Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2026, 20:22
Արմինֆո. Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն:
|
Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2026, 20:09
Արմինֆո.Ռուսաստանի Դաշնության խորհրդի կանոնակարգի եւ խորհրդարանական գործունեության կազմակերպման կոմիտեի ղեկավար Վլադիմիր Ջաբարովն առաջարկել է քննարկել Հայաստանի Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան արգելելու հարցը: Այդ մասին հաղորդում է "ՌԻԱ Նովոստի"-ն, վկայակոչելով Ջաբարովի հայտարարությունը, որը հրապարակվել է նրա "Մաքս" հարթակում։
|
Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2026, 17:50
Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը կարծում է, որ Հայաստանի կողմից "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" (TRIPP) նախագծի վավերացումն՝ առանց Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու, լուրջ սպառնալիքներ է պարունակում:
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 14:59
Արմինֆո. Հոկտեմբերի 27-ին Հայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը:
|
Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2026, 17:52
Արմինֆո. Հնարավոր չի լինի համոզել "Հայաստան" դաշինքին՝ քվեարկել նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու օգտին։ Այդ մասին հոկտեմբերի 22-ին հայտարարել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դատարանի դիմաց, որտեղ քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու հարցը։ Նա այդպես է մեկնաբանել Հայաստանում հնարավոր արտահերթ ընտրությունների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ եթե չհաջողվի խորհրդարանական ընդդիմությանը համոզել կողմ քվեարկել նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու որոշմանը։
|
Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026, 14:55
ԱրմԻնֆո. Հայկական ԱԷԿ-ի անվտանգ չլինելու մասին որոշ լրատվամիջոցների պնդումները տարակուսանքից բացի այլ բան չեն առաջացնում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Մեծամորի ԱԷԿ-ի, իբր, անվտանգ չլինելու մասին որոշ ԶԼՄ-ների հրապարակումները։
|
Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 12:37
Արմինֆո. Հոլիվուդյան դերասան և շրջակա միջավայրի պաշտպան Լեոնարդո Դի Կապրիոն իր աջակցությունն է հայտնել Երևանում Կենսաբազմազանության վերաբերյալ COP17 համաժողովի ժամանակ հայտարարված վտանգված տեսակների պաշտպանության լայնածավալ գլոբալ նախաձեռնությանը:
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 15:26
Արմինֆո.Ռուսաստանը բազմիցս տարբեր մակարդակներով ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և պատրաստ է մասնակցել տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին: Այդ մասին հոկտեմբերի 15-ին Բաքվում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ լրագրողների հետ զրույցում։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 15:14
Արմինֆո. Բաքվում Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Թուրքիայի իր պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցության ակտիվացման ընթացիկ խնդիրների շուրջ՝ շեշտադրում աանելով երկկողմ առանցքային նախագծերի իրագործման ընթացքի վրա:
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 14:48
Արմինֆո. Շվեյցարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման արդյունքում ստեղծված դրական դինամիկան։ Այդ մասին հայտարարել է Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսը՝ Երեւանում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ամփոփիչ մամուլի ասուլիսում։
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 12:07
ԱրմԻնֆո. Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակում Հայաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը որպես բանախոս մասնակցել է «Արևելյան գործընկերության վերաիմաստավորում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։ Քննարկումն անցկացվել է Chatham House-ի կանոններով՝ բարձրաստիճան դիվանագետների, քաղաքական գործիչների և փորձագիտական շրջանակների մասնակցությամբ։
|
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026, 18:16
Արմինֆո. Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսը կայցելի Հայաստան և Վրաստան: Այդ մասին հաղորդում է Շվեյցարիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 19:41
Արմինֆո. Թուրքմենստանում կայացել է Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստ: Միջոցառումն անցկացվել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի, Թուրքմենստանի նախարարների կաբինետի փոխնախագահ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի նախագահությամբ: Միջոցառմանը Հայաստանը ներկայացրել է ԱԳՄԱ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 18:17
Արմինֆո. "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" (TRIPP) նախագծի շրջանակներում Հայաստանի տարածքով Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ կապահովվի փոխադարձության պայմաններով: Հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աաայդպես է պատասխանել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի տարածքով հայկական բեռների անարգել տեղաշարժն ու էլեկտրաէներգիայի հաղորդումն ապահովելու համար:
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 15:31
Արմինֆո. ՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունը։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է քաղաքագետ Էդուարդ Աբրահամյանը:
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026, 21:00
Արմինֆո. Առայժմ Սյունիքում "Թրամփի երթուղի" նախագծին ավելի շատ հարցեր կան, քան՝ պատասխաններ. դրա թիրախային ցուցանիշներից ոչ մեկը չի հրապարակվել։ «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը, նշելով, որ նախագիծը մեծ մասամբ կրկնօրինակում է այն, ինչ մշակվել է անցած տարիներին Ռուսաստանի աջակցությամբ:
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026, 20:52
Արմինֆո. Հայաստանը ցանկանում է Գյումրիի ռազմակայանի ապագայի համար պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։ Ըստ "ՌԻԱ Նովոստի"-ի՝ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
|
Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026, 15:52
Արմինֆո.ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը կարծում է, որ "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" (TRIPP) նախագծի գործնական իրականացումը "գետնի վրա" կսկսվի 2027 թվականի սկզբին:
|
Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2026, 18:32
Արմինֆո. ԱՄՆ-ը Հայաստանի տարածքում ստեղծում է "պետություն պետության մեջ", այսպես կոչված, "Թրամփի երթուղու" նկատմամբ վերահսկողության շնորհիվ։ Այդ մասին ասվում է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԽ կայքում։
|
Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2026, 18:30
Արմինֆո.Ներկայումս Ոչ Հայաստանի և Իրանի միջև, ոչ էլ նախկին Անդրկովկասյան երկաթուղու Մեղրիի հատվածում, որն այժմ մոդայիկ է դարձել անվանել "Թրամփի երթուղի", նոր ճանապարհների կառուցման մասին խոսք, ընդհանրապես, չի գնում: Այդ մասին ասվում է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի կայքում։
|