Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 14:30
Արմինֆո. Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը փորձում է աշխահին ներկայանալ կանաչ օրակարգով, մինչդեռ, Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է Հայաստանում։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 10:36
Արմինֆո. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 18:03
Արմինֆո. Հոկտեմբերի 14-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ՝ Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) հետ համագործակցությամբ, տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը՝ նվիրված զինվորական ծառայության ընթացքում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը։
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 17:49
Արմինֆո. Ռուսաստանի, Հայաստանի և այլ երկրների քաղաքացիներին, որոնց հետ Ղազախստանում գործում է առանց վիզայի ռեժիմ, 2027 թվականի հուլիսի 1-ից հանրապետություն մուտք գործելու համար կպահանջվի էլեկտրոնային թույլտվություն: Փաստաթուղթը կլինի անվճար եւ ուժի մեջ է 180 օր, հաղորդում է Zakon.kz-ը՝ հղում անելով երկրի կառավարության որոշմանը:
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 11:39
ԱրմԻնֆո. Եվրոպական միության ամենահաջողված քաղաքական նախաձեռնություններից մեկը՝ Արևելյան գործընկերությունն այսօր փորձության է ենթարկվում աշխարհի աստիճանական մասնատման նոր իրողություններում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորում» խորագրով կլոր սեղան-քննարկման ընթացքում, որը տեղի է ունեցել Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակում։
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 10:14
ԱրմԻնֆո. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանին (ԿԿ-17) նախորդող առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու համար։
|
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 17:19
Արմինֆո. «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 4,648,503 դրամն ուղղվել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության կազմակերպմանը, որի նպատակն է ընդգծել կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանության գործում կանանց ներդրումը։
|
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 17:15
Արմինֆո.2016 թվականին հիմնադրված ALTECH GROUP-ն անցել է զարգացման տասնամյա ճանապարհ՝ լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրությունից մինչև ժամանակակից արտադրական լուծումների ներդրում։
|
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026, 12:43
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները արհեստականորեն խնդիրներ են ստեղծել գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող հայկական գյուղերի բնակիչների համար՝ առանց լուծելու նրանց մյուս խնդիրները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ հայկական արտադրանքի վրա Ռուսաստանի կողմից սահմանված սահմանափակումների պատճառով դժվարին իրավիճակում հայտնված գյուղերի բնակիչների հետ հանդիպումից հետո։
|
Շաբաթ, 10 Հոկտեմբերի 2026, 13:26
Արմինֆո. Մերժելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության նոբելյան մրցանակ շնորհելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի հայտը՝ Նոբելյան կոմիտեն իր անվստահությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
|
Շաբաթ, 10 Հոկտեմբերի 2026, 11:31
ԱրմԻնֆո. Հոկտեմբերի 10-ին նշվող Երևանի 2808-ամյակի կապակցությամբ հայրենակիցներին ուղերձով դիմել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 20:14
Արմինֆո.Հոկտեմբերի 9-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների, հայաստանյան թեմակալ առաջնորդների և առաջնորդական տեղապահների ժողով։
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 16:22
Արմինֆո.Լիբանանցի գրող Շարիֆ Մաջդալանին, բելգիացի հեղինակ Ֆիլիպ Մարչևսկին և ֆրանսիացի գրող Օլիվյե Բուրդոն կմասնակցեն Newmag Francofest 2026-ին, որտեղ հայ ընթերցողներին կներկայացնեն իրենց ստեղծագործությունները հայերեն թարգմանությամբ:
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 12:26
ԱրմԻնֆո. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Հայաստանը կստանձնի ԱՊՀ-ի նախագահությունը 2029 թվականին։ Նա այս հայտարարությունն արել է Թուրքմենստանում ԱՊՀ ղեկավարների սահմանափակ մասնակցությամբ նիստում իր ելույթի ժամանակ։
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 12:15
ԱրմԻնֆո։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, և նրա եղբորորդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել ընտրարշավին խոչընդոտելու մեջ։ Համապատասխան որոշումը կայացրել է Արմավիրի մարզային դատարանը՝ Գևորգ Մանուկյանի նախագահությամբ։
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 10:32
Արմինֆո. Կոնվերս Բանկի Ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Նելլի Քոչարյանը Վարշավայում կայացած Bank Pekao FI Day & 52nd BACEE International Banking Conference-ի շրջանակում մասնակցել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային ասոցիացիայի՝ BACEE-ի 30-ամյակին նվիրված պանելային քննարկմանը։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 15:22
Արմինֆո.Բժշկության մեջ գոյություն ունի «ոսկե ժամ» հասկացությունը՝ վնասվածք ստանալուց հետո այն ճակատագրական ժամանակահատվածը, երբ օգնությունն առավել արդյունավետ է։ Նույն սկզբունքը վերաբերում է թվային և ֆինանսական անվտանգությանը․ եթե ձեր տվյալները վտանգված են, յուրաքանչյուր րոպեն կարևոր է։ Հարձակման հենց առաջին ժամերին են զեղծարարները փորձում ձեր հաշիվներից գումար ելքագրել, ձեր անունով վարկ ձևակերպել կամ հափշտակել ձեր հաշիվների գաղտնաբառերը։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 15:19
Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզական Հանրապետության նախարարների կաբինետի միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 13:04
Արմինֆո: «Հզոր Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, հանդիպել են անհետ կորած զինծառայողների ծնողների հետ: Հանդիպման ընթացքում ծնողներից մեկը ներկայացրել է իրենց հուզող հիմնական հարցերը:
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 17:41
Արմինֆո.Արյան անհրաժեշտ պաշարների համալրմանն ու արյան դոնորության մշակույթի խթանմանն աջակցելու նպատակով՝ Իդրամն ու IDBank-ը միացել են «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից իրականացվող կամավոր արյունատվության նախաձեռնությանը:
|