Arminfo.info

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան
 Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026, 13:00

Արմինֆո. Շվեյցարիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը, ինչպես նաև երկու կողմերի կողմից ցուցաբերված քաղաքական կամքը՝ տարիներ շարունակ տառապանքներ պատճառած հակամարտությունը հաղթահարելու համար: Այս մասին «ԱզերՏակ» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ և Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսը:

Հայաստանի ԱԳ նախարար․ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 14:07

Արմինֆո.  Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն առողջացման կարիք ունեն։ Այդ մասին հունիսի 7-ին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում։

ԱՄՆ պետքարտուղար. Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026, 12:08

Արմինֆո.  ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունն ավարտված է:

Միրզոյանը հավաստիացնում է․ ԱՄՆ-ի և ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 21:04

Արմինֆո.  ԱՄՆ-ի և ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չԷ Ռուսաստանի դեմ. Այդ մասին մայիսի 26-ին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Երեւանում կայացած մամուլի ասուլիսում, որը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Երեւան կատարած կարճատեւ այցից հետո:

Միրզոյան․ Հայաստանն, ընդհանուր առմամբ, հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն մտցնելու բնավ ոչ մի ցանկություն չունի 
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 20:45

Արմինֆո. Հայաստանն, ընդհանուր առմամբ, հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն մտցնելու բնավ ոչ մի ցանկություն չունի ՝ ոչ քաղաքական երկխոսության, ոչ տնտեսական հարաբերությունների, ոչ երկկողմ, ոչ բազմակողմ համագործակցության հարթակներում ՝ ԵԱՏՄ, ԱՊՀ և այլն։ Այդ մասին մայիսի 26-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՝ մեկնաբանելով հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը եւ "Ջերմուկ" հանքային ջրի, ծաղիկների, մրգերի, ալկոհոլային խմիչքների վաճառքի հետ կապված խնդիրները:

Հայաստանն ու ԱՄՆ-ը երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված երեք փաստաթուղթ են ստորագրել
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 17:27

Արմինֆո.  ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Երեւան կատարած այցի շրջանակներում Հայաստանն ու ԱՄՆ-ը ստորագրել են երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված երեք փաստաթուղթ, այդ թվում՝ "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման" նախագծի վերաբերյալ:

Միրզոյան․ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև համապարփակ ռազմավարական հարաբերություններն այսօր ավելի ամուր են, քան երբևէ
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 17:25

Արմինֆո. ԱՄՆ-ի և Հայաստանի միջև համապարփակ ռազմավարական հարաբերություններն այսօր ավելի ամուր են, քան երբևէ ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ ճեպազրույցում։

Միրզոյան․ Հայաստանն ու Լիտվան այլևս ռազմավարական գործընկերներ են
 Երեքշաբթի, 19 Մայիսի 2026, 14:07

Արմինֆո. Հայաստանն ու Լիտվան այլևս ռազմավարական գործընկերներ են։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մայիսի 19-ին Երեւանում Լիտվայի ԱԳ նախարար Կաստուտիս Բուդրիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ապրելու երկիր». Հայաստանի իշխանությունների համար հայ ռազմագերիների հարցը վաղուց դադարել է լինել արտաքին քաղաքականության օրակարգ
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 12:47

Արմինֆո.Հայաստանի գործող իշխանությունների համար հայ ռազմագերիների հարցը, նրանց իրավունքների պաշտպանությունը դադարել են լինել արտաքին քաղաքականության օրակարգ։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտարարել է "Ապրելու երկիր" կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ արձագանքելով ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի ուղերձին:

Հայաստանի արտգործնախարարը՝ ՌԴ նոտայի մասին․ Լավրովի հետ քննարկելու հատուկ թեմա չեմ տեսնում
 Երեքշաբթի, 12 Մայիսի 2026, 17:44

Արմինֆո.ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հաղորդել է, որ առաջիկայում Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ շփումներ չի նախատեսում:

Ցեղասպանությունը ճանաչված փաստ է, և մենք չպետք է նահանջենք Թուրքիայի դիրքորոշման պատճառով. Ռոբերտ Քոչարյան
 Շաբաթ, 25 Ապրիլի 2026, 15:30

Արմինֆո. Հայոց ցեղասպանությունը ճանաչված փաստ է, և Հայաստանը չպետք է նահանջի իր դիրքորոշումից Թուրքիայի մոտեցման պատճառով, անհրաժեշտ է պահպանել հետևողականությունը։ Այս մասին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Հայաստանի ԱԳՆ ղեկավար․ TRIPP-ում երրորդ երկրների ներգրավումը հնարավոր կլինի միայն շինարարական աշխատանքներն սկսելիս
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2026, 16:53

Արմինֆո."Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" (TRIPP) հայ - ամերիկյան նախագծին երրորդ երկրների ներգրավումը հնարավոր կլինի միայն "գետնի վրա"աշխատանքների մեկնարկից հետո: Այդ մասին ապրիլի 10-ին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ էստոնացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Միրզոյան․ Բաքվից հայ գերիների ազատ արձակման հարցի վերաբերյալ նորություն չկա
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2026, 16:05

Արմինֆո. Բաքվից հայ գերիներին ազատ արձակելու հարցի վերաբերյալ նորություն չկա։ Այդ մասին ապրիլի 10-ին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ էստոնացի գործընկեր Մարգուս Ցահքնայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Միրզոյան. Հայաստանն ու Ադրբեջանը վճռական քայլեր են ձեռնարկել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ
 Երկուշաբթի, 23 Փետրվարի 2026, 18:40

Արմինֆո. Տասնամյակների զինված հակամարտություններից և հումանիտար ճգնաժամերից հետո Հայաստանն ու Ադրբեջանը վճռական քայլեր են ձեռնարկել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ փետրվարի 23-ին ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նիստի բարձրաստիճան հատվածում իր ելույթում։

Էստոնիան այս տարի դեսպանատուն կբացի Երևանում
 Ուրբաթ, 30 Հունվարի 2026, 12:25

Արմինֆո. Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան հաղորդել է այս տարի Երևանում երկրի դեսպանատուն բացելու մտադրության մասին:

Ընդդիմադիր․ Հայաստանի ԱԳ նախարարը ԵԽԽՎ-ում արդարացրել Է Ադրբեջանի բոլոր հանցագործությունները՝ երկրում ինչ-որ "ազատության թշնամիների" առկայության "սոուսի տակ"
 Հինգշաբթի, 29 Հունվարի 2026, 11:42

Արմինֆո.  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը կարելի է որակե մեկ բառով ՝ խայտառակություն: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ արձագանքելով հունվարի 28-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանում Միրզոյանի ելույթին:

Ճաշակի հարց. Հայաստանի արտգործնախարարը ԵՄ-ի և Թուրքիայի հայտարարությունների մասին
 Չորեքշաբթի, 21 Հունվարի 2026, 17:36

Արմինֆո. Ընդդիմության անդամների պնդումները Եվրոպական Միության և Թուրքիայի կողմից Հայաստանի ներքին գործերին միջամտության մասին մանիպուլյատիվ են։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար ԱՐԱՐԱՏ Միրզոյանը հունվարի 21-ին Ազգային ժողովում «Կառավարության ժամ»-ի ժամանակ՝ մեկնաբանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հարցը։

Միրզոյան․ Վաշինգտոնում ամերիկացի գործընկերների հետ TRIPP-ին Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությունը չի քննարկվել
 Չորեքշաբթի, 14 Հունվարի 2026, 14:01

Արմինֆո. "Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և համագործակցության համար" (TRIPP) նախագծին Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցության հարցերը Վաշինգտոնում ամերիկացի գործընկերների հետ չեն քննարկվել: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնից TRIPP նախագծի իրականացման մասին շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Հայաստանի արտգործնախարարը պատմել է, թե ինչի մասին է խոսել ԵՄ գործընկերների հետ
 Երկուշաբթի, 15 Դեկտեմբերի 2025, 15:39

Արմինֆո. ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատմել է, թե ինչի մասին է խոսել Բրյուսելում Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի մասնակիցների հետ:

Միրզոյան․ Հայաստանը ինտենսիվ երկխոսություն է վարում Թուրքիայի հետ՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները բացելու համար
 Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025, 13:29

Արմինֆո.Հայաստանը գրեթե ամենօրյա երկխոսություն է ծավալել Թուրքիայի հետ, որի վերջնական նպատակը սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Օրբելի վերլուծական կենտրոնի  կազմակերպած «Խաղաղության քուիզ. զրույց Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ» խորագրով համաժողովի շրջանակում  քննարկումների ժամանակ։




Մեկնաբանվողներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց