Arminfo.info

Իրավապաշտպան. Հայաստանի ԱԱԾ-ը հետախուզական տվյալներ չունի ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհետ կորած 1160 անձանց մասին
 Հինգշաբթի, 8 Մայիսի 2025, 16:42

Արմինֆո.Ցավոք, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հետախուզական տվյալներ չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած 1160 անձանց վերաբերյալ, ինչն անվստահություն է առաջացնում նրանց հարազատների շրջանում: Այդ մասին մայիսի 8-ին հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ "Ո՞վ է համարվում "անհետ կորած": Երկար սպասված օրինագիծը ՝ թերություններով" օրինագծի քննարկմանը նվիրված մամուլի ասուլիսում:

Իրավապաշտպան. Մինչև հայ ռազմագերիների ազատ արձակումն Ադրբեջանի հետ խաղաղություն ապահովելն անհնար է
 Հինգշաբթի, 10 Ապրիլի 2025, 17:45

Արմինֆո. Քանի դեռ չի ապահովվել հայ ռազմագերիների ազատ արձակումը, Հայաստանը չի կարող խոսել Ադրբեջանի հետ խաղաղության մասին։ Այդ մասին ապրիլի 10-ին "Դատվում են, որովհետև հայ են" խորագրով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Ռուբեն Վարդանյանի որդի. Ադրբեջանը հայերին նայում է ահաբեկման, նվաստացման տրամաբանությամբ և էլ ավելի հեռուն գնալու ցանկությամբ
 Հինգշաբթի, 3 Ապրիլի 2025, 11:30

Արմինֆո. Ադրբեջանը հայերին նայում է ահաբեկման, նվաստացման տրամաբանությամբ և էլ ավելի հեռուն գնալու ցանկությամբ: Այդ մասին հայտարարել է  Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը՝ ֆրանսիական LE SPECTACLE DU MONDE պարբերականին  հարցազրույցում

ԱԺ պատգամավոր. Իրավասու մարմիններն զբաղված են ոչ թե անհետ կորածների իրական որոնումներով, այլ՝ իմիտացիայով
 Երեքշաբթի, 1 Ապրիլի 2025, 11:08

Արմինֆո. Որքան էլ տարբեր պաշտոնյաներ փորձում էին անուղղակի համոզել, որ անհետ կորած մեր հայրենակիցների փնտրտուքի կամ ճակատագրերի պարզելու վերաբերյալ որոշակի աշխատանք է տարվում, այնուամենայնիվ առկա իրողություններն ու հարցուպատասխանը ճիշտ հակառակի մասին են խոսում: ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այդպես է մեկնաբանել նախօրեին երկրի օրենսդիր մարմնում անհետ կորածների հարազատների հետ հանդիպումը։

Ադրբեջանը փակում է ԿԽՄԿ-ի ներկայացուցչությունը երկրում
 Չորեքշաբթի, 5 Մարտի 2025, 18:37

Արմինֆո.Ադրբեջանը փակում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչությունը երկրում:

ԿԽՄԿ ներկայացուցիչ. Կազմակերպության աշխատանքի գաղտնիությունը  Բաքվում հայ գերիներին կանոնավոր այցելելու միակ միջոցն է
 Երկուշաբթի, 3 Մարտի 2025, 15:55

Արմինֆո. Կազմակերպության գործունեության գաղտնիությունը հայ գերիներին Բաքվում կանոնավոր այցելելու միակ միջոցն է: Այդ մասին հայտարարել էԿարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) երևանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ ի պաշտպանություն հացադուլ հայտարարած Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, ինչպես նաև ադրբեջանական բանտերում գտնվող և կտտանքների ենթարկվող մյուս հայ գերիների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում:

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների անհետ կորածների որոնմամբ զբաղվող հանձնաժողովների հանդիպում
 Շաբաթ, 8 Փետրվարի 2025, 12:11

Արմինֆո.2025 թվականի փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը:

Անհետ կորածների հարազատների խորհրդի նախագահ. Հայաստանի ԱԱԾ-ն այլևս չի զբաղվում Արցախյան առաջին պատերազմում անհետ կորածների որոնմամբ
 Ուրբաթ, 31 Հունվարի 2025, 12:21

Արմինֆո. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը դադարեցրել է 1991-1994թթ. Արցախյան առաջին պատերազմի ընթացքում անհետ կորածների որոնման հարցերով զբաղվելը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հաղորդել է Անհետ կորած ազատամարտիկների հարազատների խորհրդի նախագահ Ռիմա Առաքելյանը' ԱԺ-ում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով անհետ կորածների հարցով փակ քննարկումից հետո:

ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվում պահվող հայ գերիներին
 Ուրբաթ, 6 Դեկտեմբերի 2024, 16:32

Արմինֆո. Ընթացիկ տարվա դեկտեմբերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են հայկական ծագում ունեցող անձանց, որոնց մասին տեղեկացրել է ադրբեջանական կողմը, և ովքեր պատանդ են պահվում ադրբեջանական իշխանությունների կողմից:

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակությունը նոր ղեկավար ունի
 Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024, 13:35

Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության նորանշանակ ղեկավար ԴաՖնե Մարեին՝  հավատարմագրերը հանձնելու կապակցությամբ։

Անհետ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության հետևանքով կորած հայերի ճակատագրերը պարզելու ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքները
 Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024, 12:06

Արմինֆո. Գերիների, պահվող և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը 2024 թվականի հոկտեմբերի 25-ի հերթական նիստում ներկայացրել է բռնի անհետացումներին առնչվող գործերի մասով կատարված աշխատանքների և ձեռնարկվող քայլերի արդյունքները։

"Լուռ ներկայություն. սպասման ու կարոտի պատմություններ". անհետ կորածների ընտանիքները չեն կորցնում իրենց սիրելիներին տեսնելու հույսը
 Ուրբաթ, 30 Օգոստոսի 2024, 15:51

Արմինֆո.Վանաձորում Անհետ կորածների միջազգային օրվան ընդառաջ տեղի է ունեցել "Լուռ ներկայություն.սպասման ու կարոտի պատմություններ" լուսանկարների ցուցահանդեսը, որը ցույց է տալիս 2020-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների ընտանիքների սպասումներն ու ապրումները:

Օկուպացված Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս երկու մարդ. ԿԽՄԿ-ն ապահովել է նրանց տեղափոխությունը
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 16:50

Արմինֆո. Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ուղեկցությամբ Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել երկու մարդ:

ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պատանդ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023, 12:27

Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պատանդ պահվող Արցախի նախկին և գործող ռազմաքաղաքական ղեկավարությանը:

Թոմաս դե Վաալ. նախագահ Ալիևն  ուներ ընտրություն, և նա ընտրեց ուժի կիրառումը
 Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2023, 16:25

Արմինֆո. Ռազմական գործողությունը դարձավ հայ բնակչության մեծամասնությամբ Լեռնային Ղարաբաղի  տարածաշրջանի "ֆորմալ վերջը"՝ տարածք, որը 1923 թվականից գոյություն է ունեցել այդ անվան տակ, ինչպես նաև՝ դարեր շարունակ և այլ անվանումներով։ Այդ մասին Լեռնային Ղարաբաղին նվիրված ԵԽԽՎ հատուկ նիստում հայտարարել է Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը, ով մասնագիտանում է Արեւելյան Եվրոպայում եւ Կովկասի տարածաշրջանում, ղարաբաղյան հակամարտության մասին հայտնի "Սեւ այգի" գրքի հեղինակը:

ԿԽՄԿ. Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած հարյուրավոր մարդիկ շտապ մասնագիտացված բժշկական օգնության կարիք ունեն
 Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2023, 18:12

Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի վառելիքի պահեստարանում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած հարյուրավոր մարդիկ շտապ մասնագիտացված բժշկական օգնության կարիք ունեն: Այդ մասին հաղորդել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ժնևի կենտրոնակայանը։

ԿԽՄԿ-ում հույս ունեն ապահովել արցախցիներին մարդասիրական օգնության անխափան մատակարարումները
 Երկուշաբթի, 18 Սեպտեմբերի 2023, 11:50

Արմինֆո. Որոշում կայացնող անձանց միջև մարդասիրական փոխհամաձայնության հասնելուն ուղղված դիվանագիտական համառ ջանքերի արդյունքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)  երկուշաբթի օրը Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով և Աղդամի (Ակնա) ճանապարհով ցորենի ալյուրի և առաջին անհրաժեշտության իրերի խմբաքանակներ է առաքում կարիքավոր մարդկանց: Այդ մասին հայտարարել է ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արիանա Բաուերը։

Միրզոյանը խոսել է Արցախի շուրջ ճգնաժամի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստից Հայաստանի ակնկալիքների մասին
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023, 11:16

Արմինֆո. Օգոտսոսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է  ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին, որը հրավիրվել էր Հայաստանի պահանջով՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ։ 

ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների դիրքորոշումը Արցախի շուրջ իրավիճակի վերաբերյալ
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023, 10:18

Արմինֆո. Նախօրեին՝ Երևանի ժամանակով ուշ երեկոյան, Նյու Յորքում տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիստը նախաձեռնել էր Հայաստանը։

ԱՄՆ օրենսդիրները ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ մշտական ներկայացուցչին կոչ են արել Ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության նկատմամբ՝ Արցախի ապաշրջափակման համար
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023, 12:17

Արմինֆո. ԱՄՆ օրենսդիրները ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս Գրինֆիլդին կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության նկատմամբ՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի ապաշրջափակման համար։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը։




Մեկնաբանվողներ
Մովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցովՄովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցով
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդինIDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար