Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 17:55
Արմինֆո. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին:
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 14:30
Արմինֆո. Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը փորձում է աշխահին ներկայանալ կանաչ օրակարգով, մինչդեռ, Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է Հայաստանում։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 10:37
ԱրմԻնֆո. Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության փոխխոսնակ Արամ Վարդևանյանը Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկուդիեի հետ հանդիպման ժամանակ շնորհավորել է նրան առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա գործունեությունը Հայաստանում արդյունավետ կլինի և կծառայի երկու երկրների բարօրությանը։
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 20:24
Արմինֆո. "Հայաստան" համահայկական հիմնադրամը և "Թումո" ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ռազմավարական գործընկերություն են կնքել՝ ստորագրելով համագործակցության հուշագիր: Նրանց առաջին համատեղ քայլը լինելու է Գյումրիում մեծածավալ նախագիծը. "Մուշ" թաղամասում կտեղադրվի ժամանակակից կրթական հանգույց ՝ "Թումո-տուփ" (Tumo Box):
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 19:12
ԱրմԻնֆո. Վերջին տարիներին Հայաստանը վերածվել է մարդկանց ներհոսք ունեցող ընդունող երկրի, ինչը միգրացիայի կառավարումը դարձնում է պետական քաղաքականության առանցքային ուղղություն։ Այս մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ անցկացված՝ միգրացիայի կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններին նվիրված կառավարական խորհրդակցության ժամանակ։
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 11:47
Արմինֆո.Հոկտեմբերի 9-ից 11-ը Դիլիջանում անցկացվեց Tourism Regional Forum (TRF) 2026-ը՝ զբոսաշրջության, հյուրընկալության, ներդրումների, մշակույթի և քաղաքային միջավայրի զարգացման ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Green Rock-ի նախաձեռնությամբ անցկացված ֆորումը երկրորդ անգամ համախմբեց ոլորտի մասնագետներին՝ շարունակելով 2024 թվականին մեկնարկած նախաձեռնությունը։
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 11:39
ԱրմԻնֆո. Եվրոպական միության ամենահաջողված քաղաքական նախաձեռնություններից մեկը՝ Արևելյան գործընկերությունն այսօր փորձության է ենթարկվում աշխարհի աստիճանական մասնատման նոր իրողություններում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորում» խորագրով կլոր սեղան-քննարկման ընթացքում, որը տեղի է ունեցել Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակում։
|
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 17:05
Արմինֆո.Այսօր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանի արդարադատության ոլորտի կառույցների, միջազգային գործընկերների և ԵՄ տեխնիկական աջակցության թիմի հետ մասնակցել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. փուլ II» ծրագրի ավարտին նվիրված միջոցառմանը։
|
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 16:43
Արմինֆո. Հոկտեմբերի 13-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հետ։
|
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 14:33
Արմինֆո. Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը (OMCT)՝ իրենց համատեղ Մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության դիտորդական կենտրոնի շրջանակում, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի (ՔՀԻ) հետ համատեղ, լուրջ մտահոգություն են հայտնում «Լիդիան Արմենիա» հանքարդյունաբերական ընկերության կողմից կին բնապահպան իրավապաշտպաններ Նազելի Վարդանյանի և Թեհմինե Ենոքյանի դեմ նախաձեռնված նոր դատական վարույթների կապակցությամբ։ Այդ մասին ասվում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարությունում։
|
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 14:28
Արմինֆո. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ-ում գործող «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչներին:
|
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026, 17:13
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ գործող իշխանությունների ռազմավարական նպատակը հայ ժողովրդի համար այլընտրանքների ստեղծումն է: Այդ մասին նա հայտարարել է Radio France International-ի հետ հարցազրույցում՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք Հայաստանի գործող իշխանությունները ձգտում են անդամակցել ԵՄ-ին։
|
Շաբաթ, 10 Հոկտեմբերի 2026, 11:31
ԱրմԻնֆո. Հոկտեմբերի 10-ին նշվող Երևանի 2808-ամյակի կապակցությամբ հայրենակիցներին ուղերձով դիմել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 10:36
Արմինֆո. Թուրքմենստանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկյանի հանդիպումը։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 10:36
ԱրմԻնֆո։ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ և ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին այն մասին, թե ինչ է զիջվել թշնամուն իր իշխանության տարիներին։
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 15:31
Արմինֆո. ՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունը։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է քաղաքագետ Էդուարդ Աբրահամյանը:
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 11:09
ԱրմԻնֆո։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար ԱՐԱՐԱՏ Միրզոյանը։
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026, 12:35
Արմինֆո. Հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայ-բրիտանական գործարար ֆորումին, որն առաջին անգամ է անցկացվում Երևանում։
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026, 12:33
ԱրմԻնֆո. «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը մտադիր է Ադրբեջանի հետ խաղաղության հասնել առանց զիջումների, մինչդեռ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զիջումների է գնում առանց խաղաղության։ Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
|
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026, 20:35
Արմինֆո. Այսօր Կովկասի տարածաշրջանը, ինչպես երբեք, հանգստության կարիք ունի, և դա պետք է ապահովվի պաշտոնական սահմանների ամրապնդմամբ։ Փորձը ցույց է տվել, որ արտատարածաշրջանային ուժերի միջամտությունը կարող է հանգեցնել անկայունության։ Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Pars Today-ը։
|