Arminfo.info

Արդյո՞ք Վերսալի հուշագիրը կավարտի պատերազմը
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 20:43

Արմինֆո. Միացյալ Նահանգները և Իրանը ստորագրեցին պատերազմը դադարեցնելու մտադրության հռչակագիր: ԱՄՆ նախագահը փաստաթուղթը ստորագրել է 2026 թվականի հունիսի 17-ին՝ Ֆրանսիայի Վերսալի պալատում կայացած G7 գագաթնաժողովի շրջանակներում: Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը այն թվային ստորագրել է Թեհրանում գտնվելու ժամանակ։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ. Հայաստանը չպետք է դառնա նոր հակառուսական պլացդարմ
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 18:06

Արմինֆո.Եվրոպային և ԱՄՆ-ին ձեռնտու է Հայաստանում թույլ և ոչ լեգիտիմ ղեկավարի պահպանումը, քանի որ նրանք ցանկանում են, որ երկիրը դառնա նոր հակառուսական պլացդարմ։ Այս մասին մի շարք լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմության կողմից «ուժի և վստահության» հանրահավաքի անցկացման մասին
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 17:18

Արմինֆո.«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմության կողմից «ուժի և վստահության» հանրահավաքի անցկացման մասին, որի նպատակն է ստանալ ժողովրդի իրական աջակցությունը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) Սահմանադրական դատարանի միջոցով կպահանջի կրկնակի քվեարկություն նշանակել այն երեք ընտրատեղամասերում, որտեղ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) չեղարկել էր ընտրությունների արդյունքները։
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 16:21

Արմինֆո. Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրավաբանների թիմը հունիսի 19-ին կդիմի Սահմանադրական դատարան՝ պահանջելով նոր քվեարկություն նշանակել այն երեք ընտրատեղամասերում, որտեղ ավելի վաղ չեղարկվել էին հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտնել է ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։

Հայաստանի նախկին արտգործնախարար․ Երբ խորհրդարանից դուրս են մղում քաղաքական այլընտրանքը, պարտվում է ոչ թե ընդդիմությունը, այլ՝ պետությունը
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 14:43

Արմինֆո. Երբ խորհրդարանից դուրս են մղում քաղաքական այլընտրանքը, ընդդիմությունը չէ, որ պարտվում է։ Պարտվում է զսպումների և հակակշիռների համակարգը։ Պարտվում է ժողովրդավարությունը։ Եվ, ի վերջո, պարտվում է պետությունը։

ՊԵԿ աշխատակիցներն Իրանից մաքսանենգ բեռ են հայտնաբերել՝ 10 կգ մարիխուանայի տեսքով
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 14:33

Արմինֆո. ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում օրերս օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ ԻԻՀ քաղաքացին պատրաստվում է ՀՀ պետական սահմանով` մաքսանենգ եղանակով Հայաստան ներմուծել առանձնապես խոշոր չափի՝ 10 կիլոգրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ 

Քաղաքագետ․ Քանի դեռ ընդդիմությունը լռում է, Փաշինյանը կարող է օգտվել պլան "Բ"-ից և ստանալ սահմանադրական մեծամասնություն 
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 12:59

Արմինֆո. Քանի դեռ ընդդիմությունը լռություն է պահպանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է ինքն օգտվել  պլան "Բ"-ից և ստանալ սահմանադրական մեծամասնություն՝ ձայների 2/3-ով: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ հունիսի 7-ի հերթական խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմության գործողությունների բացակայության և Փաշինյանի վերջին հայտարարությունների ֆոնին։ 

Հայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է ԵԱՀԿ արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերում կառուցողական ներդրում կատարելու Երեւանի պատրաստակամության մասին
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 11:46

Արմինֆո.  Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին:

ԼՂՀ խորհրդարանի խոսնակ․ Քաղաքական շահարկումների միջոցով որևէ մեկին չի հաջողվելու ստվեր նետել Արցախի  պետական կառույցների գործունեության  վրա
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 11:05

Արմինֆո. Որևէ մեկին չի հաջողվի անհիմն մեղադրանքների, կեղծ տեղեկատվության և քաղաքական շահարկումների միջոցով ստվեր նետել Արցախի Հանրապետության պետական կառույցների գործունեության վրա: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը ՝ համացանցում և հանրային տարբեր հարթակներում "Արցախֆրուտ"ՓԲԸ-ի հետ կապված դրամական միջոցների վերաբերյալ չստուգված տեղեկությունների տարածման ֆոնին։   

Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Save Armenia» կազմակերպության պատվիրակության հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցեր
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 10:35

Արմինֆո.Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Save Armenia» («Փրկենք Հայաստանը») կազմակերպության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի գլխավորությամբ:

Փաշինյանը խոստացել է "ջախջախել" ընտրակաշառքի հետ կապված քաղաքական ուժերին
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 17:59

Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունը հաղթահարել է տարածաշրջանային բոլոր սպառնալիքները և կառավարում է դրանք, իսկ միակ սպառնալիքը մնում է "պատերազմի եռագլուխ կուսակցության և նրա պոչերի" գործունեությունը։ Այդ մասին հունիսի 17-ին Ազգային ժողովում հայտարարել է ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ժամի ընթացքում պատասխանելով պատգամավորների հարցերին։

Վարչապետ․ Շատ կարևոր է չկորցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի դինամիկան
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 17:47

Արմինֆո.  Շատ կարևոր է ընտրություններից անմիջապես հետո չկորցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի դինամիկան։ Այդ մասին  հունիսի 17-ին Ազգային ժողովում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հարցին։

Փաշինյան․ Ընդդիմության բոլոր ձայների 70%-ն ստացվել է փողի դիմաց, և այս խնդիրը պետք է լուծում ստանա
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 17:24

Արմինֆո Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությանն այդպես էլ չհաջողվեց պատասխանել ընտրողների այն հարցերին, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը մինչ օրս բանտում չէ, թե ինչու Գագիկ Ծառուկյանի թալանածը մինչ օրս չի վերադարձվել պետությանը, թե ինչպես է կալուգացի օլիգարխը 8 տարի շարունակ դպրոցներից ու մանկապարտեզներից էլեկտրաէներգիա գողացել։ Այդ մասին  հունիսի 17-ին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ կառավարական ժամի ընթացքում պատասխանելով ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին։

Հայաստանում անմեղսունակության վիճակում հանցագործություն կատարած անձանց նկատմամբ կարող է կիրառվել բժշկական-հարկադիր վարույթ
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 15:50

Արմինֆո.  Ազգային ժողովի՝ հունիսի 17-ին հրավիրված հերթական նիստում  առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է Արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը։

Փաստաբան. ԿԸՀ-ն քննարկում է Դավիթ Կազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը մի ձայնագրության հիման վրա, որը նրա հետ ուղղակի կապ չունի
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 14:21

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) քննարկում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Դավիթ Կազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը մի գործի հիման վրա, որը նրա հետ ուղղակի կապ չունի։

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է նոր օրինագիծ, որը կոչված է բացառելու խցանումների առաջացումը ՃՏՊ-ներից հետո
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026, 18:14

Արմինֆո. Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է օրենսդրական նոր նախաձեռնություն, որը պետք է բացառի վթարներից հետո ճանապարհներին խցանումների առաջացումը: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նշելով, հենց նոր ականատես է եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել։

Հայաստանում կփոխվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված քաղաքացիների վարորդական իրավունքի վերականգնման մոդելը. օրենքի նախագիծ
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026, 17:09

Արմինֆո. Կառավարությունն առաջարկում է օրենսդրական հավասարակշռված լուծում, որով նախատեսվում է վարորդական իրավունքից զրկված անձանց համար այդ իրավունքի վերականգնման նոր մոդել:

Հայաստանում առաջարկվել է փոփոխություններ կատարել շահումով խաղերի մասին օրենքում, որոնք նախատեսում են դրանց մասնակցության սահմանափակումներ քաղաքացիների մի շարք խմբերի համար
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026, 16:56

Արմինֆո.  Հայաստանում առաջարկվել է փոփոխություններ կատարել "Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին" օրենքում, որոնք նախատեսում են խաղերի մասնակցության սահմանափակումներ քաղաքացիների մի շարք խմբերի համար, ինչպես նաեւ՝ կամավոր ինքնաբացառման մեխանիզմ: ՀՀ Ազգային ժողովը հունիսի 16-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկում է օրենքում "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած փոփոխությունները:

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը կարծում է, որ Փաշինյանն իրականում վերընտրվել է չորրորդ ժամկետի համար
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026, 15:22

Արմինֆո.  Իրականում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերընտրվել է ոչ թե երրորդ, այլ չորրորդ ժամկետի համար: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ դիտարկմանը, թե ինչու է Փաշինյանը գնում երրորդ ժամկետի, եթե ինքն է դրան դեմ արտահայտվել 2018 թվին, երբ նույնը փորձում էր անել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ փոխնախագահ․ Փաշինյանը, չհասնելով ցանկալի արդյունքին, ուղիղ եթերում գողացավ ԲՀԿ-ի մանդատները
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026, 14:49

Արմինֆո. Հայաստանի ընդդիմությունը չի կարող և չէր էլ կարող հերթական խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնել  միայն ընտրական մեխանիզմների միջոցով։ Այդ մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ "Վարդաշեն" քրեակատարողական հիմնարկից  փաստաբանների միջոցով փոխանցած իր հերթական հոդվածում:




Մեկնաբանվողներ
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան