Arminfo.info

Փաստաբան. Ընտրական իրավունքից զրկված ընտանիքի անդամ հանդիսացող արցախցու նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ «Ուժեղ Հայաստանից» ընտրակաշառք ստանալու մեղադրանքով
 Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 11:32

Արմինֆո. Հայաստանի Հակակոռուպցիոն դատարանը արցախցի Գեղամ Զաքարյանին, ում ընտանիքի չորս անդամները զրկված են Հայաստանում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին քվեարկելու իրավունքից, 2 ամսով տնային կալանքի տակ է վերցրել։ Նա մեղադրվում է իբր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից ընտրակաշառք ստանալու մեջ՝ հունիսյան ընտրությունների ժամանակ ընտանիքով Կարապետյանի դաշինքի օգտին քվեարկելու խոստման դիմաց։

Մեքսիկայում անկարգություններ են սկսվել թմրավաճառքի առաջնորդ Էլ Մենչոյի սպանության գործողությունից հետո
 Երկուշաբթի, 23 Փետրվարի 2026, 14:35

Արմինֆո. Մեքսիկայի խոշորագույն թմրավաճառքի կարտելներից մեկի՝ Խալիսկո Նոր Գեներասիոնի առաջնորդ Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսը, որը հայտնի է որպես Էլ Մենչո, սպանվել է կառավարական ռազմական գործողության ժամանակ։ Զինված կարտելի անդամների և անվտանգության ուժերի միջև անկարգություններ և բախումներ են տեղի ունեցել մի քանի նահանգներում։

Փաստաբան. Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը վատացել է ԱԱԾ մեկուսարանում
 Շաբաթ, 29 Նոյեմբերի 2025, 12:00

Արմինֆո.  Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը վատացել է ԱԱԾ մեկուսարանում, նրան տեղափոխել են նոր խուց և բժիշկներին թույլ չեն տալիս այցելել: Այդ մասին ահազանգում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը ։

ԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վեր
 Երեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2025, 17:24

Արմինֆո.  ԱրարատԲանկի և «4090 Բարեգործական» հիմնադրամի համագործակցության շրջանակներում տեղի ունեցավ բարեգործական վերելք Արագածոտնի մարզում գտնվող Աղավնո լեռ։ Միջոցառման նպատակն էր աջակցել պատերազմի մասնակից ուսանողներին, կրթության միջոցով բարելավել նրանց կյանքի որակը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Սույն թվականի հունիսի 27-ը կմնա որպես ազգային ամոթի օր
 Ուրբաթ, 27 Հունիսի 2025, 20:23

Արմինֆո.Սույն թվականի հունիսի 27-ը Հայ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված խայտառակ գործողություններով մեր ժողովրդի նորագույն պատմության մեջ կմնա որպես ազգային ամոթի օր։ Այդ մասին ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վերջին հայտարարությունում՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ:

«Գեղարդ» հիմնադրամ. Մինչ Շուշիում անցկացվում է մանկական փառատոն, Արցախից բռնությամբ տեղահանված հազարավոր երեխաներ զրկված են իրենց հայրենիքում մեծանալու հնարավորությունից
 Երկուշաբթի, 2 Հունիսի 2025, 12:21

Արմինֆո Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ադրբեջանի Գիտության և կրթության նախարարությունը Շուշիում կազմակերպել է «Շուշին թյուրքական ժողովուրդների միության մշակութային մարգարիտն է» խորագրով մանկական ստեղծագործական միջազգային փառատոնը։ Այդ մասին հաղորդում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը:

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի փաստաբանները բողոքարկել են առաջին ատյանի դատարանի դատավճիռը
 Երեքշաբթի, 15 Ապրիլի 2025, 17:43

Արմինֆո. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի փաստաբանները երեք դրվագով վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, որով իրենց պաշտպանյալը դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման ՝ պաշտոնեական անփութության համար: Այդ մասին Հարությունյանի փաստաբանները հաղորդել են ապրիլի 15-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Գեղարդ» հիմնադրամ. Սումգայիթի ջարդերի իրական կազմակերպիչն՝ ի դեմս Ադրբեջանի ղեկավարության, անպատիժ է մնացել
 Հինգշաբթի, 27 Փետրվարի 2025, 15:01

Արմինֆո.Սումգայիթի ջարդերի իրական կազմակերպիչը ՝ ի դեմս Ադրբեջանի ղեկավարության, մնացել է անպատիժ։ Այդ մասին ասվում է "Գեղարդ" գիտավերլուծական հիմնադրամի հոդվածում, որը նվիրված է Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և Մարաղայի կոտորածների 37-րդ տարելիցին:

Արցախի ՊԲ նախկին հրամանատարը դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2025, 15:09

Արմինֆո. 44-օրյա պատերազմի ընթացքում պաշտոնեական անփութության համար մեղադրվող Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման: Համապատասխան որոշում է կայացրել  դատարանը՝ փետրվարի 6-ի նիստի ընթացքում, հաղորդում է Հայաստանի քրեական դատարանի մամուլի ծառայությունը:

Արդյո՞ք Սամսոնյանն ու Սաղաթելյանը քաղբանտարկյալներ են. International Center օn Development of Parliamentarism-ի պարզաբանումը
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 14:41

Արմինֆո. Արդեն մեկ ամիս է, ինչ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ՝ ընդդիմադիր հասարակական գործիչներ՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ապօրինաբար ազատազրկված են: Այդ մասին ասվում է "Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի" (International Center on Development of Parliamentarism) Facebook-ի էջում զետեղված հաղորդագրությունում:

Զինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկա
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 15:55

Արմինֆո.Մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկա։ Ղարաբաղում այլևս ոչ ոք չկա՝ խաղաղեցնելու. Ադրբեջանը ստացավ այն, ինչ ուզում էր ՝ տասնամյակներ շարունակ պատրաստվելով ռևանշի։ Նման գրառում է կատարել ռուս հայտնի լրագրող, զինվորական թղթակից, վերլուծաբան և բլոգեր Յուրի Կոտյոնոկը՝ իր տելեգրամյան ալիքում: Որպես լրագրող, որը պաշտպանում է ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, Կոտյոնոկը լուսաբանել է ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքը, ծանր վիրավորում է ստացել և հազիվ ողջ է մնացել:

Էրիկ դե Մույնք. Հայաստանում Բելգիայի դեսպանատան բացումը պայմանավորված է աշխարհաքաղաքական գործընթացներով և ՀՀ իշխանությունների Եվրոպային ավելի մոտ լինելու ցանկությամբ
 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023, 14:32

Արմինֆո.Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպանատան բացումը պայմանավորված է աշխարհում և տարածաշրջանում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակով և Եվրոպային ավելի մոտ լինելու հայկական իշխանությունների ցանկությամբ: Այդ մասին հոկտեմբերի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպան Էրիկ դե Մույնքը։

Հայաստանում ավարտվել է միջազգային որոնողափրկարարական դաշտային վարժանքը
 Ուրբաթ, 13 Հոկտեմբերի 2023, 11:52

Արմինֆո. Հայաստանում ավարտվել է < HOPE - 2023> միջազգային որոնողափրկարարական դաշտային վարժանքը, որի գործնական մասը մեկնարկել է հոկտեմբերի 10-ին: Պատահական չէ, որ վարժանքի թեման դարձել է հզոր երկրաշարժին արձագանքելը, հաղորդում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Արցախահայության՝ Հայաստանի տարածքում բնակվելու հարցերը հնարավոր բոլոր օղակներով պետք է լուծում ստանան. պատգամավոր
 Երկուշաբթի, 2 Հոկտեմբերի 2023, 10:11

Արմինֆո. Հնարավոր բոլոր օղակներով պետք է օր առաջ արցախահայության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվելու հարցերը հիմնական լուծում ստանան: Այդպիսի համոզմունք է հայտնել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Ֆրանսիան բժշկական սարքավորումներ և դեղորայք է ուղարկել Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքների համար
 Շաբաթ, 30 Սեպտեմբերի 2023, 11:45

Արմինֆո.Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննայի որոշմամբ ուղարկված հրատապ բժշկական օգնությունը փոխանցվել է ՀՀ առողջապահության նախարարությանը։ Այդ մասին ասվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան  հաղորդագրությունում:

Արցախի բժշկական կենտրոնում գտնվում է 80 վիրավոր, որոնցից 15-ը քաղաքացիական անձիք են
 Երեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2023, 19:36

Արմինֆո. Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ: Այդ մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Հայ զինծառայողը ծանր վիրավորում է ստացել Վերին Շորժայի ուղղությամբ հակառակորդի սադրանքի արդյունքում
 Երեքշաբթի, 15 Օգոստոսի 2023, 09:51

Արմինֆո. Օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Հայաստանի ՀԿ-ներն ադրբեջանցի "բնապահպաններին" մեղադրել են Հարավային Կովկասում ռազմական ագրեսիան ուժեղացնող քաղաքական մանիպուլյացիաների համար
 Հինգշաբթի, 20 Հուլիսի 2023, 17:15

Արմինֆո.Հայաստանի հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել ադրբեջանցի «բնապահպանների» դիրքորոշման վերաբերյալ, որում խորը մտահոգություն են հայտնում քաղաքական մանիպուլյացիաներով զբաղված ադրբեջանցի «բնապահպանների» դիրքորոշման վերաբերյալ, ինչը հանգեցնում է ռազմական ագրեսիայի ուժեղացմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում և կանխում հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության խաղաղ կարգավորումը, վատթարացնում սոցիալ-էկոլոգիական վիճակը սահմանամերձ շրջաններում:

ՌԱԵՀ-ն առաջընթաց է արձանագրում վերջին տարիներին Հայաստանում ռասիզմի դեմ պայքարում եւ նշում որոշ հարցերի շուրջ մտահոգությունների առկայությունը
 Չորեքշաբթի, 21 Հունիսի 2023, 22:34

Արմինֆո.2016թ. հունիսի 28-ին Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) Հայաստանի վերաբերյալ հինգերորդ զեկույցի ընդունումից ի վեր մի շարք ոլորտներում առաջընթաց է գրանցվել, և մշակվել է առաջավոր փորձ: Այդ մասին ասվում է ԵԽ կայքում հրապարակված հաշվետվությունում։

Ստեփանակերտ. Ապրիլյան ագրեսիան հերթական անգամ բացահայտեց խաղաղ գործընթացը տապալելու և հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու Ադրբեջանի հեռահար նպատակները
 Երկուշաբթի, 3 Ապրիլի 2023, 11:34

Արմինֆո. 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, կոպտորեն խախտելով 1994 թ. Կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին համաձայնագիրը, Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակման անցան Արցախի Հանրապետության դեմ՝ օգտագործելով իրենց ողջ հարձակողական զինանոցը, այդ թվում՝ տանկեր և զրահամեքենաներ, ծանր հրետանի և ռազմական ավիացիա: Այդ մասին ասվում է Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:




Մեկնաբանվողներ
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ