Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026, 13:27
Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքը չի կարող լինել տարբեր կեղտոտ գործարքների և քաղաքական գործարքների առարկա։ Այս մասին հայտարարել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը՝ ի պատասխան այն հայտարարության, որ Հայաստանի դատարանը անվավեր է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) կառավարության սեփականության պետական գրանցումը Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքի նկատմամբ։
|
Երկուշաբթի, 15 Դեկտեմբերի 2025, 12:05
Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները վաղուց հանրահայտ են։ Սակայն Գերմանիայում հնչեցրած վերջին հայտարարությամբ նա անցավ հերթական վտանգավոր գիծը, ասելով, թե ԼՂ-ի հարցի չլուծված լինելու մասին խոսողները նոր պատերազմ են ուզում։ Ավելին՝ նա նույնականացրեց ԼՂ-ից բռնի տեղահանված ժողովրդի վերադարձի իրավունքը Ղարաբաղյան շարժման հետ՝ մանիպուլացնելով հանրային գիտակցությունը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
|
Ուրբաթ, 12 Դեկտեմբերի 2025, 13:08
Արմինֆո. Փաշինյանի փորձարկումների համար չափազանց թանկ գին ենք վճարում։ Այդ մասին իր հոդվածում գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
|
Երկուշաբթի, 10 Նոյեմբերի 2025, 12:05
Արմինֆո. Թեկուզ Սերժ Սարգսյանի երկարատև հարցազրույցը այլ հետևանքներ չունենա, այն արդեն տվել է մի կարևոր արդյունք․ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ արձագանքել՝ բացելով այն թեման, որից ամենից շատն է խուսափում՝ ԼՂ հարցի իրական բանակցային պատմությունը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Դեմոկրատական այլընտրանք" կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։
|
Շաբաթ, 8 Նոյեմբերի 2025, 14:07
Արմինֆո. «Լավ, բանավեճի չեք գալիս, չեք գալիս։ Եկեք տանեմ ցույց տամ բանակի վերջին տարիների սպառազինության եւ տեխնիկայի ձեռքբերումները, կատարված ինժեներական աշխատանքները, զինվորների աշխատավարձերը։ Մենակ էն ամենապինդ դիմակներից կհագնեք, որ չանեքդ հանկարծ չընկնի», - սոցցանցում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերին:
|
Չորեքշաբթի, 1 Հոկտեմբերի 2025, 13:58
Արմինֆո. Չնայած Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին և ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացում առաջընթաց չկա։ Այդ մասին հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
|
Երեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2025, 16:15
Արմինֆո. Նիկոլ Փաշինյանը, նախկին նախագահներին ուղղված իր հարցով, ներքաղաքական բանավեճը տարավ այնպիսի հարթություն, որը կարող է վտանգել Հայաստանի ազգային անվտանգությունը։ Այդ մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
|
Երեքշաբթի, 22 Հուլիսի 2025, 15:47
Արմինֆո. ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխություններով՝ արդեն իսկ ստեղծվել և գործում է միջգերատեսչական հանձնաժողով։ Այդ մասին հաղորդում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:
|
Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025, 12:54
Արմինֆո. Իշխանությունը Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցությունների համատեքստում նվերի տեսքով հերթական զիջումն է նախատեսել: "Պատիվ ունեմ" խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այդպես է մեկնաբանել Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը առգրավելու Գլխավոր դատախազության պահանջի մասին տեղեկությունը։
|
Ուրբաթ, 11 Հուլիսի 2025, 12:31
Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա Աբու-Դաբիի հանդիպումը, ի հեճուկս իշխանական սպասումների, մեղմ ասած, հաջողված չի եղել։ Նման տեսակետ է հայտնել ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
|
Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025, 16:57
Արմինֆո.«Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել, իսկ ադրբեջանական բանակը կարող է թուրքական թեյ խմել Երևանում, աղոթել ու նամազ անել Երևանի Կապույտ մզկիթում»,- Հայաստանի հասցեին նման ակնհայտ սպառնալիք է հնչեցրել «Ադրբեջանի Ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի» նախագահ Ահմադ Շահիդովը հունիսի 2-3-ը Վիեննայում կայացած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և Մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպված «Մարդկային հարթության 2025 թ․ երրորդ կոնֆերանս»-ի ընթացքում։
|
Երեքշաբթի, 15 Ապրիլի 2025, 14:57
Արմինֆո. Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր պաշտոնավարման ընթացքում, նախորդ 6 տարվա համեմատ, 2,3 անգամ ավելացրել է Արցախի գործընկերներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը: Այդ մասին ապրիլի 15-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Ուրբաթ, 14 Փետրվարի 2025, 13:01
Արմինֆո.Փետրվարի 13-ին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Ադրբեջանում ձերբակալված ԼՂ նախկին առաջնորդների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ» կոչ։ Փարիզի քաղաքապետի հրավերով կոչի ընդունմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։
|
Ուրբաթ, 14 Փետրվարի 2025, 12:47
Արմինֆո.Հաշվի առնելով ԼՂ հայրենակիցների հետ ունեցած վերջին քննարկումները, նրանց կողմից ներկայացված առաջարկ-դիտարկումները՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացվել են բարեփոխումներ՝ հիմնական պայմաններում կատարելով վերջնական փոփոխությունները, մասնավորապես` 1 անձի գծով տրվող աջակցության չափի և առանձին՝ ավելի բարձր աջակցությամբ բնակավայրերի ցանկերի մասով։ Այդ մասին ասվում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրությունում:
|
Երկուշաբթի, 10 Փետրվարի 2025, 13:41
Արմինֆո. Մարդկությունը, որը կես դարի ընթացքում դատապարտված էր անցնելու Առաջին աշխարհամարտի և Երկրորդ համաշխարհայինի խառնարաններով և ապա «Սառը պատերազմի» տարիներին մերթընդմերթ հայտնվել երաշխավորված միջուկային Արմագեդոնի եզրագծին, իսկապես հոգնել էր բոլոր տեսակի պատերազմներից: Ուստի, մեծ տարածում սկսեց ստանալ այն տեսակետը, որ պատերազմն ինքնին դարձել է քաղաքականապես անընդունելի: Այդ մասին ասվում է ՀՀ նախկին արտգործնախարար, Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ Արա Այվազյանի հոդվածում, որը հրապարակել է "Այլընտրանքային նախագծեր" խումբը։
|
Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025, 21:32
Արմինֆո. Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը Հայաստանի ղեկավարի պաշտոնում դժվար է բնութագրել այլ կերպ, քան ազգային աղետ։ Վեց տարվա ընթացքում նրա ամբարտավան անկարողությունը և քաղաքական կարճատեսությունը ստվեր գցեցին հպարտ ազգի վրա ։
|
Ուրբաթ, 24 Հունվարի 2025, 17:23
Արմինֆո. Նիկոլ Փաշինյանի պրոպագանդիստներն արդեն նաեւ Ազգային Ժողովի ամբիոնից փորձում են պաշտպանել գերագույն գլխավոր ստախոսի այլանդակ ստերը, ասելով, թե վերջերս ԱՄՆ պետդեպարտամենտի բացահայտված փաստաթղթերն իբր ցույց են տալիս, որ 1997 թվականի Փուլային կարգավորման համաձայն «հայկական ուժերը պետք է դուրս բերվեին Շուշիից ու Լաչինից»։ Այդպիսի կարծիք է հայտնել ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:
|
Երեքշաբթի, 7 Հունվարի 2025, 14:36
Արմինֆո. Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային ժառանգությանը, և, վերջիվերջո՝ Սերժ Սարգսյանի թողած կետին, որի մասին հենց ինքը՝ Նիկոլը, բարձրաձայնեց 2020 թվականի հունվարին իր ասուլիսում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
|
Երեքշաբթի, 24 Դեկտեմբերի 2024, 12:10
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել Հայաստանի նախկին նախագահներին, որոնք ավելի վաղ մերժել էին ղարաբաղյան բանակցային գործընթացի թեմայով բանավեճին մասնակցելու իր առաջարկը, կրկին մտածել և օգտվել այդ հնարավորությունից: Նա կրկին հրավերով հանդես է եկել Facebook-ի իր էջում հրապարակված տեսանյութում:
|
Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024, 23:00
Արմինֆո. Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակներից արձագանքել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ ուղիղ եթերում բանավեճ անցկացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի շուրջ:
|