Երևանում և Դիլիջանում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողով
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 17:20

Արմինֆո.Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում և թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողովը։ Այն կազմակերպվում է ժողովրդական արվեստի անվանի գործիչ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 17-18-ը և նվիրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան։   

Մայրաքաղաքում ապամոնտաժում են ընդդիմադիր պատգամավորի աներոջը պատկանող բենզալցակայանը՝ չնայած գործունեության թույլտվության առկայությանը
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 16:04

Արմինֆո.Երևանի Աջափնյակ վարչական շրջանում ՝ Շինարարների փողոցում, քաղաքային իշխանություններն ապամոնտաժում են "Հայաստան" խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի աներոջը՝ Սասուն Առաքելյանին պատկանող բենզալցակայանը: Հատկանշական է, որ աշխատանքները սկսվել են այն բանից հետո, երբ ընդդիմադիր պատգամավորը միջամտել է այդ փողոցումմ խախտելով երկրի օրենքները, խանութների և կրպակների քանդմանն առնչվող իրավիճակին:

Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 14:48

Արմինֆո.  Շվեյցարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման արդյունքում ստեղծված դրական դինամիկան։ Այդ մասին հայտարարել է Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսը՝ Երեւանում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ամփոփիչ մամուլի ասուլիսում։

Կարծիք․ Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է Հայաստանում
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 14:30

Արմինֆո.  Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը փորձում է աշխահին ներկայանալ կանաչ օրակարգով, մինչդեռ, Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է Հայաստանում։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

COP17-ից առաջ Արցախի մարդու իրավունքների խորհուրդը բողոքի ակցիա անցկացրեց Հայաստանի կառավարության դիմաց
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 13:58

Արմինֆո: Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհուրդը բողոքի ակցիա է անցկացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովից (COP17) առաջ:

Դավիթ Մանուկյանն արդեն չորրորդ տարին է, ինչ նշում է իր ծննդյան օրը Բաքվի բանտում
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 10:53

ԱրմԻնֆո. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) պաշտպանության բանակի նախկին առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը չորրորդ տարին անընդմեջ նշում է իր ծննդյան օրը ադրբեջանական բանտում: Նա ծնվել է 1965 թվականի հոկտեմբերի 15-ին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 10:36

Արմինֆո. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Հայաստանի օմբուդսմենը նշել է համակարգային միջոցների անհրաժեշտությունը՝ բանակում ոչ մարտական պայմաններում մահերը կանխելու համար
 Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 18:03

Արմինֆո.  Հոկտեմբերի 14-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ՝ Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) հետ համագործակցությամբ, տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը՝ նվիրված զինվորական ծառայության ընթացքում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը։ 

Ընդդիմադիրը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ճնշումն ուժեղացնելու երկու ազդանշան է տեսել
 Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 16:37

Արմինֆո.  Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը Հայաստանի իշխանությունների վրա՝ նոր սահմանադրության ընդունման հարցում։ Հոկտեմբերի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին։

Փաշինյանը պատմել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման պայմանների և հեռանկարների մասին
 Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 14:24

Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե ինչպիսին պետք է լինի խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից և վավերացումից հետո:

Ադրբեջանը ավերել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը օկուպացված Արցախում գտնվող Շոշ գյուղում
 Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 13:45

ԱրմԻնֆո. Ադրբեջանը օկուպացված Արցախում գտնվող Շոշ գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը և Առաջին Արցախյան պատերազմի մասնակից Արգամ Հարությունյանի (Շոշի Ագո) հուշարձանը։ Այս մասին հայտնում է Artsakh Monuments-ը՝ իր Fаcebook-յան էջում։

«Տաթևի թևերը» հավակնում են World Travel Awards-ի հինգերորդ հաղթանակին
 Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 12:04

ԱրմԻնֆո. «Տաթևի թևեր» ճոպանուղին նշում է գործարկման 16-ամյակը։ Հոբելյանական տարում հայկական նախագիծը հինգերորդ անգամ առաջադրվել է World Travel Awards հեղինակավոր միջազգային մրցանակին՝ World's Leading Cable Car Ride՝ «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում։

TRF 2026. Դիլիջանը դարձավ միջազգային զբոսաշրջային երկխոսության հարթակ
 Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 11:47

Արմինֆո.Հոկտեմբերի 9-ից 11-ը Դիլիջանում անցկացվեց Tourism Regional Forum (TRF) 2026-ը՝ զբոսաշրջության, հյուրընկալության, ներդրումների, մշակույթի և քաղաքային միջավայրի զարգացման ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Green Rock-ի նախաձեռնությամբ անցկացված ֆորումը երկրորդ անգամ համախմբեց ոլորտի մասնագետներին՝ շարունակելով 2024 թվականին մեկնարկած նախաձեռնությունը։

Միրզոյան. Արևելյան գործընկերությունն այսօր փորձություն է անցնում աշխարհի աստիճանական մասնատման նոր իրողություններում
 Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 11:39

ԱրմԻնֆո. Եվրոպական միության ամենահաջողված քաղաքական նախաձեռնություններից մեկը՝ Արևելյան գործընկերությունն այսօր փորձության է ենթարկվում աշխարհի աստիճանական մասնատման նոր իրողություններում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորում» խորագրով կլոր սեղան-քննարկման ընթացքում, որը տեղի է ունեցել Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան
 Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 10:14

ԱրմԻնֆո. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանին (ԿԿ-17) նախորդող առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու համար։

Անդրեյ Սիբիգա․ Ուկրաինան և Հայաստանը համագործակցության խորացման ամուր հիմք ունեն
 Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 20:19

Արմինֆո.  Ուկրաինան և Հայաստանն ամուր հիմք ունեն համագործակցությունը խորացնելու և երկկողմ օրակարգն առաջ մղելու համար։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան՝ վկայակոչելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքները։

Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհը
 Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 17:15

Արմինֆո.2016 թվականին հիմնադրված ALTECH GROUP-ն անցել է զարգացման տասնամյա ճանապարհ՝ լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրությունից մինչև ժամանակակից արտադրական լուծումների ներդրում։

Հոկտեմբերի 14-ին Երեւանում տեղի կունենա Սահմանադրական դատարանի նոր նախագահի ընտրություն
 Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 16:40

Արմինֆո. Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության օրակարգով աշխատակարգային նիստը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 14-ին, ժամը 16:00-ին։

"Ուժեղ Հայաստան". COP17-ի նախապատրաստումն ուղեկցվում է անթափանց գնումներով և վատնումներով
 Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 16:34

Արմինֆո. ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ խորհրդաժողովի (COP17) նախապատրաստումը հարցեր է առաջացնում պետական բյուջեի միջոցների ծախսման հիմնավորվածության վերաբերյալ: Այդ մասին հոկտեմբերի 13-ին "Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը բարելավելու փոխարեն" թեմայով մամուլի ասուլիսում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանը։

Իշխան Սաղաթելյանը Յանիս Մանյատիսի հետ քննարկել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակմանն առնչվող հարցեր
 Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 16:18

Արմինֆո. Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն բյուրոյի անդամ Իշխան Սաղաթելյանը  Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի փոխնախագահ Յանիս Մանյատիսի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում Եվրոպական խորհրդարանի սոցիալ դեմոկրատական քաղաքական խմբի և ՀՅ Դաշնակցության միջև ավելի քան տասը տարվա բարձր մակարդակի հարաբերությունների խորացման ուղղությամբ հետագա աշխատանքները։




Մեկնաբանվողներ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ