Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026, 11:48
Արմինֆո. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի քաղաքային ոստիկանության աշխատակիցները բացահայտել են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպք։ ՀՀ Ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ խուզարկության ընթացքում հայտնաբերվել են նաև զենք և զինամթերք։
|
Հինգշաբթի, 16 Հոկտեմբերի 2025, 16:39
Արմինֆո.Աշոտ Մինասյանը, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու համար, դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման. Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը և փոփոխել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը՝ վերացնելով Աշոտ Մինասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատական ակտը: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
|
Կիրակի, 15 Դեկտեմբերի 2024, 11:47
Արմինֆո. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 13 - ին բավարարել է դատախազի միջնորդությունը և ցմահ ազատազրկման դատապարտել HSBC բանկի կողոպտչին՝ ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանին, ով մարդ էր սպանել:
|
Երեքշաբթի, 16 Հուլիսի 2024, 13:14
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ և մի շարք այլ հոդվածներով իրականացվող քրեական վարույթով գլխավոր վարչության քննիչների կողմից կատարված բազմաթիվ քննչական գործողությունների և ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից
|
Հինգշաբթի, 20 Հունիսի 2024, 14:28
Արմինֆո. Պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Թագուհի Թովմասյանը գլխավոր դատախազից եւ միջազգային գործընկերներից պահանջում է քրեաիրավական գնահատական տալ իրավապահների գործողություններին հունիսի 12-ին խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ: Այս մասին ասվում է պատգամավորի պաշտոնական հայտարարության մեջ ։
|
Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 13:45
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությամբ իրականացված հսկայածավալ քննչական ու գաղտնի քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Երևան քաղաքում 2024թ․ փետրվարին կազմակերպված ահաբեկչության երկու դեպքերը։ Այդ մասին հաղորդել է ՔԿ մամուլի ծառայությունը:
|
Չորեքշաբթի, 3 Հունվարի 2024, 17:24
Արմինֆո. Իրանի Քերման քաղաքում խոշոր ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել։
|
Երեքշաբթի, 21 Նոյեմբերի 2023, 15:31
Արմինֆո. Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 20-ին հաստատել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վ.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Այդ մասին հաղորդել է ՀՀ Գլխավոր դատախազությունը:
|
Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2023, 18:26
Արմինֆո.Ադրբեջանի ՊՆ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստությունը՝ արդեն հատելով տրամաբանության սահմանները։ Այդ մասին հաղորդում է Արցախի ՊՆ մամուլի ծսռայությունը։
|
Կիրակի, 10 Սեպտեմբերի 2023, 00:31
Արմինֆո. Հրազենի, դրա հիմնական բաղադիչների, ռազմամթերքի և այլ նյութերի ապօրինի շրջանառության գործով, որի շրջանակներում սեպտեմբերի 6-ին և 7-ին Սյունիքում ձերբակալվել էր 7 անձ, կալանքից ազատ են արձակվել 3-ը, այդ թվում ՝ ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը և Sputnik Արմենիա ռադիոյի մեկնաբան Աշոտ Գևորգյանը։
|
Ուրբաթ, 26 Մայիսի 2023, 15:28
Արմինֆո. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով հարուցված քրեական գործով դատախազի բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է, իսկ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ մասնակի բեկանել: Ինչպես հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, փոխվել են գործով որպես մեղադրյալներ ներգրավված Ա.Բ.-ի, Ս.Գ.-ի, Ս.Բ.-ի, Կ.Ե.-ի նկատմամբ նշանակված պատիժները:
|
Երեքշաբթի, 16 Օգոստոսի 2022, 15:20
Արմինֆո. Ժամը 15։00-ի դրությամբ մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է: Այդ մասին հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
|
Երկուշաբթի, 15 Օգոստոսի 2022, 17:25
Արմինֆո.Օգոստոսի 14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել էր տեղեկություն մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական կարևոր օբյեկտներում, առևտրի կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր տեղադրված լինելու մասին։ Այդ մասին հաղորդել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
|
Շաբաթ, 13 Նոյեմբերի 2021, 13:39
Արմինֆո. Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի՝ Շուշիի հատվածում այսօր վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
|
Ուրբաթ, 15 Հունվարի 2021, 13:46
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը շարունակելով իր գործառույթների շրջանակներում գործուն պայքար մղել Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի կերպով հրազեն, փամփուշտներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքերը բացահայտելու և շրջանառությունն արգելված նշված առարկաները որպես գործիք օգտագործելով հնարավոր հանցագործությունները նախականխելու և կանխելու ուղղությամբ, բացահայտել է իրացնելու նպատակով մարտի դաշտից ապօրինի կերպով զենք ձեռք բերելու և պահելու հանցավոր խումբ:
|
Ուրբաթ, 18 Դեկտեմբերի 2020, 17:40
Արմինֆո. Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ մարտական գործողությունների դադարեցումից հետո հասարակության անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում` ԱՀ և ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է մինչև 2021 թվականի հունվարի 10-ը ներառյալ ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունից,
|
Ուրբաթ, 11 Դեկտեմբերի 2020, 16:37
Արմինֆո. 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված և 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը իրականացված ագրեսիվ պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողություններով պայմանավորված ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, փոխադրելու կամ կրելու 163 դեպք: Դրանցից 50-ի առթիվ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով: Այդ մասին ասվում է ՀՀ դատախազության հաղորդագրությունում:
|
Չորեքշաբթի, 9 Դեկտեմբերի 2020, 18:44
Արմինֆո. 2020թ. դեկտեմբերի 8-ի ժամը 19:00-ից մինչև դեկտեմբերի 9-ի ժամը 08:45-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրենին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինիս պատկանող՝ Երևան քաղաքի Վ.Դավթյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «LEXUS LX 570» մակնիշի ավտոմեքենայի տակ պայթուցիկ սարք է ամրացրել, որը 2020 թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08:45-ի սահմաններում, վարորդի կողմից վարելու ընթացքում պայթել է: Սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ վերոնշյալ ԲԲԸ-ի գործադիր տնօրենը ավտոմեքենայում չի գտնվել: Այդ մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:
|
Երեքշաբթի, 24 Նոյեմբերի 2020, 17:48
Արմինֆո. Սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմական գործողությունների ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, բազմաթիվ քաղաքացիներ սահմանված կարգով ստացել են զենք-զինամթերք և մեկնել ռազմաճակատ:
|
Շաբաթ, 14 Նոյեմբերի 2020, 23:35
Արմինֆո. Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, պետության ներքին և արտաքին անվտանգությունն ապահովելու կարևորագույն գործելաոճին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միցոցառումների արդյունքում հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր:
|