Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 21:17
Արմինֆո.COP17-ին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանում օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 21:16
Արմինֆո. COP17-ի շրջանակներում Հայաստան ժամանած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է հին ձեռագրերի թանգարան՝ Մատենադարան:
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 21:14
Արմինֆո.Հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ռազմական ոստիկանության ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 20:31
Արմինֆո.Մեղադրական դատավճռում անտեսվել են արդարացման բոլոր ապացույցները։ Այդ մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հաղորդել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 19:44
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսին:
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 19:01
Արմինֆո. Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեյցարիայի Դաշնային խորհրդի փոխնախագահ, Դաշնային արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանի, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Անդրեա Բարբարա Բաումանի ուղեկցությամբ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաղորդագրության համաձայն, պատվիրակությանը դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Նա ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը։
Պարոն Իգնացիո Կասիսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Պատվիրակության անդամները շրջայց են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններում՝ ծանոթանալով Հայոց ցեղասպանության պատմությանը, դրա իրագործման ընթացքին, հայ ժողովրդի կրած մարդկային և մշակութային կորուստներին: Շրջայցի ավարտին պատվիրակության ղեկավար Իգնացիո Կասիսը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին այցելության համար և պատվիրակության ղեկավարին նվիրել Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 18:55
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 17:55
Արմինֆո. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին:
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 17:54
Արմինֆո.Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հոկտեմբերի 15-17-ը պաշտոնական այց կկատարի Հայաստան:
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 17:34
Արմինֆո.Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ադմինիստրատորի առաջին տեղակալ Հաոլիանգ Սյուին։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 17:20
Արմինֆո.Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում և թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողովը։ Այն կազմակերպվում է ժողովրդական արվեստի անվանի գործիչ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 17-18-ը և նվիրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 17:13
Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր հանդիպել է Ղազախստանի Հանրապետության էկոլոգիայի և բնական պաշարների նախարար Ալիբեկ Կուանտիրովին, ով Հայաստանում է COP17-ի շրջանակներում։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 16:49
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, ով Հայաստան է ժամանել Երևանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 16:28
Արմինֆո.IDBank-ը շարունակում է հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ այս անգամ նշելով այն իր հաճախորդների հետ։ Բանկի բոլոր մասնաճյուղերը տոնական տրամադրությամբ, անակնկալներով ու նվերներով ողջ օրը սպասարկում էին հաճախորդներին։ Հերթական գործարքի համար մասնաճյուղեր այցելած հաճախորդները հնարավորություն ունեին շահելու թեմատիկ նվերներից որևէ մեկը՝ պտտելով հաջողության անիվը։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 16:04
Արմինֆո.Երևանի Աջափնյակ վարչական շրջանում ՝ Շինարարների փողոցում, քաղաքային իշխանություններն ապամոնտաժում են "Հայաստան" խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի աներոջը՝ Սասուն Առաքելյանին պատկանող բենզալցակայանը: Հատկանշական է, որ աշխատանքները սկսվել են այն բանից հետո, երբ ընդդիմադիր պատգամավորը միջամտել է այդ փողոցումմ խախտելով երկրի օրենքները, խանութների և կրպակների քանդմանն առնչվող իրավիճակին:
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 16:01
Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձևավորվող հաշտության գործընթացը:
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 15:26
Արմինֆո.Ռուսաստանը բազմիցս տարբեր մակարդակներով ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և պատրաստ է մասնակցել տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին: Այդ մասին հոկտեմբերի 15-ին Բաքվում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ լրագրողների հետ զրույցում։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 15:14
Արմինֆո. Բաքվում Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Թուրքիայի իր պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցության ակտիվացման ընթացիկ խնդիրների շուրջ՝ շեշտադրում աանելով երկկողմ առանցքային նախագծերի իրագործման ընթացքի վրա:
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 14:51
Արմինֆո. Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի հետ։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 14:48
Արմինֆո. Շվեյցարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման արդյունքում ստեղծված դրական դինամիկան։ Այդ մասին հայտարարել է Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսը՝ Երեւանում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ամփոփիչ մամուլի ասուլիսում։
|