Երկուշաբթի, 22 Հունիսի 2026, 19:08
Արմինֆո. Հայաստանը չի պատրաստվում "դանդաղեցնել" եվրոստանդարտների ներդրման ընթացքը, նա ձգձգում և սառեցնում է Մոսկվայի մասնակցությամբ նախաձեռնությունները, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 18:09
Արմինֆո. Հայաստանը փաստացի ոչ մի մասնակցություն չի ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 18:04
Արմինֆո.Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ զինվորականներին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմ։ Այս մասին հունիսի 18-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 14:08
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ՀԱՊԿ-ում որոշում կայացնեն երկիրը Կազմակերպությունից հեռացնելու մասին, ապա Երևանը դա ի գիտություն կընդունի։ Այս մասին նա ասել է հունիսի 11-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում:
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 17:46
Արմինֆո. Հայաստանի խորհրդարանական ընտրություններում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցության հաղթանակը նրան քաղաքական գծի որևէ լայնածավալ փոփոխության իրավունք չի տալիս՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ:
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 16:30
Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի գտնվելու հարցն արդեն կտրուկ է դրված։ Այդ մասին հունիսի 10-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Կազանում ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 16:12
Արմինֆո. ՀԱՊԿ երկրները պայմանավորվել են դիտարկել Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառումը ՝ Երեւանի կողմից ավելի քան երկու տարի մուծումներ չվճարելու պատճառով: Այդ մասին հունիսի 10-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Կազանում ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 15:13
Արմինֆո. Կովկասի երկրների վրա ԵՄ, ԱՄՆ-ի և Թուրքիայի ազդեցության աճը լարվածության ավելի մեծ օջախ կստեղծի տարածաշրջանում։ Այդ մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը՝ ԱՊՀ պետությունների հակաահաբեկչական կառույցների գլխավոր ստորաբաժանումների ղեկավարների եւ Համագործակցության երկրների՝ահաբեկչությանն ու ծայրահեղականնությանը հակազդման աշխատանքի համակարգումն ապահովող ազգային կառույցների ղեկավարների 19-րդ խորհրդակցության ժամանակ:
|
Ուրբաթ, 5 Հունիսի 2026, 12:26
Արմինֆո. Եթե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չի աշխատում, ապա թող Հայաստանը ոչ թե սառեցնի իր մասնակցությունը, այլ դուրս գա այնտեղից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ դիմելով կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։
|
Հինգշաբթի, 4 Հունիսի 2026, 16:04
Արմինֆո. Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ - ին թույլ էր տալիս նրան շուկայական արժեքից ցածր սպառազինություն ստանալ։ Այդ մասին "Արմենիա" հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, "Հայաստան"դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ։
|
Հինգշաբթի, 4 Հունիսի 2026, 14:12
Արմինֆո. Ռուսաստանը չի պատրաստվում վճարել դեպի Եվրամիություն Հայաստանի ճանապարհի համար։ Այդ մասին մայիսի 4-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որն անցկացվել Է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում։
|
Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026, 16:03
Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) ստեղծված պայմանները չեն կարող տարածվել Եվրամիության անդամների վրա։ Այդ մասին հայտարարել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
|
Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026, 12:19
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «պատրաստվել է» օտարերկրյա պետությունների կողմից՝ հայկական պետության երկարաժամկետ շահերին հակասող քաղաքականություն առաջ մղելու համար։ RTVI-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԽ) վետերան, ՄԳԻՄՕ-ի (Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ) պրոֆեսոր Անդրեյ Բեզրուկովը՝ արձագանքելով Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությանը, թե երկիրը Հայաստանից ստանում է «Փաշինյանի ստորությունն ու անպարկեշտությունը»։
|
Շաբաթ, 30 Մայիսի 2026, 13:48
Արմինֆո. 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի վերաբերյալ հայտարարությունը ռուս խաղաղապահներին որևէ մանդատով չէր օժտել, իսկ Արցախի հարցով Հայաստանի վարչապետի գործողություններն այդ խաղաղապահներին դրել էին կողմնակի դիտորդների կարգավիճակում։ Այդ մասին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, "Հայաստան" դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
|
Ուրբաթ, 29 Մայիսի 2026, 16:00
Արմինֆո. Ռուսաստանի հայկական կազմակերպությունների ղեկավարները, մայիսի 27-ին կայացած նիստի արդյունքում, որը նախագահել է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը, միաձայն ընդունել են հավաքի բանաձևը։
|
Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026, 14:37
Արմինֆո. Ճիշտ չէ ասել, թե Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ներկայիս գագաթնաժողովը կորոշի Հայաստանի ճակատագիրը, Երևանը կշարունակի մասնակցել միության միջոցառումներին: Այդ մասին մայիսի 27-ին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ։
|
Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 13:24
Արմինֆո.Անկախ Պետությունների Համագործակցությունում չեն կարող անուշադրության մատնել Եվրոպական միությանը ինտեգրվելու ծրագրերի մասին հայտարարած Երևանի դիրքորոշումը և Հայաստանում անցկացված Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովը։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
|
Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 12:17
Արմինֆո.ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մոսկվան ափսոսանքով է ընդունում Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ շրջանակներում անվտանգության հարցերի վերաբերյալ։ Այս մասին նա ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում։
|
Ուրբաթ, 22 Մայիսի 2026, 15:39
Արմինֆո. «Ուժեղ Հայաստան» կուսակցության իշխանության գալու դեպքում առաջին հերթին մտադիր է պարզել ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի վարքագծի պատճառները։ Այս մասին մայիսի 22-ին մի շարք ԶԼՄ-ների խմբագիրների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
|
Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026, 10:28
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները վերջին ութ տարիների ընթացքում որևէ գործուն քայլեր չեն իրականացրել տարածաշրջանում և Հայաստանում ռուսական կենսական շահերի դեմ․ կարծում է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։
|