Arminfo.info

10
Դավիթ Տոնոյան. ԱԻՆ-ը հարցման առնչությամբ չի ուշացել և գործել է իրավիճակին համարժեք
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2017, 17:15

Արմինֆո. Հայաստանի ԱԻՆ-ը Խոսրովի անտառում հրդեհաշիջման աշխատանքներին օգնության վերաբերյալ հարցման առնչությամբ չի ուշացել և գործել է  իրավիճակին համարժեք: Այդ մասին հայտարարել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը օգոստոսի 24-ի ճեպազրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչու ռուսաստանցի գործընկերները հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվեցին երրորդ օրը միայն:

Վայոց Ձորում բռնկված հրդեհի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել
 Չորեքշաբթի, 23 Օգոստոսի 2017, 16:30

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի տարածքում, հրդեհի բռնկման պատճառը։ Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի:

Արտավանի հրդեհը մարվել է
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2017, 11:29

Արմինֆո. Օգոստոսի 16-ին՝ ժամը 09:24-ին,  Արտավան գյուղի հրդեհը մարվել է:

ԱԻՆ. Խոսրովի անտառի պետական արգելոցի սահմաններում այրվել է 360 հա անտառ, Վայոց ձորում` 320 հա անտառածածկ տարածք
 Երեքշաբթի, 15 Օգոստոսի 2017, 16:39

Արմինֆո.Օգոստոսի 15-ի, ժամը 12.00-ի դրությամբ՝ Խոսրովի անտառի պետական արգելոցի սահմաններում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա մակերեսով՝ անտառներ: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Խոսրովի անտառում հրդեհաշիջմանն օժանդակելու համար
 Երեքշաբթի, 15 Օգոստոսի 2017, 16:38

Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված խոշոր հրդեհի հրդեհաշիջման ընթացքի, ինչպես նաև հանրապետության ամբողջ տարածքում տևական ջերմային բարձր ֆոնի և տեղումների բացակայության պայմաններում անտառամերձ ու անտառային գոտիներում առաջացած հրդեհավտանգ իրավիճակի պատշաճ վերահսկողության, կանխարգելիչ աշխատանքների իրականացման, առաջացած հրդեհների պատճառների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների, բնությանը և գյուղացիական տնտեսություններին հասցված վնասի ուսումնասիրման, դրա վերականգնման հնարավորությունների վերաբերյալ: Քննարկվել է նաև ստեղծված իրավիճակում նոր միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, խորհրդակցությանը մասնակցել են նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազը, արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության, բնապահպանության նախարարները, նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավարը, արտաքին գործերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարների տեղակալներ, նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:
Հանրապետության նախագահին զեկուցվել է նաև հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ի հայտ եկած դժվարությունների ու առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ օրեր առաջ նախագահի կողմից օպերատիվ կարգով տրված հանձնարարականների համաձայն ձեռնարկվող միջոցների վերաբերյալ:

Ոլորտների պատասխանատուները զեկուցել են, որ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները, և այս պահին եղած հնարավորությունները բավարար են պետական արգելոցի տարածքում առաջացած խնդիրը լուծելու համար, հրդեհավտանգ բոլոր հատվածներում իրականացվում է ամենօրյա ուժեղացված հսկողություն: 

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց և կառույցներին, ովքեր այս ամբողջ ընթացքում պայքարել են հրդեհների դեմ: Նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնել նաև ՌԴ գործընկերներին, ովքեր օպերատիվ արձագանքելով հայ գործընկերների աջակցության խնդրանքին, այժմ ակտիվորեն ներգրավված են հրդեհաշիջման կարևոր աշխատանքներում: 

Խորհրդակցության արդյունքներով հանրապետության նախագահը հանձնարարել է շարունակել իրավիճակը պահել խիստ հսկողության տակ և պարբերաբար զեկուցել հրդեհաշիջման աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Վայոց ձորի հրդեհը մեկուսացվել է, տարածման վտանգ չկա
 Երեքշաբթի, 15 Օգոստոսի 2017, 11:46

Արմինֆո. ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 15-ին՝ ժամը 09:21-ի դրությամբ, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

«ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռն իրականացրեց առաջին թռիչքը
 Երեքշաբթի, 15 Օգոստոսի 2017, 10:59

Արմինֆո. Օգոստոսի 15-ին՝ վաղ առավոտյան, ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը ռուս փրկարար գործընկերների հետ ուղղաթիռով իրականացրեց հետախուզական թռիչք, որի ընթացքում որոշվեցին ջրալցման վայրերը, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում
 Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2017, 21:30

Արմինֆո. Օգոստոսի 14-ին, ժամը 19.20-ին ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում` Հայաստանի լեռներում աննախադեպ մասշտաբներ ստացած հրդեհների մարման գործողությանը մասնակցելու համար: Ռուսաստանցի գործընկերներին օգնության հարցում էր ուղարկել Հայաստանի ԱԻՆ ղեկավարությունը:

Վայոց ձորի անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են
 Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2017, 15:12

Արմինֆո.  Օգոստոսի 14-ին՝ ժամը 07:15-ի դրությամբ, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել 12 փրկարար:

Վայոց ձորում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են ՊՆ զինծառայողներ, ռազմաօդային ուժերի ուղղաթիռ, ոստիկանական ուժեր և «Լիդիան Արմենիայի» 2 ջրատար
 Ուրբաթ, 11 Օգոստոսի 2017, 11:32

Արմինֆո.Շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները Վայոց ձորի անտառային տարածքներում:




Մեկնաբանվողներ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար