Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 17:19
Արմինֆո. «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 4,648,503 դրամն ուղղվել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության կազմակերպմանը, որի նպատակն է ընդգծել կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանության գործում կանանց ներդրումը։
|
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026, 18:52
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչես Պերես-Կաստեխոնին՝ Ազգային տոնի առիթով: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, ուղերձում ասված է.
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 17:01
Արմինֆո. ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության և դիմակայունության գործակալության ներկայացուցիչներին։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 16:11
Արմինֆո.30 տարի առաջ մի խումբ երիտասարդներ՝ մեծ գաղափարով և շատ սահմանափակ միջոցներով, սկսեցին գործ, որի մասշտաբը դժվար էր պատկերացնել։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 14:21
Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրմանը: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում։
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 17:41
Արմինֆո.Արյան անհրաժեշտ պաշարների համալրմանն ու արյան դոնորության մշակույթի խթանմանն աջակցելու նպատակով՝ Իդրամն ու IDBank-ը միացել են «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից իրականացվող կամավոր արյունատվության նախաձեռնությանը:
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026, 12:32
ԱրմԻնֆո։ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է գտնվել Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայացած Հայ-բրիտանական գործարար ֆորումի բացմանը նվիրված գալա համերգին։
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026, 11:06
ԱրմԻնֆո: ՀՀ Կենտրոնական բանկում տեղի ունեցավ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) նվիրված հուշադրամի հանձնման արարողություն: Միջոցառմանը ներկա և ելույթ ունեցավ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը:
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026, 10:40
ԱրմԻնֆո. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնիո Ֆեյխոյի գլխավորությամբ, նիստը բարձր գնահատեց Հիմնադրամի մարդասիրական առաքելությունը և տարբեր երկրներում կրթության, գիտության և մշակույթի զարգացմանն ուղղված նրա բեղուն գործունեությունը։
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026, 17:27
Արմինֆո. Միացյալ Նահանգներն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում պայմանավորվածություններից անցնում են գործնական քայլերի՝ առաջ մղելով ԱՄՆ-Հայաստան կարևորագույն հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացումը։ Այդ մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էրում հրապարակված հաղորդագրությունում։
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026, 14:57
Արմինֆո.Երևանի Ավան վարչական շրջանում, պաշտոնապես բացվել է «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հայաստանյան ակադեմիան: Արարողությանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը Ալեսսանդրո Ֆերրանտին, ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը, «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի գլխավոր բիզնես տնօրեն Պետեր Սիլվերստոնը, ակումբի լեգենդ, Իտալիայի չեմպիոն Ֆաբրիցիո Ռավանելլին և այլ հյուրեր։
|
Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026, 20:16
Արմինֆո. Կրթության զարգացման պետական ծրագրով սահմանված է հավակնոտ թիրախ՝ մինչև 2030 թվականը Հայաստանի առնվազն չորս բուհեր պետք է ընդգրկվեն միջազգային հեղինակավոր վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի շարքում։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը համաշխարհային համալսարանական վարկանիշավորման QS Quacquarelli Symonds կազմակերպության հետ համագործակցության մեկնարկի միջոցառմանը։
|
Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026, 11:39
ԱրմԻնֆո. Երևանում ներկայացվել է «Արցախի մշակույթի թվային տուն» թվային հարթակը՝ artsakhian.org, որը ստեղծվել է Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության հավաքագրման, պահպանման և հանրահռչակման նպատակով։
|
Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026, 16:26
Արմինֆո. Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում անցկացվել է "Եվրոպական պատկերացումները Հնդկաստանի մասին. տեքստեր, պատկերներ և հանդիպումներ"(«Europe’s Representations of India: Texts, Images and Encounters (ESIND)») միջազգային գիտական ցանցի 2-րդ համաժողովը։
|
Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2026, 19:12
Արմինֆո.Հայաստանի ազգային գրադարանում բացվել է նոր ընթերցասրահ՝ սահմանափակ կարողություններ ունեցող ընթերցողների համար: Ընթերցասրահը ստեղծվել է ամերիկահայ գրադարանավար Ծիածան (Ջիա) Այվազյանի կտակի համաձայն՝ որպես հատուկ նախագիծ Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողների համար:
|
Հինգշաբթի, 3 Սեպտեմբերի 2026, 14:51
ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սրտին մոտ օլիգարխ չկա: Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտարարել այս մասին սեպտեմբերի 3-ին կայացած ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով արարատի ցեմենտի գործարանի փոխանցումը նորաստեղծ օլիգարխ Նարեկ Մամեդյարովին:
|
Երեքշաբթի, 1 Սեպտեմբերի 2026, 12:20
ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին՝ Ազգային տոնի կապակցությամբ։
|
Երկուշաբթի, 31 Օգոստոսի 2026, 17:15
Արմինֆո. Վերաիմաստավորել, վերափոխել, վերասահմանել։ Այս բառերը Ռենշինի համար պարզապես թարմացված բրենդային ինքնության լեզու չեն։ Դրանք արտահայտում են այն մոտեցումը, որով ընկերությունը դիտարկում է քաղաքը՝ որպես անընդհատ զարգացող միջավայր, որտեղ յուրաքանչյուր նոր նախագիծ պետք է ոչ միայն զբաղեցնի իր տեղը, այլև նոր որակ հաղորդի շրջակայքին։
|
Երեքշաբթի, 25 Օգոստոսի 2026, 12:44
ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Յամանդու Օրսիին՝ Անկախության օրվա կապակցությամբ։
|
Ուրբաթ, 21 Օգոստոսի 2026, 18:31
Արմինֆո. IDBank-ը և «Դէկավվա ֆոնդ» բարեգործական հիմնադրամը համագործակցություն են սկսել «Կողք կողքի» ծրագրի շրջանակում։ Նախաձեռնությունն իրականացվում է «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագրի շրջանակում՝ հիմնվելով դրա համայնքային զարգացման, կրթության, ինչպես նաև մարդու ներուժի բացահայտման և ակտիվացման փորձի վրա։
|