Արմինֆո. ՀՀԿ անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործը փոխանցվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթ, որն էլ կպատասխանի հարցին, թե արդյոք Գրիգորյանը վայելում էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ովանավորչությունը:
Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել 1967թ. ծնված Թելման Քալաշյանին՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով 4 անձի սպանության, սպանության փորձ կատարելու, ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։