Ուրբաթ, 12 Դեկտեմբերի 2025, 13:08
Արմինֆո. Փաշինյանի փորձարկումների համար չափազանց թանկ գին ենք վճարում։ Այդ մասին իր հոդվածում գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
|
Երեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2025, 17:28
Արմինֆո.Փախստականների վերադարձի թեման վտանգավոր է խաղաղության գործընթացի համար: Այդ մասին սեպտեմբերի 30-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
|
Հինգշաբթի, 21 Օգոստոսի 2025, 15:33
Արմինֆո. 90-ականների սկզբին փախստական դարձած քաղաքացիների վերադարձի վերաբերյալ Հայաստանում և Ադրբեջանում առկա օրակարգերը լուրջ սպառնալիքներ են պարունակում խաղաղ գործընթացի համար։ Օգոստոսի 21-ին լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Երկուշաբթի, 9 Հունիսի 2025, 15:51
Արմինֆո. Ադրբեջանի նախագահի կողմից "Արևմտյան Ադրբեջան" ծրագիրը շրջանառության մեջ դնելը Արցախի հարցում Հայաստանի ներկայիս իշխանությունների վտանգավոր և սխալ քաղաքականության արդյունք է: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
|
Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025, 16:57
Արմինֆո.«Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել, իսկ ադրբեջանական բանակը կարող է թուրքական թեյ խմել Երևանում, աղոթել ու նամազ անել Երևանի Կապույտ մզկիթում»,- Հայաստանի հասցեին նման ակնհայտ սպառնալիք է հնչեցրել «Ադրբեջանի Ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի» նախագահ Ահմադ Շահիդովը հունիսի 2-3-ը Վիեննայում կայացած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և Մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպված «Մարդկային հարթության 2025 թ․ երրորդ կոնֆերանս»-ի ընթացքում։
|
Երեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2024, 12:57
Արմինֆո.Երեւանի եւ Բաքվի միջեւ քննարկվող փաստաթուղթը "խաղաղության պայմանագիր" չէ, դա, ընդամենը, միակողմանի զիջումների ամրագրում է ։ Այդ մասին սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
|
Երեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2024, 15:54
Արմինֆո. Արցախի Հանրապետության քաղաքացիական հասարակության շուրջ 50 կազմակերպություններ 2024 թվականի սեպտեմբերի 2-ին դիմում են հղել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահ Յան Բորգին։
|
Չորեքշաբթի, 31 Հուլիսի 2024, 13:01
Արմինֆո. Դեռ հիշողությանս մեջ չեն մարել Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական սկանդալի մասին հիշողությունները՝ այս տարվա մայիսին օկուպացված Շուշի այցի շրջանակում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի օդիոզ հայտարարությունների ֆոնին, եւ ահա՝ ոչ պակաս աղմկահարույց հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
|
Երեքշաբթի, 18 Հունիսի 2024, 14:24
Արմինֆո.Վերջին շրջանում հաճախակի են դարձել ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների և անձամբ Նիկոլ Փաշինյանի ոչ հաճելի արտահայտություններն արցախցիների հասցեին, ինչն անդրադառնում է ՀՀ-ում որոշակի խմբերի շրջանում հակաղարաբաղյան տրամադրությունների սրման վրա ։
|
Ուրբաթ, 31 Մայիսի 2024, 14:30
Արմինֆո. ՀՅԴ Բյուրոյի հրավերով մայիսի 25-28-ը Հայաստանում գումարվեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողով՝ շուրջ քսան երկրներից ժամանած ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուների մասնակցությամբ։
|
Ուրբաթ, 5 Հունվարի 2024, 11:53
Արմինֆո. 2023 թվականի սեպտեմբերի 19-20 - ը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է 223 մարդ, որոնցից 25-ը՝ քաղաքացիական անձինք , այդ թվում՝ անչափահասներ։ Այդ մասին ՀՀՀ հարցազրույցում հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
|
Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի 2023, 12:40
Արմինֆո.Ոչ մի ազատ ժողովուրդ չի կարող հրաժարվել իր ինքնիշխան իրավունքներից և ենթարկվել իր համար օտար պետության գերիշխանությանը, առավել ևս մի պետության, որը ղեկավարվում է իր անպատժելիությամբ արբեցած ավտորիտար, կոռումպացված և ռասիստական ռեժիմի կողմից:
|
Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023, 14:03
Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հարցը մնում է չլուծված։ Այդ մասին նոյեմբերի 29 - ին լրագրողներին հայտարարել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, ով հրավիրվել էր ցուցմունք տալու 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովում։
|
Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023, 11:32
Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի փաստացի անկախության դադարեցումից հետո հարցեր են առաջանում Ադրբեջանի հաղթանակում Իսրայելի դերի և այդ միջտարածաշրջանային դաշինքի պատճառների առնչությամբ: Այդ մասին ասվում է Իտալիայի միջազգային հարաբերությունների վերլուծության ինստիտուտի (IARI) հոդվածում:
|
Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2023, 16:25
Արմինֆո. Ռազմական գործողությունը դարձավ հայ բնակչության մեծամասնությամբ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի "ֆորմալ վերջը"՝ տարածք, որը 1923 թվականից գոյություն է ունեցել այդ անվան տակ, ինչպես նաև՝ դարեր շարունակ և այլ անվանումներով։ Այդ մասին Լեռնային Ղարաբաղին նվիրված ԵԽԽՎ հատուկ նիստում հայտարարել է Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը, ով մասնագիտանում է Արեւելյան Եվրոպայում եւ Կովկասի տարածաշրջանում, ղարաբաղյան հակամարտության մասին հայտնի "Սեւ այգի" գրքի հեղինակը:
|
Ուրբաթ, 28 Հուլիսի 2023, 10:52
Արմինֆո.Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության երկարամյա միջնորդական ջանքերը, որոնք իրականացվում են ինչպես անհատապես, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր։ Այդ մասին ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ ՝ 2023 թվականի հուլիսի 25-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ եռակողմ բանակցությունների արդյունքների վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի ԶԼՄ-ների համար մեկնաբանության առնչությամբ։
|
Երեքշաբթի, 25 Հուլիսի 2023, 13:16
Արմինֆո. Շրջափակման հետևանքով մենք այսօր գտնվում ենք հումանիտար աղետի պայմաններում, որը դրսևորվում է կյանքի բոլոր ոլորտներում՝ սննդից մինչև առողջապահություն, գյուղատնտեսությունից մինչև կրթություն: Արդեն արձանագրվում են շրջափակման ուղղակի ու անուղղակի հետևանքով մարդկային մահեր՝ նորածին երեխաներից մինչև տարեց քրոնիկ հիվանդներ: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հուլիսի 24-ին շուրջ 100 արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա ասուլիսի բացման խոսքում, մասնավորապես, ասել է.
|
Երեքշաբթի, 30 Մայիսի 2023, 12:38
Արմինֆո. 2023 թ․ մայիսի 28-ին, խախտելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, 2020 թվականի նոյեմբերի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, և միաժամանակ անտեսելով ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայությունը՝ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել Արցախի Հանրապետության, վերջինիս ժողովրդավարական ինստիտուտների դեմ ուղղված, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին ռազմատենչ և սադրիչ հայտարարություններով։ Այդ մասին ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարությունում:
|
Չորեքշաբթի, 24 Մայիսի 2023, 12:37
Արմինֆո.Արցախի Հանրապետությունում կառավարումը կարող է իրականացվել բացառապես Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջոցով: Այդ մասին ասվում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձում՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու հնարավորության վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության ֆոնին։
|
Հինգշաբթի, 20 Ապրիլի 2023, 10:47
Արմինֆո. Ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝ "Արցախպրես" լրատվական գործակալության հետ հարցազրույցում:
|