62
Աշոտ Օսիպյանը՝   Տարվա բանկիր՝  ըստ «Եվրասիայի ֆինանսաբանկային էլիտա» մրցանակաբաշխությ ան
 Երկուշաբթի, 3 Դեկտեմբերի 2018, 21:49

Արմինֆո. Օրերս Մոսկվայում կայացած Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի  «Եվրասիայի  ֆինանսաբանկային էլիտա 2018» ամենամյա միջազգային  մրցանակաբաշխությունում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ  Աշոտ Օսիպյանը  ճանաչվել է  Տարվա բանկիր՝ համանուն անվանակարգում: 

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է զինծառայողների բնակարանային ապահովման նոր մեխանիզմ
 Հինգշաբթի, 22 Նոյեմբերի 2018, 18:31

Արմինֆո. 2019 թվականին պայմանագրային զինծառայողների բնակարանների վարձակալության համար դրամական փոխհատուցումը կաճի 915 մլն դրամով: Նոյեմբերի 22-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել պայմանագրային զինծառայողների վարձատրության վարձավճարի, ինչպես նաև դրամական փոխհատուցման գումարի չափին, եթե հնարավոր չէ տրամադրել ծառայողական բնակարան:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ի  կողմից   լավագույնն է ճանաչվել երեք  անվանակարգում
 Երեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2018, 14:36

Արմինֆո. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի օրերս կայացած «Բորսայի լավագույն անդամ 2017»  ամենամյա մրցանակաբաշխությունում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ լավագոււյնն է ճանաչվել միանգամից երեք` «Բորսայի լավագույն անդամ», «Պետական պարտատոմսերի շուկայի լավագույն անդամ» և «Կորպորատիվ արժեթղթերի շուկայի  լավագույն անդամ»  անվանակարգերում:

2018թվականի հոկտեմբերի 22-ին IDBank-ն իրականացնելու է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տրանշ 6-ի  թողարկումը
 Ուրբաթ, 19 Հոկտեմբերի 2018, 15:48

Արմինֆո. 2018թվականի հոկտեմբերի 22-ին IDBank-ն իրականացնելու է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տրանշ 6-ի  թողարկումը։

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Անեսյանն ընտրվել է Հայաստանի բանկերի միության նոր նախագահ
 Հինգշաբթի, 4 Հոկտեմբերի 2018, 17:09

Արմինֆո.Հայաստանի բանկերի միության (Միություն)  նոր նախագահ է ընտրվել  ՙԱմերիաբանկ՚  ՓԲԸ  Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, ով հաջորդել է Հակոբ Անդրեասյանին՝ ՙԱկբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ՚ ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրենին: Վերջինս նախագահել է Միությունը 2017-2018թթ.-ին:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ մտադիր է վարկային պորտֆելի և ակտիվների հարաբերակցությունն ավելացնել`50% -ից մինչև 70%
 Ուրբաթ, 15 Հունիսի 2018, 16:17

Արմինֆո. Հայաստանի առավել դինամիկ զարգացող բանկերից մեկը`ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կշարունակի զարգացնել ակտիվ վարկային քաղաքականությունը, որն իր տեմպերով զգալիորեն գերազանցում է շուկայի միջին ցուցանիշները, և այս տարի նախատեսում է վարկային պորտֆելի և ակտիվների հարաբերակցությունն ավելացնել`50% -ից մինչև 70%: Այս մասին «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի 11-րդ ընդհանուր ժողովում այսօր հայտարարել է բանկի խորհրդի նախագահ Աշոտ Օսիպյանը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 20 մլն ԱՄՆ դոլար ներգրավեց Հոլանդական զարգացման բանկից ՓՄՁ ֆինանսավորման նպատակով
 Ուրբաթ, 27 Ապրիլի 2018, 15:43

Արմինֆո. Հոլանդական զարգացման բանկը (FMO) 20 մլն ԱՄՆ դոլար վարկ է տրամադրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ` ՓՄՁ ոլորտի, ձեռնարկատեր կանանց և մինչև 35 տարեկան երիտասարդների բիզնես ծրագրերի, ինչպես նաև վերջիններիս մանրածախ վարկավորման նպատակով:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  վեցերորդ անգամ  դարձել  է  Commerzbank AG-ի «Որակի գերազանցություն» մրցանակակիր
 Երկուշաբթի, 16 Ապրիլի 2018, 20:19

Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  հերթական անգամ արժանացել է եվրոպական առաջատար բանկերից մեկի` գերմանական Commerzbank AG-ի « Որակի գերազանցություն» (Excellent STP Quality Award)  մրցանակին:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում
 Երեքշաբթի, 3 Ապրիլի 2018, 15:51

Արմինֆո.2018թ.-ի ապրիլի 03-ին «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի 8 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Երրորդ անգամ «Global Finance»-ը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ ճանաչել է  առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում
 Երեքշաբթի, 30 Հունվարի 2018, 19:09

Արմինֆո.ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  երրորդ անգամ  «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից ճանաչվել է «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը Հայաստանում:

Ամերիաբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում
 Երեքշաբթի, 9 Հունվարի 2018, 20:19

Արմինֆո. 2018թ.-ի հունվարի 09-ին «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի 10,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: 

 Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2017, 18:56

Արմինֆո.

Փորձագետ. Տոկոսադրույքների նվազեցմամբ Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի զարգացման հայտնաբերվել են նոր հնարավորություններ
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2017, 18:00

Արմինֆո.Տոկոսադրույքների նվազումը նոր հնարավորություններ է ստեղծել կորպորատիվ պարտատոմսերի շուկայի զարգացման համար: Այս մասին Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի միջոցով ընթացող «Տոկոսադրույքների փոփոխման միտումները» խորագրով առցանց-կոնֆերանսի ընթացքում հայտարարել է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը, պատասխանելով ԱրմԻնֆոյի թղթակցի հարցին:

Կոնվերս Բանկը նախատեսված ժամկետից շուտ ավարտել է 4 մլն.դոլար ծավալով դոլարային պարտատոմսերի երկրորդ տրանշի տեղաբաշխումը
 Երեքշաբթի, 28 Նոյեմբերի 2017, 15:21

Արմինֆո. Կոնվերս Բանկը նախատեսված ժամկետից շուտ ավարտել է 4 մլն.դոլար ծավալով դոլարային պարտատոմսերի երկրորդ տրանշի տեղաբաշխումը, դրանով ամփոփելով 10 մլն.դոլար ընդհանուր ծավալով առաջին թողարկման տեղաբաշխումը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը պարզաբանել են Բանկի մամուլի ծառայությունից, դոլարային պարտատոմսերի երկրորդ տրանշի առաջնային տեղաբաշխումը մեկնարկել էր հոկտեմբերի 19-ին:

Կոնվերս Բանկը 4 մլն.դոլար ծավալով դոլարային պարտատոմսերի երկրորդ տրանշի տեղաբաշխումով կավարտի 10 մլն.դոլար ծավալով առաջին թողարկման տեղաբաշխումը 
 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2017, 18:39

Արմինֆո. Կոնվերս Բանկը 4 մլն.դոլար ծավալով դոլարային պարտատոմսերի երկրորդ տրանշի տեղաբաշխումով կավարտի 10 մլն.դոլար ծավալով առաջին թողարկման տեղաբաշխումը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, երկրորդ տրանշի առաջնային տեղաբաշխումը մեկնարկել է հոկտեմբերի 19-ին: Դոլարային թողարկման առաջին տրանշի տեղաբաշխումը մեկնարկել է մայիսի 5-ին և ավարտվել մայիսի 16-ին, իսկ մայիսի 26-ին կայացել է ցուցակումը բորսայում:

«Արդշինբանկ» ՓԲԸ-ին շնորհվել է արժեթղթերի հաշվարկային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ
 Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017, 15:47

Արմինֆո.«Արդշինբանկ» ՓԲԸ-ին շնորհվել է արժեթղթերի հաշվարկային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ, որի արդյունքում այսուհետ Արդշինբանկի միջոցով հասանելի կլինեն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ (ՀԿԴ) ռեեստրի վարմանն և արժեթղթերի պահառությանն առնչվող բոլոր ծառայությունները: Այսպիսով, բանկը դարձավ դեպոզիտար համակարգի 17-րդ հաշվի օպերատորը: 

ՎԶԵԲ-ը և Արարատբանկն ստորագրել են 10 մլն.դոլարի վարկային համաձայնագիր, կանանց ձեռներեցության և ՓՄՁ-ների աջակցության նպատակով
 Երեքշաբթի, 5 Սեպտեմբերի 2017, 12:42

Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին կտրամադրի 2 վարկ, ազգային արժույթով, որոնց ընդհանուր գումարը կկազմի 10 մլն.դոլար: Ստորագրումը ըեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին: Ծրագիրով, ֆինանսավորումից բացի, նախատեսվում է նաև տեխնիկական աջակցություն վերջնական շահառուներին, խորհրդատվություն, ռիսկերի կառավարման աջակցություն և կին ձեռներեցների մասնագիտական ​​վերապատրաստում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկում են MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի թողարկումը
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2017, 18:07

Արմինֆո. «ՎՏԲ-Հայաստան Բանկը» առաջինը ՀՀ բանկային շուկայում մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային վճարային քարտերի թողարկումը։ PayPass անհպում վճարումների եզակի տեխնոլոգիան ամենաժամանակակից, արագ, մատչելի և հուսալի քարտային վճարումների իրականացման եղանակներից մեկն է ողջ աշխարհում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը պարտատոմսեր կտեղաբաշխի
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2017, 16:35

Արմինֆո.ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը  2017թ.-ի օգոստոսի 18-ին հրապարակային առաջարկի միջոցով սկսելու է տեղաբաշխել  5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, տարեկան 5,5% եկամտաբերությամբ  արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր 30 ամիս շրջանառության ժամկետով։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմելու է 100 ԱՄՆ դոլար։

Արտակ Արզոյան. Հայաստանի պարտատոմսերի շուկայի ակտիվացման համար պահանջվում է վարկանիշների ազգային սանդղակ
 Հինգշաբթի, 6 Հուլիսի 2017, 16:22

Արմինֆո.Հայաստանի պարտատոմսերի շուկայի ակտիվացման համար պահանջվում է վարկանիշների ազգային սանդղակ: ԱրմԻՆֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արդշինբանկի Ռիսկերի կառավարման գծով տնօրեն Արտակ Արզոյանը, պարզաբանելով, որ երկրի ֆինանսական շուկայում գերակշռում են տեղական ներդրողները և փոխառուները, իսկ ներքին վարկային վարկանիշն անհրաժեշտ է որոշակի կատեգորիայի պարտքային պարտավորությունների թողարկման համար:




Մեկնաբանվողներ
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը