Շաբաթ, 10 Հոկտեմբերի 2026, 13:19
Արմինֆո. Պետական սահմանի համալիր կառավարման ոլորտում բարեփոխումների, Սահմանապահ զորքերի անձնակազմի մասնագիտական պատրաստվածության, ուսուցման և վերապատրաստումների վերաբերյալ հարցեր են քննարկվել Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) Եվրոպայի և Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ, ՀՀ-ում DCAF-ի աջակցության ծրագրի ղեկավար Անթյե Ֆրիցի և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) Գլոբալ վտանգների նվազեցման տնօրինության կովկասյան տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Ստեֆանի Փենինգտոնի գլխավորած պատվիրակությունների հետ ՀՀ ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի ղեկավարի և աշխատակիցների հանդիպումներում:
Ինչպես հաղորդում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը, հանդիպումների ընթացքում քննարկվել են պետական սահմանի պահպանությանը և սահմանապահների մասնագիտական պատրաստվածությանը վերաբերող հարցեր՝ կարևորելով հատկապես ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառումը, միջազգային համագործակցությունը և այդ համատեքստում՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի համար ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական համակարգի ստեղծումը:
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 14:20
Արմինֆո.Հայաստանի իշխանությունների կողմից փորձ է արվում Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի կատարած հանցագործությունը հավասարեցնել սովորական քրեական հանցագործության: Այդ մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 11:01
ԱրմԻնֆո. Հասարակական-քաղաքական «Ադեկվադ» նախաձեռնության առաջնորդ, ակտիվիստ Արթուր Դանիելյանը երկու ամսով կալանավորվել է։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026, 12:30
ԱրմԻնֆո. Հայաստանի Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը մտադիր է նախաձեռնել երկրի խորհրդարանում ևս մեկ քննիչ խմբի ստեղծում, որը կզբաղվի սահմանին տեղի ունեցած միջադեպերի և երկրի զինված ուժերում իրավիճակի ուսումնասիրությամբ։ Այդ մասին հոկտեմբերի 6-ին ԱԺ նիստում հայտարարել է խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026, 12:27
ԱրմԻնֆո. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ի վիճակի չէ իրականացնելու իր լիազորությունները, նրան անհրաժեշտ է փոխարինել։ Այս մասին հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
|
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026, 15:24
ԱրմԻնֆո. Ադրբեջանցի զինվորի կողմից Հայաստանի սահմանն ապօրինի հատելու միջադեպից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտոնից ազատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանը։
|
Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026, 20:40
Արմինֆո.Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատել է միայն մեկ ադրբեջանցի, տեղեկությունները, թե անձինք ավելի շատ են եղել և նրանք դիվերսանտներ են եղել, բացարձակապես անհիմն են։ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) այսպես են արձագանքել տարբեր աղբյուրների կողմից տարածված տեղեկություններին, թե Հայաստանի տարածք են ներթափանցել մի քանի ադրբեջանցիներ:
|
Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026, 17:51
Արմինֆո.ՀՅԴ "Նիկոլ Աղբալյան" ուսանողական միության անդամներն ակցիա են իրականացրել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ՝ Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ադրբեջանցի զինվորականը ինքնաձիգով մտել էր գյուղի տներից մեկը և երեխաների աչքի առաջ վիրավորել տանտիրուհուն:
|
Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026, 17:50
Արմինֆո. Միջազգային դատարաններն ու մարմինները, որոնք պետք է գործեին Լեռնային Ղարաբաղում/Արցախում հայերի էթնիկ զտումների պատասխանատուների դեմ, բացարձակապես ոչինչ չարեցին դրա համար։ Այդ մասին, հոկտեմբերի 2-ին հայտարարել է "Ուժեղ Հայաստան" խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) իր ելույթի ժամանակ։
|
Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026, 15:54
Արմինֆո. Հայաստանի տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը պետք է կանգնի հայկական դատարանի առջև և պատիժ կրի՝ օրենքի ողջ խստությամբ: Այդ մասին հոկտեմբերի 2-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է "Հայաքվե" շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը։
|
Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026, 10:47
ԱրմԻնֆո։ Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) երիտասարդական թևը բողոքի ակցիա կանցկացնի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) շենքի դիմաց՝ կապված ադրբեջանցի զինծառայողի երկիր անօրինական մուտքի հետ։
|
Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2026, 20:31
Արմինֆո."Ուժեղ Հայաստան" կուսակցությունում արձագանքել են այսօր Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպին։
|
Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2026, 19:50
Արմինֆո.Ադրբեջանում քրեական գործ են հարուցել Լաչինի ուղղությամբ զինծառայողի անհետացումից հետո։ Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության հայտարարությունը։
|
Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2026, 19:38
Արմինֆո. Ժամանակին Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցածի նման միջադեպը որակվում էր որպես դիվերսիոն ներթափանցում, այժմ, ամենայն հավանականությամբ, այն կգնահատվի որպես զինվորական զբոսաշրջություն։ Այդ մասին դատական նիստից հետո ոչ առանց սարկազմի հայտարարել է ԱԺ ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
|
Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2026, 19:29
Արմինֆո.Նոր մանրամասներ են հայտնի դարձել Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպից։
|
Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2026, 18:15
Արմինֆո. Հայաստանի տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի մարզի Շաքի գյուղում մարդու է վիրավորել։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 14:30
Արմինֆո. Հայաստանի իշխանության կամայականությունները կանգնեցնել կարող է միայն եվրոպական կառույցների արձագանքը։ Այդ մասին սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է "Հայաստան" խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:
|
Շաբաթ, 12 Սեպտեմբերի 2026, 11:58
Արմինֆո. Հայաստանը գտնվում է շատ բարդ պատմական փուլում, իսկ երկրի և ժողովրդի առջև ծառացած խնդիրները չեն լուծվում, և անհրաժեշտ է հասարակության համախմբում: Այդ մասին ասվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ, որն ուղարկվել է Երևան-Կենտրոն ՔԿՀ-ից, որն ավելի հայտնի են որպես ԱԱԾ նկուղ:
|
Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026, 15:30
Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ Ռոբերտ Քոչարյանի հասցեին ուղղված հարձակումներին, Հայաստանի կառավարության ղեկավարին հիշեցրել են իտալացի քաղաքական գործիչ, Ազգային ֆաշիստական կուսակցության առաջնորդ դուչե Բենիտո Մուսոլինիի ճակատագրի մասին:
|
Հինգշաբթի, 3 Սեպտեմբերի 2026, 15:03
ԱրմԻնֆո: 2026 թվականի սեպտեմբերի 1-ին դատախազը Երևանի քաղաքային դատարան է փոխանցել 59 քաղաքացիներից 1 միլիարդ 73 միլիոն 486 հազար դրամ հափշտակելու և ևս 19 քաղաքացիներից 38 միլիոն 879 հազար դրամ հափշտակելու փորձ կատարած անձանց դեմ հարուցված քրեական գործի նյութերը: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
|