025, 16:00
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթով է հանդես եկել Ազգային ժողովում՝ 2024 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետն իր ելույթում, մասնավորապես, ասել է.
|
Երկուշաբթի, 16 Հունիսի 2025, 14:54
Արմինֆո. Այն, ինչ Փաշինյանն ասել է Ամենայն հայոց կաթողիկոսի մասին, սուտ է: Այդ մասին հունիսի 16-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
|
Հինգշաբթի, 12 Հունիսի 2025, 12:06
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ ինքը կաթողիկոսի թեկնածու չունի: Միաժամանակ, վարչապետը հերքում է այն թեզը, թե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հարձակումներով միացել է Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի սանձազերծած Սուրբ Էջմիածինը վարկաբեկելու և դիվայնացնելու արշավին։
|
Չորեքշաբթի, 11 Հունիսի 2025, 11:13
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իր համար որոշել է, որ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից պարզաբանում է պահանջում, թե ինչ է տեղի ունենում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնությունը:
|
Երեքշաբթի, 10 Հունիսի 2025, 17:48
Արմինֆո. Այսպես կոչված՝ "Լավրովի պլանը", որի մասին խոսում են շատերը, իրականում, պարզապես, գոյություն չի ունեցել։ Այդ մասին հունիսի 10-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
|
Երեքշաբթի, 10 Հունիսի 2025, 14:19
Արմինֆո. Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդպես է մեկնաբանել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու վերջին խոսքերը: Նա հորդորել է դրանք չհանել համատեքստից և ճիշտ մեկնաբանել արտահայտված մտքերը:
|
Երեքշաբթի, 10 Հունիսի 2025, 11:16
Արմինֆո. Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու կողմից ռուս-ուկրաինական հակամարտության համեմատությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ առաջացրել է պաշտոնական Բաքվի հիստերիան:
|
Երկուշաբթի, 9 Հունիսի 2025, 15:51
Արմինֆո. Ադրբեջանի նախագահի կողմից "Արևմտյան Ադրբեջան" ծրագիրը շրջանառության մեջ դնելը Արցախի հարցում Հայաստանի ներկայիս իշխանությունների վտանգավոր և սխալ քաղաքականության արդյունք է: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
|
Երկուշաբթի, 9 Հունիսի 2025, 15:29
Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների շարունակումը, ի թիվս այլ անդրազգային մարտահրավերների, որոնք թաքնված են մնում մակերեւույթի տակ, ավելի հավանական է թվում, քան՝ խաղաղության պայմանագրի կնքումը: Ըստ JustSecurity հրատարակությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության՝ այդ մասին հաղորդում է ամերիկացի հայտնի իրավապաշտպան և կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվիստ, գրող Ջոն Փրենդերգաստը:
|
Ուրբաթ, 6 Հունիսի 2025, 16:10
Արմինֆո.Լատվիայի Սեյմի պատգամավորները հերքել են հայ ռազմագերիների վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը: Այդ մասին ասվում է ԱԺ անկուսակցական պատգամավոր, Հայաստան–Լատվիա բարեկամության խորհրդարանական խմբի անդամ Թագուհի Թովմասյանի՝ ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:
|
Ուրբաթ, 6 Հունիսի 2025, 13:10
Արմինֆո. ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) կազմակերպած «Կրոնական ազատության պայմաններն Ադրբեջանում» թեմայով լսումների առանցքային թեմաներից մեկը եղել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ղեկավարության կողմից հայկական կրոնական ժառանգության ոչնչացման ու յուրացման հարցը։
|
Հինգշաբթի, 5 Հունիսի 2025, 16:21
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտել է իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած "Կրթվելը նորաձև է" շարժումը հանրահռչակելու յուրօրինակ միջոց. նա խոստանում է այդ արշավի շրջանակներում պատասխանել հանդիպման մասնակիցների ամենատարբեր հարցերին:
|