Երեքշաբթի, 18 Օգոստոսի 2026, 18:08
ԱրմԻնֆո. Ադրբեջանի ԱԳՆ է կանչել Ռուսաստանի դեսպան Եվդոկիմովին և նրան վճռական բողոք է հայտնել ռուսական մեդիատարածքում հնչած հայտարարությունների կապակցությամբ։ Խոսքը Սեմյոն Ուրալովի «Հասկանալու մաքրություն» հաղորդման, «Սպուտնիկ» ռադիոյի և «Սպաս» հեռուստաալիքի հրապարակումների մասին է։
|
Երեքշաբթի, 18 Օգոստոսի 2026, 15:20
Արմինֆո. Օգոստոսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի անդամ Աբրահամ Համադեին:
|
Երեքշաբթի, 18 Օգոստոսի 2026, 15:12
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին։
|
Երեքշաբթի, 18 Օգոստոսի 2026, 14:42
Արմինֆո. Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչություն, ինչի համար առիթ են հանդիսացել ռուսական մեդիա տիրույթում հնչած հայտարարությունները։
|
Երեքշաբթի, 18 Օգոստոսի 2026, 14:29
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 18-ի նիստում քննարկվում է ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունը: Ընդդիմադիր "Հայաստան" խմբակցությունն այդ պաշտոնի համար առաջարկել է ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանին։
|
Երկուշաբթի, 17 Օգոստոսի 2026, 13:49
ԱրմԻնֆո. Մոսկվայում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Բախտիյար Հասանովը արտաքսվել է Ռուսաստանից։
|
Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026, 15:59
Արմինֆո.Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 40 հազար քաղաքացիներ ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Այդ մասին օգոստոսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար Նելլի Դավթյանը։ Նրա հավաստմամբ՝ այդ թվից ավելի քան 12 հազարը բաժին է ընկնում անչափահասներին։
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 15:56
Արմինֆո. Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի է։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հանրապետությունում Գերմանիայի նոր դեսպանի հավատարմագրի հանձնման արարողության ժամանակ:
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026, 13:09
Արմինֆո. Հայաստանի Ազգային ժողովում շարունակվում են խորհրդարանական հանձնաժողովների նախագահների թեկնածուների վերաբերյալ քննարկումները։
|
Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026, 17:45
Արմինֆո."Ստորագրված փաստաթղթերում, հայտարարություններում և նախագծերում դուք չեք հանդիպի "Զանգեզուրի միջանցք" անվանմանը. քաղաքական հռետորաբանության մակարդակով շատերը կարող են ինչ ասես ասել": Կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավոր Արման Եղոյանն օգոստոսի 12-ին ճեպազրույցում լրագրողներին այդպես է մեկնաբանել Ադրբեջանում "Զանգեզուրի միջանցքի" մասին գնալով ավելի հաճախ հնչող հայտարարությունները։
|
Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026, 16:41
Արմինֆո. Սյունիքով անցնող TRIPP նախագիծը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Այդ մասին օգոստոսի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
|
Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026, 12:13
ԱրմԻնֆո. ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, հավանաբար, կխուսափի քննադատելուց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունը, որն իր բովանդակությամբ ոչ այլ ինչ է, քան ուղղակի միջամտություն Հայաստանի ներքին գործերին: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է Ադրբեջանի փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը:
|
Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026, 10:16
ԱրմԻնֆո. ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վահան Կոստանյանը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը հանդիպել են Վաշինգտոնում՝ նշելու խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձը։
|
Երեքշաբթի, 11 Օգոստոսի 2026, 17:46
Արմինֆո. Կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի թեկնածու Սարգիս Խանդանյանը չի բացառել Հայաստան ադրբեջանական գազի մատակարարման սցենարը:
|
Երեքշաբթի, 11 Օգոստոսի 2026, 17:40
Արմինֆո.Հայաստանի տարածքը միշտ կազմել է 29 743 քառակուսի կիլոմետր, իսկ նախկինում տարածվող 29 800 քառակուսի կիլոմետր թիվը կլորացված էր։ Այդ մասին օգոստոսի 11-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ մեկնաբանելով ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հայտարարությունը։
|
Երեքշաբթի, 11 Օգոստոսի 2026, 16:14
Արմինֆո.Չի բացառվում, որ 2029 թվականի հունվարից հետո Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ռազմական շանտաժի դիմի։ Այդ մասին օգոստոսի 11-ին հայտարարել է APRI Armenia վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը՝ վաշինգտոնյան համաձայնագրերի ստորագրման տարեդարձին նվիրված քննարկումների ժամանակ։
|
Երեքշաբթի, 11 Օգոստոսի 2026, 14:21
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված արաբական պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին։
|
Երեքշաբթի, 11 Օգոստոսի 2026, 14:21
Արմինֆո. Վրաստանի ՆԳՆ միգրացիայի վարչության աշխատակիցները վերջին օրերին արտաքսել են 113 օտարերկրացու, որոնց թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությանը։
|
Երեքշաբթի, 11 Օգոստոսի 2026, 13:26
ԱրմԻնֆո. Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
|
Երեքշաբթի, 11 Օգոստոսի 2026, 12:12
ԱրմԻնֆո. Նիկոլ Փաշինյանին ներկայացում է պետք՝ ադրբեջանա-թուրքական պահանջները բավարարելու համար ձեռնարկվող քայլերը թաքցնելու համար: Այս մասին ասվում է «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից:
|