Arminfo.info

Հայաստանում կարող է հայտնվել Բարեկեցության նախարարություն
 Երեքշաբթի, 23 Հունիսի 2026, 16:40

Արմինֆո.  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր նախարարության և Միասնական սոցիալական ծառայության աշխատակազմի մասնակցությամբ անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն։

ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքում փոփոխությունների նախագիծ, որոնց համաձայն,  կառավարության անդամների երդման տեքստը կփոխվի՝ նրանց պաշտոնը ստանձնելիս
 Երեքշաբթի, 23 Հունիսի 2026, 14:46

Արմինֆո.ՀՀ արդարադատության նախարարությունն e-draft.am իրավական տեղեկատվության կայքում հանրային քննարկման է ներկայացրել "Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին" օրենքում փոփոխությունների նախագիծ, որոնց համաձայն, փոխվելու է կառավարության անդամների երդման տեքստը ՝ նրանց պաշտոնը ստանձնելիս: 

"Ուժեղ Հայաստան". Հասարակության բարոյալքման դասական մեթոդներից մեկը ազգային հիշողության և հերոսների արժեզրկումն է
 Երկուշաբթի, 22 Հունիսի 2026, 20:00

Արմինֆո.  Հասարակության բարոյալքման դասական մեթոդներից մեկը ազգային հիշողության և ազգային հերոսների արժեզրկումն է։ "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավորության թեկնածու Արեգա Հովսեփյանն այդպես է մեկնաբանել  տեղեկություններն այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը սկսել է ջնջել մայրաքաղաքի տարբեր անկյուններից Հայաստանի ազգային հերոսների պատկերը։

ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
 Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 18:03

Արմինֆո.Ուղիղ մեկ տարի առաջ սկիզբ դրվեց ԱրարատԲանկի նախաձեռնությանը. հնարավորություն տալ լսողության խնդիրներ ունեցող երեխաներին՝ զգալու երաժշտության ռիթմն ու կախարդանքը։ 

Հայաստանն ու Բուլղարիան քննարկել են սոցիալական պաշտպանության և աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
 Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 11:59

Արմինֆո.  Բուլղարիայի առևտրի և արդյունաբերության պալատի հետ համատեղ իրականացվող «Գործառութային կայուն միգրացիան և ինտեգրումը Բուլղարիայում» ծրագրի շրջանակում ԱՍՀ նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին և Ձեռնարկատիրության և գործադրական զարգացման կենտրոնի Բուլղարիայի մասնաճյուղի գործադիր տնօրեն Ստանիսլավ Չերվենկովի գլխավորած պատվիրակությանը։

Հայաստանում հաշմանդամություն ունեցող և 63 տարեկանից բարձր անձինք աշխատանքի տեղավորման հնարավորություն կստանան
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 12:51

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման ծրագիրը, որի մշակումը պայմանավորված է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման հնարավորությունների մեծացման, աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման և կայուն զբաղվածության ապահովման անհրաժեշտությամբ։ 

Շոյգու․ Արևմուտքը 2018 թվին Հայաստանում քաղաքական ռեժիմը փոխելու համար լայնորեն օգտագործել է ֆեյքեր 
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 12:23

Արմինֆո.Արևմուտքը, այսպես կոչված, թիրախային երկրներում քաղաքական ռեժիմները փոխելու համար լայնորեն օգտագործում է ֆեյքեր և մարդկանց կառավարման համար ստեղծում հաղորդակցման մեխանիզմներ, այս մեթոդը կիրառվել է նաև Հայաստանում՝ 2018 թվականին: Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ 

ԼՂՀ խորհրդարանի խոսնակ․ Քաղաքական շահարկումների միջոցով որևէ մեկին չի հաջողվելու ստվեր նետել Արցախի  պետական կառույցների գործունեության  վրա
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 11:05

Արմինֆո. Որևէ մեկին չի հաջողվի անհիմն մեղադրանքների, կեղծ տեղեկատվության և քաղաքական շահարկումների միջոցով ստվեր նետել Արցախի Հանրապետության պետական կառույցների գործունեության վրա: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը ՝ համացանցում և հանրային տարբեր հարթակներում "Արցախֆրուտ"ՓԲԸ-ի հետ կապված դրամական միջոցների վերաբերյալ չստուգված տեղեկությունների տարածման ֆոնին։   

Հայաստանում առաջարկվել է փոփոխություններ կատարել շահումով խաղերի մասին օրենքում, որոնք նախատեսում են դրանց մասնակցության սահմանափակումներ քաղաքացիների մի շարք խմբերի համար
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026, 16:56

Արմինֆո.  Հայաստանում առաջարկվել է փոփոխություններ կատարել "Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին" օրենքում, որոնք նախատեսում են խաղերի մասնակցության սահմանափակումներ քաղաքացիների մի շարք խմբերի համար, ինչպես նաեւ՝ կամավոր ինքնաբացառման մեխանիզմ: ՀՀ Ազգային ժողովը հունիսի 16-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկում է օրենքում "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած փոփոխությունները:

«Միասնության թեւեր»․ իշխանական ՔՊ կուսակցությունն իրականում չի ստացել այն աջակցությունը, որն իրեն վերագրվում է ընտրությունների պաշտոնական արդյունքներով
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026, 10:01

Արմինֆո.«Միասնության թեւեր» կուսակցությունը ԿԸՀ-ի ընտրական արդյունքները համարում է ապօրինի եւ աջակցում է այն չճանաչելու վերաբերյալ քաղաքական ուժերի հայտարարություններին։ Այդ մասին ասվում է կուսակցության հայտարարությունում։

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 18:32

Արմինֆո.«Մի դրամի ուժը» նախաձեռնության մայիս ամսվա շահառուն «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամն էր։ Կուտակված 5․260․220 դրամը հիմնադրամին հնարավորություն կտա կազմակերպել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում անցկացվող վազքի կիսամարաթոնը՝ բնակիչների շրջանում խրախուսելով առողջ ապրելակերպը և ակտիվացնելով մարզային կյանքը։

Պապիկյանը Փարիզում մասնակցում է Eurosatory-2026 պաշտպանական ցուցահանդեսին
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 15:42

Արմինֆո.Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցել է "Eurosatory-2026" միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որը անցկացվել է Փարիզում: Այդ մասին իր սոցիալական ցանցերում հաղորդել է ինքը՝ Պապիկյանը։ 

Հայաստանի և Հյուսիսային Եվրոպայի երկրների հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա. Մհեր Գրիգորյան
 Շաբաթ, 13 Հունիսի 2026, 13:51

Արմինֆո Հյուսիսային Եվրոպայի երկրների փորձը վկայում է, որ կայուն և մրցունակ պետությունը զարգանում է ոչ միայն տնտեսական առաջընթացի, այլև մարդկային արժանապատվության հարգանքի և հանրային վստահության բարձր մակարդակի շնորհիվ: Այդ մասին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՝ ելույթ ունենալով Հյուսիսային Եվրոպայի երկրների ազգային տոներին նվիրված միջոցառմանը, որն անցկացվել է Nordic Days փառատոնի շրջանակներում:

Հայաստանի ԱԳՆ-ը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 18:55

Արմինֆո. Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը և երկրի քաղաքացիներին:

ՔԿ-ը հաղորդել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի ձերբակալության մասին
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 17:04

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի ձերբակալության մասին․ նրան մեղադրանք է առաջադրվել "սոցիալական ցանցերի միջոցով իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու կոչեր անելու համար": Այդ մասին հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Մի խումբ եվրոպացի խորհրդարանականներ իրենց գնահատականն են տվել Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 17:43

Արմինֆո.  Հայաստանի ժողովուրդը քվեարկել է կարեւորագույն ընտրություններում իր երկրի ապագայի եւ, շատ առումներով, Հարավային Կովկասի տարածաշրջանի ապագայի համար: Այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների հայտարարության մեջ ՝  երկրում անցկացված ընտրությունների առնչությամբ։

Հայաստանի աշխատող քաղաքացիների համար, ովքեր երեխաներ ունեն,  կներդրվի, այսպես կոչված, "ծնողական ժամ"
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 16:38

Արմինֆո. Հայաստանի աշխատող քաղաքացիների համար, ովքեր երեխաներ ունեն,  կներդրվի, այսպես կոչված, "ծնողական ժամ"։ Ազգային ժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովը հունիսի 11-ի նիստում դրական եզրակացություն է տվել Աշխատանքային օրենսգրքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին: 

Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBank
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 16:18

Արմինֆո. Իդրամն ու IDBank-ը շարունակում են արդեն ավանդույթ դարձած ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ հերթը Արաբկիրի շախմատի դպրոցի սաներինն էր։ Դասընթացին մասնակցեց շուրջ 50 աշակերտ, ովքեր ստացան ֆինանսական աշխարհի, գումարի ճիշտ տնօրինման, զեղծարարություններից պաշտպանվելու մասին արժեքավոր գիտելիքներ։

Հայաստանում կլուծվեն ընտանիքների ապահովվածության գնահատման համակարգի ներդրման ծրագրի կիրառման արդյունքում առաջացած խնդիրները
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 13:57

Արմինֆո. Հայաստանում կլուծվեն ընտանիքների ապահովվածության գնահատման համակարգի ներդրման պիլոտային ծրագրի կիրառման արդյունքում առաջացած խնդիրները, որն իրականացվում է Կոտայքի և Սյունիքի մարզերում։ ՀՀ կառավարությունը հունիսի 11-ի նիստում փոփոխություններ է կատարել այդ ծրագրում։

«Ապրելու երկիրը» խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ
 Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 17:35

Արմինֆո. Հունիսի 7-ին Հայաստանում կայացած հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցած շուրջ 130 հազար քաղաքացիներ իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունն ընտրել են հարկադրված՝ խուսափելով անձնական, ֆինանսական, սոցիալական, հոգեբանական և այլ խնդիրներից: "Ապրելու երկիր" կուսակցությունը Facebook-ի էջում այսպես է արձագանքել  ընտրություններում ձայների հաշվարկի նախնական արդյունքներին ։   




Մեկնաբանվողներ
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում