Երկուշաբթի, 22 Հունիսի 2026, 19:11
Արմինֆո. 2026 թվականի հունիսի 22-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Սիմոնյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրը անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։
|
Երկուշաբթի, 22 Հունիսի 2026, 13:22
Արմինֆո.Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներից հետո։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ Ադրբեջանի կողմից կեղծ հայեցակարգի ակտիվ առաջմղման և Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ հնչող տարածքային հավակնությունների ֆոնին։
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 17:50
Արմինֆո.Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված գործերով իր առաջին որոշումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 11:05
Արմինֆո. Որևէ մեկին չի հաջողվի անհիմն մեղադրանքների, կեղծ տեղեկատվության և քաղաքական շահարկումների միջոցով ստվեր նետել Արցախի Հանրապետության պետական կառույցների գործունեության վրա: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը ՝ համացանցում և հանրային տարբեր հարթակներում "Արցախֆրուտ"ՓԲԸ-ի հետ կապված դրամական միջոցների վերաբերյալ չստուգված տեղեկությունների տարածման ֆոնին։
|
Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 17:59
Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունը հաղթահարել է տարածաշրջանային բոլոր սպառնալիքները և կառավարում է դրանք, իսկ միակ սպառնալիքը մնում է "պատերազմի եռագլուխ կուսակցության և նրա պոչերի" գործունեությունը։ Այդ մասին հունիսի 17-ին Ազգային ժողովում հայտարարել է ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ժամի ընթացքում պատասխանելով պատգամավորների հարցերին։
|
Երեքշաբթի, 16 Հունիսի 2026, 12:23
Արմինֆո Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրների լուծման համար ծախսվել է շուրջ 48 միլիարդ դրամ։ Այս մասին հունիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 16:46
Արմինֆո. Հայաստանն ու Ադրբեջանն անհետ կորածներին առնչվող խնդիրներ ունեն, և այդ հարցերը պետք է լուծվեն համագործակցության ճանապարհով։ Այդ մասին հունիսի 11-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ընդ որում, նա նշել է, որ նման համագործակցությունը ոչ միայն խաղաղության ինստիտուցիոնալացում է, այլև հակամարտության ծանր էջի փակում:
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 15:39
Արմինֆո. Հայաստանում համընդհանուր ընտրությունների արդյունքներն ազդարարում են քաղաքական գծի լայն հաջորդականության մասին, ինչը, հնարավոր է, կամրապնդի երկրի արեւմտամետ աշխարհաքաղաքական հետագիծը եւ, հավանաբար, կաջակցի հետագա առաջընթացին հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացում: '
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 15:13
Արմինֆո. Կովկասի երկրների վրա ԵՄ, ԱՄՆ-ի և Թուրքիայի ազդեցության աճը լարվածության ավելի մեծ օջախ կստեղծի տարածաշրջանում։ Այդ մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը՝ ԱՊՀ պետությունների հակաահաբեկչական կառույցների գլխավոր ստորաբաժանումների ղեկավարների եւ Համագործակցության երկրների՝ահաբեկչությանն ու ծայրահեղականնությանը հակազդման աշխատանքի համակարգումն ապահովող ազգային կառույցների ղեկավարների 19-րդ խորհրդակցության ժամանակ:
|
Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 12:11
Արմինֆո. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կողմից ներկայացվել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու 39,650 դիմում։ Այս մասին հունիսի 9-ին ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում, որտեղ քննարկվում է երկրի 2025 թվականի բյուջեի կատարողականը, հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։
|
Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026, 12:19
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «պատրաստվել է» օտարերկրյա պետությունների կողմից՝ հայկական պետության երկարաժամկետ շահերին հակասող քաղաքականություն առաջ մղելու համար։ RTVI-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԽ) վետերան, ՄԳԻՄՕ-ի (Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ) պրոֆեսոր Անդրեյ Բեզրուկովը՝ արձագանքելով Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությանը, թե երկիրը Հայաստանից ստանում է «Փաշինյանի ստորությունն ու անպարկեշտությունը»։
|
Երկուշաբթի, 1 Հունիսի 2026, 15:05
Արմինֆո. Չեխական "Լիդովե նովինի" թերթն անդրադարձել է Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին 2026 թվականի Մարդու իրավունքների Վացլավ Հավելի մրցանակին առաջադրելու թեմային ՝ այն վերլուծելով տարածաշրջանային և ներքաղաքական զարգացումների համատեքստում:
|
Երկուշաբթի, 1 Հունիսի 2026, 14:20
Արմինֆո. Հայաստանը կորցրեց Լեռնային Ղարաբաղը, քանի որ Երևանն առանց Ռուսաստանի հետ խորհրդակցելու ստորագրեց հայտարարություն, որով ճանաչեց այն որպես Ադրբեջանի մաս: Այդ մասին ՌԲԿ հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, "Հայաստան" դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
|
Երկուշաբթի, 1 Հունիսի 2026, 11:17
Արմինֆո. Հասարակական գործիչ Գեղամ Օհանյանն անժամկետ շուրջօրյա նստացույց է սկսում Բաղրամյան 26-ի նստավայրի հարակից տարածքում՝ ի պաշտպանություն արցախցի գործիչ Արթուր Օսիպյանի, ում կալանավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեճից հետո:
|
Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026, 16:44
Արմինֆո. Մեր ծրագրային կետերից մեկը արցախահայության՝ Արցախ վերադառնալու իրավունքն է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, "Հայաստան" դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ Մեղրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
|
Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026, 13:27
Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքը չի կարող լինել տարբեր կեղտոտ գործարքների և քաղաքական գործարքների առարկա։ Այս մասին հայտարարել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը՝ ի պատասխան այն հայտարարության, որ Հայաստանի դատարանը անվավեր է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) կառավարության սեփականության պետական գրանցումը Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքի նկատմամբ։
|
Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 17:29
Արմինֆո. Մայիսի 31-ին՝ ժամը 18։00-ին, Գյումրու Մարզամշակութային կենտրոնում տեղի կունենա «Մենք կանք» մշակութային համերգը։
|
Երկուշաբթի, 25 Մայիսի 2026, 14:10
Արմինֆո. Արցախյան մի շարք հասարակական կազմակերպություններ և հասարակական գործիչներ կոչ են արել Հայաստանի իշխանություններին դադարեցնել Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը և նրա նկատմամբ քրեական գործիքակազմի կիրառումը Հայաստանում հունիսյան խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:
|
Ուրբաթ, 22 Մայիսի 2026, 13:10
Արմինֆո."Ուժեղ Հայաստան" կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը կասկածի տակ է դրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առավոտյան հայտարարությունը՝ Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների բնակեցում թույլ չտալու մասին: Այս մասին նա հայտարարել է մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
|
Ուրբաթ, 22 Մայիսի 2026, 12:03
Արմինֆո. 300 հազար ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու թեման բարձրացվում է այն քաղաքական ուժերի կողմից, որոնք խոսում են Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի մասին։ Այդ մասին մայիսի 22-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|