Arminfo.info

Փաշինյան․ անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել ընտրակաշառքի հանդեպ անհանդուրժող մթնոլորտ ձևավորելու համար
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 16:21

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գործադիր մարմնի անդամների մասնակցությամբ։

ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ. Հայաստանում ընտրությունների առցանց քարոզարշավը կրել է առճակատման և բաժանարար բնույթ
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2026, 18:16

Արմինֆո.Հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը ճնշող մեծամասնությամբ դրական  է գնահատվել, մինչդեռ, առցանց քարոզարշավը կրել է առճակատման և բաժանարար բնույթ: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների հայտարարության մեջ։ 

Փաստաբան․ Ընտրական իրավունքից զրկված արցախցիներին կանչել են հարցաքննության ՝ "Ուժեղ Հայաստան" կուսակցությունից կաշառք ստանալու կասկածանքով
 Հինգշաբթի, 7 Մայիսի 2026, 11:02

Արմինֆո. Ընտրական իրավունքից զրկված արցախցիներին Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" կուսակցությունից կաշառք ստանալու կասկածանքով հարցաքննության են կանչել ՀՀ քննչական կոմիտե (ՔԿ): Այդ մասին Facebook-ի ուղիղ եթերում հաղորդել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Հայաստանի Ոստիկանության աշխատակիցները կկարողանան օգտվել հիփոթեքային վարկավորման պետական ծրագրերից՝ սոցիալական աջակցության միջոցառումների շրջանակներում
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 11:02

Արմինֆո ՀՀ կառավարության հավանությանն արժանացած սոցիալական աջակցության միջոցառումների շրջանակում Ոստիկանության աշխատակիցները կկարողանան օգտվել հիփոթեքային վարկավորման պետական ծրագրերից: ՀՀ Ազգային ժողովը մայիսի 6-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է "Ոստիկանության մասին"օրենքում ՀՀ կառավարության առաջարկած փոփոխությունները:

Նախընտրական շրջանի սահմանումը չի սահմանափակում քարոզչության իրականացումը Ընտրական օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածներում․ ԿԸՀ
 Երեքշաբթի, 31 Մարտի 2026, 15:03

Արմինֆո.Նախընտրական շրջանի սահմանումը չի սահմանափակում քարոզչության իրականացումը ՀՀ Ընտրական օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածներում: Այդ մասին ասվում է  ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունում:

Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը բարելավել է իր դիրքերը Webometrics Rranking of World Universities և EduRank վարկանիշավորման սանդղակներում
 Երեքշաբթի, 23 Դեկտեմբերի 2025, 13:42

Արմինֆո Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կայացել է հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար, հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը:

Հայաստանում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի համար նախատեսված սահմանափակումները կհանվեն. օրենքի նախագիծ
 Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2025, 12:03

Արմինֆո. Հայաստանում վերացվելու են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի համար նախատեսված սահմանափակումները ։ ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 28-ի նիստում դրական եզրակացություն է տվել «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին»  օրենքում ՀՀ կառավարության կողմից երկրորդ ընթերցմամբ ներկայացված փոփոխություններին:

Փաշինյանը հերքում է ԿՀՎ-ի և ՄԻ-6-ի դերը Հայաստանի ԱՀԾ ստեղծման գործում
 Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025, 16:06

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունների մասնակցությունը ՀՀ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ստեղծմանը:

Հայաստանում աշխատանք փնտրող օտարերկրյա քաղաքացիները պետք է ունենան աշխատանքային վիզա
 Հինգշաբթի, 16 Հոկտեմբերի 2025, 16:31

Արմինֆո. Կարճաժամկետ աշխատանքի համար Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները պետք է դիմեն ՆԳՆ՝ աշխատանքային վիզա ստանալու համար, ինչը ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու իրավական հիմք կդառնա: Այս մասին որոշումն ընդունվել է հոկտեմբերի 16-ին կառավարության նիստում։

Իրանագետ. Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հռչակագիրը դուռ է բացում Բաքվի կողմից հետագա շահարկումների համար
 Երկուշաբթի, 11 Օգոստոսի 2025, 12:49

Արմինֆո.  Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հռչակագիրը դուռ է բացում Բաքվի կողմից հետագա շահարկումների համար։ Նման կարծիք է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ Վաշինգտոնում ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հռչակագրի ստորագրման առնչությամբ, որն ուղղված է Երևանի և Բաքվի միջև հակամարտության կարգավորմանը:

Իրավապահները կոռուպցիոն բնույթի գործերի վերաբերյալ հաշվետվություն են ներկայացրել Փաշինյանին
 Երկուշաբթի, 16 Հունիսի 2025, 10:19

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ:

Հայաստանում տեղի է ունեցել "Յուվենտուս" ֆուտբոլային ակումբի ակադեմիայի շնորհանդեսը
 Ուրբաթ, 30 Մայիսի 2025, 11:09

ԱրմինֆոԱյսօր տեղի է ունեցել «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են ապագա ֆուտբոլային ակադեմիաների նախագծերը, միջազգային չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքները և ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիայի նոր մարզադաշտը:

Հայաստանի ԶՈՒ-ում ծառայությունից վճարի դիմաց ազատման հարցի քննարկումը հետաձգվել է անորոշ ժամանակով
 Երկուշաբթի, 26 Մայիսի 2025, 11:13

Արմինֆո. Հայաստանի զինված ուժերում ծառայությունից վճարի դիմաց ազատման հարցի քննարկումը հետաձգվել է անորոշ ժամանակ: Այդ մասին մայիսի 26-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը ՝ խոսելով "Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին" օրենքում փոփոխությունների նախագծի մասին։

Արդարադատության փոխնախարարը հայ ռազմագերիների հարցը բարձրացրել է ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի 82-րդ նստաշրջանում
 Հինգշաբթի, 17 Ապրիլի 2025, 19:26

Արմինֆո.Ապրիլի 15-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկել է ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի իրականացումը մշտադիտարկող կոմիտեի 82-րդ նիստի շրջանակում Հայաստանի 5-րդ պարբերական զեկույցի ուսումնասիրությունը:

Փորձագետներ. Նույնիսկ, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնություն ձեռք բերվի, այն խաղաղություն չի երաշխավորում
 Ուրբաթ, 28 Մարտի 2025, 12:32

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն Ադրբեջանում երբեք չի ընկալվել բացառապես որպես տարածքային վեճ, հատկապես՝ նրա քաղաքական վերնախավի կողմից: Այդ մասին ասվում է իրանագետ Արտյոմ Տոնոյանի և թյուրքագետ Լևոն Հովսեփյանի համատեղ հոդվածում, որը հրապարակվել է Tandfonline-ում։

2023-2024թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունը պետությանը վերադարձրել է 30 մլն դոլարի անշարժ գույք ու գումար
 Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024, 15:11

Արմինֆո. 2023-2024 թվականների ընթացքում Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում, պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը գերազանցում է 30 մլն ԱՄՆ դոլարը:  Այսօր կառավարության նիստում այդ մասին հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Հայաստանի կառավարող ռեժիմը վախենում է խոսել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի մասին
 Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի 2024, 16:24

Արմինֆո. Հայաստանում իշխանությունն օկուպացրած ռեժիմը պաշտոնապես հրաժարվել է, կամ, ուղղակի, վախենում է խոսել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի մասին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Տիգրան Աբրահամյանը նշում է հայտարարված նպատակի և Հայաստանում վարժական հավաքների անցկացման եղանակի միջև ճեղքվածքը
 Հինգշաբթի, 29 Օգոստոսի 2024, 12:34

Արմինֆո.Հայաստանում անցկացվող վարժական հավաքները ոչ միայն չեն լուծում առաջադրված խնդիրները, այլև ստեղծում են կոռուպցիոն ռիսկեր։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Ավելի քան 20 ամերիկացի սենատորներ Բայդենից պահանջում են զգալիորեն ավելացնել Արցախի փախստականներին տրամադրվող օգնությունը
 Ուրբաթ, 21 Հունիսի 2024, 10:21

Արմինֆո.Սենատի զինված ուժերի կոմիտեի նախագահ Ջեք Ռիդը և Սենատի բյուջեի հանձնաժողովի նախագահ Շելդոն Ուայթհաուսը, Սենատի մոտ քսան գործընկերների հետ միասին, նախագահ Բայդենին կոչ են արել զգալիորեն ավելացնել Արցախից բռնի տեղահանված հայ փախստականներին տրամադրվող ամերիկյան մարդասիրական օգնությունը:

Կառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունը
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 16:02

Արմինֆո.Հայաստանի Ազգային ժողովի կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավորներից շատերն զբաղված են ատելության և թշնամանքի հրահրմամբ: Այդ մասին մայիսի 6-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հաշվետվությունը վերահսկիչ մարմնի 2023 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ։




Մեկնաբանվողներ
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել