Երեքշաբթի, 23 Հունիսի 2026, 12:01
Արմինֆո. Եթե հայկական ընդդիմությունը ցանկանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին զրկել իշխանությունից, ապա նախ պետք է նրա նկատմամբ հաղթանակ տանի «հիշողության դեմ պատերազմում»։ Նման ուղերձով հանդես է եկել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Վարդաշեն» բանտից՝ Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրություններից 2 շաբաթ անց։
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 10:43
Արմինֆո. 1991-2018թթ. ՀՀ իշխանությունները երբեք որեւէ տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների։ Այդ մասին հայտարարել է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
|
Երեքշաբթի, 16 Հունիսի 2026, 14:49
Արմինֆո. Հայաստանի ընդդիմությունը չի կարող և չէր էլ կարող հերթական խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնել միայն ընտրական մեխանիզմների միջոցով։ Այդ մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ "Վարդաշեն" քրեակատարողական հիմնարկից փաստաբանների միջոցով փոխանցած իր հերթական հոդվածում:
|
Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 19:06
Արմինֆո. Հունիսի 7-ին Հայաստանում ընտրություններ չեն կայացել. կայացել է ընտրակեղծիք՝ նախապես ծրագրված, կենտրոնացված ղեկավարությամբ իրականացված և վարչախմբի ղեկավարի ուղիղ միջամտությամբ պսակված հանցավոր գործողություն՝ ուղղված ժողովրդի կամքի յուրացմանը։
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 14:58
Արմինֆո.ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) նախկինի պես անհրաժեշտ է համարում երկրի ներկայիս իշխանությունների դեմ պայքարը: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է կուսակցության վարչության անդամ, ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 18:14
Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի գնում երրորդ ժամկետի, քանի որ նախորդ ընտրություններն արտահերթ էին, կարող է ընդդիմությունից խլել նրան իշխանությունից զրկելու միակ քաղաքական հիմքը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Կարպիս Փաշոյանը, ով խորհրդարանական հերթական ընտրություններին մասնակցել է "Լուսավոր Հայաստան" կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի հետ ։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 19:33
Արմինֆո. Այսօր խորհրդարան անցած քաղաքական ուժերը, այսինքն, նրանք, ում սատարել է մեր ժողովուրդը, պետք է որոշում կայացնեն, իսկ մենք բոլորս պետք է ենթարկվենք այդ որոշմանը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը։
|
Կիրակի, 7 Հունիսի 2026, 15:01
Արմինֆո. Այսօր այն օրը չէ, երբ անհրաժեշտություն կա գնահատական տալու Հայաստանի իշխանությունների վարքագծին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը՝ ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողներին մեկնաբանելով նոր ձերբակալությունների և կալանավորումն հարցը, այդ թվում ՝ ՀՀԿ-ականների շրջանում։
|
Երեքշաբթի, 2 Հունիսի 2026, 15:21
Արմինֆո. Այս անգամ ծառահատման են ենթարկվել Սոս Սարգսյանի անվան թատրոնի դիմաց գտնվող Անրի Վերնոյի փողոցում գտնվող առողջ ծառերը: Այդ մասին հաղորդել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ՀՀԿ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը՝ Facebook-ի իր էջում հրապարակելով համապատասխան կադրեր:
|
Հինգշաբթի, 28 Մայիսի 2026, 13:21
Արմինֆո. Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահը հանրության, և մասնավորապես՝ ընդդիմության ուշադրությունը հրավիրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից Երևանում ստորագրված երեք փաստաթղթերի որոշ խնդրահարույց կողմերի վրա՝ հույս հայտնելով, որ ընդդիմությունն իր նախընտրական քարոզարշավում կբարձրացնի այս հարցերը։
|
Ուրբաթ, 8 Մայիսի 2026, 14:47
Արմինֆո. Հայաստանի հանրապետական կուսակցությունը մտադիր է իր ողջ ներուժն ու հնարավորություններն ուղղել առաջիկա ընտրական գործընթացում ընդդիմության հավաքական հաջողության ապահովմանը: Այդ մասին մայիսի 8-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյանը։
|
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026, 10:47
Արմինֆո. Հայաստանում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Եվրասամմիթ չէր՝ Եվրատեսիլ էր։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 15:32
Արմինֆո. Եվրոպական քաղաքական ընտանիքների անդամ 6 հայկական կուսակցություններն այսօր համատեղ նամակով դիմել են ԵՄ ղեկավարությանը, Երեւանում կայանալիք Եվրոպական Քաղաքական Համայնքի գագաթնաժողովի մասնակիցներին եւ իրենց քաղաքական ընտանիքների ղեկավարներին, բարձրաձայնելով Հայաստանում տիրող հակաժողովրդավարական զարգացումների, ինչպես նաեւ Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների եւ արցախահայության խնդիրների մասին։
|
Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 15:33
Արմինֆո. Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունները քաղաքական կյանքից "նախկիններին" դուրս շպրտելու բացառիկ հնարավորություն են ժողովրդի համար։ Այդ մասին ապրիլի 23-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026, 14:54
Արմինֆո. Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրել է իրենց ընդդիմադիր քաղաքական ուժի և երկրի քաղաքացիների առաջարկությունները՝ Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակիցներին Հայաստանի առջև ծառացած առանցքային մարտահրավերների վերաբերյալ իրազեկելու վերաբերյալ:
|
Ուրբաթ, 17 Ապրիլի 2026, 13:52
Արմինֆո. Հայաստանի Ազգային ժողովի ապրիլի 17-ի լիագումար նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ քննադատության է ենթարկել ընդդիմությանը:
|
Երեքշաբթի, 7 Ապրիլի 2026, 13:15
Արմինֆո. Հայաստանում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության առաջարկած Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կտրուկ բացասական արձագանք են հարուցել ընդդիմության շրջանում:
|
Շաբաթ, 4 Ապրիլի 2026, 16:37
Արմինֆո. Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) մշակել է երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ծրագիր և պատրաստ է այն տրամադրել ցանկացած ընդդիմադիր ուժի՝ անհրաժեշտության դեպքում: Այդ մասին կուսակցության XVIII համագումարում հայտարարել է կուսակցության առաջնորդ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
|
Շաբաթ, 4 Ապրիլի 2026, 16:07
Արմինֆո. Խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու որոշումը չի նշանակում դադարեցնել պայքարը։ Հայաստանի հանրապետական կուսակցության 18-րդ համագումարում այդ մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՝ մեկնաբանելով կուսակցության գործադիր մարմնի ՝ ընտրություններին չմասնակցելու որոշումը:
|
Հինգշաբթի, 2 Ապրիլի 2026, 15:31
Արմինֆո. Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ուղերձ է հղել Եվրոպական Միությանը դպրոցական Դավիթ Մինասյանի ձերբակալության վերաբերյալ։
|