Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 19:12
ԱրմԻնֆո. Վերջին տարիներին Հայաստանը վերածվել է մարդկանց ներհոսք ունեցող ընդունող երկրի, ինչը միգրացիայի կառավարումը դարձնում է պետական քաղաքականության առանցքային ուղղություն։ Այս մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ անցկացված՝ միգրացիայի կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններին նվիրված կառավարական խորհրդակցության ժամանակ։
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 11:39
ԱրմԻնֆո. Եվրոպական միության ամենահաջողված քաղաքական նախաձեռնություններից մեկը՝ Արևելյան գործընկերությունն այսօր փորձության է ենթարկվում աշխարհի աստիճանական մասնատման նոր իրողություններում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորում» խորագրով կլոր սեղան-քննարկման ընթացքում, որը տեղի է ունեցել Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակում։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 18:02
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության նախարար Ահմադ Դոնիամալիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը և Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին:
|
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026, 15:39
ԱրմԻնֆո։ Ստոկհոլմում տեղի է ունեցել «Արևելյան գործընկերության» գենդերային հավասարության հարցերով աշխատանքային խմբի 6-րդ նիստը, որում որպես զեկուցող հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Զարուհի Բաթոյանը։
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026, 10:59
Արմինֆո. Արդշինբանկը սեպտեմբերի 8–11-ը Չինաստանի Սյամեն քաղաքում մասնակցել է բանկերի և ձեռնարկությունների համագործակցության միջազգային ցուցահանդեսին։ Այն անցկացվում է Չինաստանի միջազգային ներդրումային և առևտրի 26-րդ ցուցահանդեսի շրջանակում։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 17:19
Արմինֆո. Այսօր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ունի միջազգային պահանջներին համապատասխանող կառուցվածք, ձևավորված մասնագիտական ներուժ, ինչպես նաև կառավարման, որակի ապահովման և վերահսկողության համակարգ, որը հիմնված է միջազգային չափանիշների և պահանջների վրա։ Այդ մասին ասվում է Միհրան Խաչատրյանի հղած ուղերձում՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում իր աշխատանքն ավարտելու առնչությամբ:
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 13:24
ԱրմԻնֆո. Հայաստանի և Բենինի, ինչպես նաև Ռուանդայի միջև կկնքվեն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագրեր։ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 17-ի նիստում հավանություն տվեց երկու համաձայնագրերի կնքմանը։
|
Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026, 19:14
Արմինֆո. Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալ Հայկ Առաքելյանի գլխավորությամբ հանդիպում է կայացել Համաշխարհային բանկի գործընկերների և միջազգային փորձագետների հետ՝ Հայաստանում կանաչ ֆինանսավորման և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված նորարարական ֆինանսական գործիքների զարգացման հնարավորությունները քննարկելու նպատակով։
|
Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026, 16:26
Արմինֆո. Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում անցկացվել է "Եվրոպական պատկերացումները Հնդկաստանի մասին. տեքստեր, պատկերներ և հանդիպումներ"(«Europe’s Representations of India: Texts, Images and Encounters (ESIND)») միջազգային գիտական ցանցի 2-րդ համաժողովը։
|
Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026, 16:17
Արմինֆո. 2026 թվականի սեպտեմբերի 11-ին Լյուքսեմբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա
|
Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի 2026, 12:16
Արմինֆո. Հայ հանրությունը պարզապես պետք է էապես փոխի հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը։ Այս մասին իր հոդվածում գրում է քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։
|
Ուրբաթ, 4 Սեպտեմբերի 2026, 16:59
Արմինֆո.Telegram-ի ռուսալեզու տիրույթում, այդ թվում՝ Հայաստանից օգտատերերի շրջանում, լայն տարածում է ստանում զեղծարարների նոր սխեման։ Նրանք մեսենջերի գործիքների ու հոգեբանական ճնշման միջոցով սպառնում են օգտատերերին և գումար կորզում՝ հաշիվների հասանելիությունը պահպանելու դիմաց։
|
Չորեքշաբթի, 26 Օգոստոսի 2026, 17:00
Արմինֆո. Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-23:00-ին, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող «Ուսուցման կանաչ կենտրոնում» կկայանա «Բերքի տոն․ գյուղական կյանք և ավանդույթներ» 13-րդ ամենամյա փառատոնը։
|
Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2026, 16:34
Արմինֆո. Այսօր Հայաստանի քաղաքական օրակարգի առանցքային հարցը պետք է լինի Տիգրանաշենի ապագան: Սակայն, ինչպես տեսնում ենք, դրա շուրջ ծավալվող քննարկումները կարծես թե հետին պլան են մղվում: Այդ մասին իր հոդվածում գրում է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը։
|
Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2026, 11:23
Արմինֆո. Օգոստոսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
|
Երկուշաբթի, 3 Օգոստոսի 2026, 10:24
Արմինֆո. Երեկ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկությամբ, ստորագրել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակելու հրամանագիրը։
|
Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 12:40
ԱրմԻնֆո. Ապագա անվտանգության ճարտարապետության ստեղծմանը Հայաստանի մասնակցությունը այլևս դիվանագիտական ընտրություն չէ, այլ ռազմավարական անհրաժեշտություն: Այս մասին ասվում է ՀՀ նախկին արտգործնախարար և Դիվանագետների համաՀայկական Խորհրդի հիմնադիր անդամ Արա Այվազյանի հոդվածում:
|
Չորեքշաբթի, 15 Հուլիսի 2026, 13:11
ԱրմԻնֆո: «Գաղութատիրության» մասին հռետորաբանությունը պահանջում է հետևողականություն, հակառակ դեպքում այն դառնում է քաղաքական նպատակահարմարության և կրկնակի ստանդարտների գործիք: Այս կարծիքը իր Telegram էջում հայտնել է սահմանային տրանսպորտի և էներգետիկ նախագծերի մասնագետ, քաղաքագետ և փիլիսոփայության դոկտոր Վահե Դավթյանը՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ԽՍՀՄ «գաղութային ժառանգության» վրա հարձակումների:
|
Երեքշաբթի, 14 Հուլիսի 2026, 14:13
Արմինֆո. Հայաստանում հասարակության որոշակի շերտեր ենթարկվում են ներքին ռասիզմի։ Նման տեսակետ է հայտնել Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ հուլիսի 14-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում, որը նվիրված էր Քաղաքական շարժառիթներով հետապնդվող անձանց իրավունքների հանձնաժողովի աշխատանքների մեկնարկին:
|
Շաբաթ, 11 Հուլիսի 2026, 12:30
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայցեր է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմ: Կառավարության ղեկավարը նրանցից պահանջում է ներողություն խնդրել և հերքել վիրավորանք և զրպարտություն պարունակող տեղեկությունները: Հայցադիմումները ներկայացված են դատական տեղեկատվական Datalex.am կայքում։
|