Arminfo.info

Իշխանությունների կողմից «արցախցիներ և հայաստանցիներ» հակադրության շեշտադրումը միտումնավոր վարքագիծ է՝ ուղղված ազգային միասնության խաթարմանը. Դավիթ Անանյան
 Հինգշաբթի, 17 Ապրիլի 2025, 13:24

Արմինֆո.Ներկայիս իշխանական խմբակի ղեկավարի հայտարարությունը, թե «ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու», ըստ էության, քաղաքական օրակարգի շրջանակը «նսեմացնելու» փորձ է՝ բացառելով մի թեմա, որը ոչ միայն պատմական, այլև ռազմավարական նշանակություն ունի հայ ժողովրդի համար։ Նման տեսակետ է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

Հայկական իրավական կենտրոնը դատապարտում է ադրբեջանցի պատերազմական հանցագործի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու Հայաստանի կառավարության որոշումը
 Երկուշաբթի, 14 Ապրիլի 2025, 17:33

Արմինֆո. Հայ դատի համակարգում գործող, Վաշինգտոնում տեղակայված «Հայկական իրավական կենտրոնը» խստորեն դատապարտել է ադրբեջանցի պատերազմական հանցագործ Քամիլ Զեյնալլիի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու՝ Հայաստանի կառավարության որոշումը։  ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հաղորդագրության համաձայն, Հայկական իրավական կենտրոնի հայտարարությունում ասվում է.

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Հայաստանի ԱԳՆ-ից պահանջել է կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության համար
 Երկուշաբթի, 14 Ապրիլի 2025, 14:18

Արմինֆո. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հաղորդումներ է ներկայացրել դատախազությանը և պահանջագիր՝ ԱԳՆ-ին: Այդ մասին ասվում է  խորհրդի տարածած հայտարարությունում:

Washington Post-ի մեկնաբանը Թրամփին կոչ է արել աջակցել Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը Բաքվի բանտից
 Երեթշաբթի, 11 Փետրվարի 2025, 11:18

Արմինֆո. Washington Post - ի մեկնաբան Դեյվիդ Իգնատիուսն անդրադարձել է Բաքվում Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ շարունակվող շինծու դատավարությանը և կոչ արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կատարել քրիստոնյաներին աջակցելու իր խոստումը: Այս մասին հաղորդում է Free Armenian Prisoners նախաձեռնությունը։

ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակներից արձագանքել են Արցախի բանակցային գործընթացի շուրջ ուղիղ եթերում բանավեճ անցկացնելու Փաշինյանի կոչին
 Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024, 23:00

Արմինֆո. Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակներից արձագանքել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ ուղիղ եթերում բանավեճ անցկացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի շուրջ:

Փաշինյանը կարծում է, որ Արցախի դեպքում անհեթեթ կլիներ "հղիության երկարաձգումը հերթական 9 ամսով"
 Երեթշաբթի, 3 Դեկտեմբերի 2024, 15:42

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշել է իր հայտնի "Արցախը Հայաստան է և վերջ" արտահայտությունը, որի մասին իրեն անընդհատ հիշեցնում է ընդդիմությունը: Նմանություններ անցկացնելով ղարաբաղյան հարցի եւ հղիության միջեւ՝ վարչապետը նշել է, որ "անհեթեթ կլիներ հղիության երկարաձգումը հերթական 9 ամսով"։

"Մենք չենք մոռանա, չենք ների". ռուս օդաչուները հարգանքի տուրք են մատուցել 4 տարի առաջ Հայաստանի տարածքում ադրբեջանցիների կողմից սպանված մարտական ընկերների հիշատակին
 Կիրակի, 10 Նոյեմբերի 2024, 01:13

Արմինֆո.  Նոյեմբերի 9-ին հիշատակի չորրորդ տարեդարձի առթիվ  «ՄԻՐ» միջազգային մարդասիրական հիմնադրամի ներկայացուցիչները և ռուս զինվորականները հարգել են իրենց զինակիցների՝ բանակի ավիացիայի օդաչուների հիշատակը, որոնց անունները հավերժ ընդգրկված են Հայաստանում տեղակայված Էրեբունի ավիաբազայի պատմության մեջ։

Անհետ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության հետևանքով կորած հայերի ճակատագրերը պարզելու ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքները
 Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024, 12:06

Արմինֆո. Գերիների, պահվող և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը 2024 թվականի հոկտեմբերի 25-ի հերթական նիստում ներկայացրել է բռնի անհետացումներին առնչվող գործերի մասով կատարված աշխատանքների և ձեռնարկվող քայլերի արդյունքները։

"Հայ ազգային կոնգրեսը" պատասխանել է Հիքմեթ Հաջիևին
 Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2024, 14:47

Արմինֆո."Հայ ազգային կոնգրես" կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի՝ ամերիկյան «Նյուզվիք» ամսագրում վերջերս հրապարակված հոդվածի կապակցությամբ՝ վերջինիս մեղադրելով ստի մեջ:

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդն առաջարկում է կազմակերպել ղարաբաղյան հակամարտությանը նվիրված խաղաղության միջազգային համաժողով
 Հինգշաբթի, 17 Հոկտեմբերի 2024, 15:09

Արմինֆո. Շվեյցարիայի Դաշնային խորհուրդն ընդունել է բանաձև, որով երկրի իշխանությունների առջև խնդիր է դրել կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով:

Արցախի ՀԿ-ները ԵԱՀԿ գործող նախագահին հիշեցրել են Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը սահմանելու Մինսկի խմբի մանդատի մասին
 Երեթշաբթի, 3 Սեպտեմբերի 2024, 15:54

Արմինֆո. Արցախի Հանրապետության քաղաքացիական հասարակության շուրջ 50 կազմակերպություններ 2024 թվականի սեպտեմբերի 2-ին դիմում են հղել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահ Յան Բորգին։

Արցախցիներին հարվածելը հարված է ողջ հայությանը
 Երեթշաբթի, 18 Հունիսի 2024, 14:24

Արմինֆո.Վերջին շրջանում հաճախակի են դարձել ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների և անձամբ Նիկոլ Փաշինյանի ոչ հաճելի արտահայտություններն արցախցիների հասցեին, ինչն անդրադառնում է ՀՀ-ում որոշակի խմբերի շրջանում հակաղարաբաղյան տրամադրությունների սրման վրա ։

Մոսկվա. Հարավային Կովկասի բարգավաճման բանալին "3+3" հարթակի շրջանակում ներառական երկխոսությունն է և հակազդեցությունը արտատարածաշրջանային ուժերի աշխարհաքաղաքական թելադրանքին
 Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024, 11:49

Արմինֆո.Ողջունում ենք մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների ՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացումը ։ Եվս մեկ քայլ է արվել Հարավային Կովկասում հուսալի և երկարատև խաղաղության ու կայունության հասնելու ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը NEWS.ru  հարցազրույցում ՝ ի պատասխան հայ-ադրբեջանական կարգավորման համար նոր բանակցային հարթակ դառնալու Աստանայի հեռանկարներին գնահատական տալու խնդրանքին:

Արցախի ղեկավարությունն այցելել է "Եռաբլուր" զինվորական պանթեոն
 Հինգշաբթի, 9 Մայիսի 2024, 11:54

Արմինֆո. Այսօր՝ մայիսի 9-ին, Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է <Եռաբլուր> զինվորական պանթեոն և ծաղկեպսակ դրել Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների քաջությունը հավերժացնող հուշապատին: Շահրամանյանին ուղեկցում էին Արցախի կառավարության անդամներ, Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ, հոգևորականներ, այդ թվում՝ Դադիվանքի վանահայր Հայր Հովհաննեսը:

«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը նամակով դիմել է ԵՄ ղեկավարությանը՝ խնդրելով աջակցել Արցախից բռնի տեղահանված հայերի բնակապահովության հարցի լուծմանը
 Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 18:27

Արմինֆո. «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի` ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված համատեղ հանդիպմանն ընդառաջ  նամակով դիմել է ԵՄ ղեկավարությանը՝ բարձրացնելով Արցախից բռնի տեղահանված հայերի բնակապահովության հարցը։

Եվրանեսթ ԽՎ-ի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության կոմիտեի զեկույցից հանվել են ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մի շարք ձևակերպումներ
 Հինգշաբթի, 21 Մարտի 2024, 12:08

Արմինֆո. Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության կոմիտեի զեկույցից հանվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված մի շարք ձևակերպումներ:

Պահեստազորի գնդապետ. Ինչպես 20-րդ դարասկզբին, այնպես էլ այսօր թուրքերի համար ամենանախընտրելի խաղը "հայերի կոտորածն" է
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 14:08

Արմինֆո. Այն, ինչ տեղի ունեցավ Բաքվում 20-րդ դարի սկզբին, նույն սարսափով կրկնվեց 20-րդ դարի վերջին։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին մամուլի քարտուղար, գնդապետ Սենոր Հասրաթյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում հայերի ջարդերի հերթական տարելիցին:

Ադրբեջանի ռազմական ներխուժումը ստիպել է 150 հազար մարդու լքել իրենց տները ղարաբաղյան հակամարտության գոտում. Բորել
 Երեթշաբթի, 5 Դեկտեմբերի 2023, 16:45

Արմինֆո. Ադրբեջանի ռազմական ներխուժումը ստիպել է 150 հազար մարդու լքել իրենց տները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Այդ փաստն արձանագրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ-ՀԿ մարդու իրավունքներին նվիրված 25-րդ համաժողովում իր ելույթում:

ՄԱԿ - ի հատուկ զեկուցող. Հայաստան այցի նպատակն է պարզել ճշմարտությունն ու արդարությունը, մարդու իրավունքների խախտումները, այն ամենը, ինչ տեղի է ունեցել
 Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2023, 15:42

Արմինֆո. Հայաստան այցի նպատակն է բացահայտել ճշմարտությունն ու արդարությունը, մարդու իրավունքների խախտումները, այն ամենը, ինչ տեղի է ունեցել ։ Այդ մասին նոյեմբերի 24-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի ճշմարտության հաստատման, արդարադատության, հատուցման եւ չկրկնման երաշխիքների աջակցության հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին, որը նոյեմբերի 16-ից պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում:

ՄԱԿ - ի հատուկ զեկուցող. Հայաստան այցի նպատակն է պարզել ճշմարտությունն ու արդարությունը, մարդու իրավունքների խախտումները, այն ամենը, ինչ տեղի է ունեցել
 Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2023, 15:34

Արմինֆո. Հայաստան այցի նպատակն է բացահայտել ճշմարտությունն ու արդարությունը, մարդու իրավունքների խախտումները, այն ամենը, ինչ տեղի է ունեցել ։ Այդ մասին նոյեմբերի 24-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի ճշմարտության հաստատման, արդարադատության, հատուցման եւ չկրկնման երաշխիքների աջակցության հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին, որը նոյեմբերի 16-ից պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում:




Մեկնաբանվողներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
Հայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումըՀայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումը
Դաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելըԴաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը
«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկմանՓաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկման