Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 20:36
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 18:53
Արմինֆո.Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարար Հուան Ռունցիուի հետ հանդիպմանը քննարկել է COP17-ի օրակարգային առաջնահերթությունները՝ կարևորելով Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի գնահատումն ու մինչև 2030 թվականը սահմանված նպատակներին հասնելու ուղղությամբ համատեղ ջանքերի ակտիվացումը։ Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության համաձայն, անդրադարձ է եղել նաև բնապահպանության ոլորտում հայ-չինական համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ |
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 17:53
Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է հայ ռազմագերիների մոտ հյուպատոսական այց կազմակերպելու խնդրանքով երրորդ պետություններին դիմելու փաստը, սակայն հերքում է, որ այդ պետությունները տվել են այն անցկացնելու իրենց համաձայնությունը: Այդ մասին հոկտեմբերի 16-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հաղորդել է փաստաբան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ |
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 17:49
Արմինֆո. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ղրղզստանի Հանրապետության գիտության, բարձրագույն կրթության և նորարարությունների նախարար Գուլզատ Տընիբեկովնա Իսամատովային և Լուսավորության նախարար Դոգդուրկուլ Քենդիրբաևային, ովքեր Հայաստանում են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում: |
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 17:43
Արմինֆո.ՄԱԿ-ի հովանու ներքո գործող կոմիտեն հայկական կողմին փոխանցած զեկույցում Բաքվում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումները բնութագրում է ոչ այնքան որպես սիստեմատիկ երևույթ, որքան՝ որպես էնդեմիկ բնույթ ունեցող գործընթաց: Այդ մասին հոկտեմբերի 16-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հաղորդել է փաստաբան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ |
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 17:29
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 16:34
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 16:32
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 16:18
Արմինֆո.Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ «Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնում հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբջանսկին։ |
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 15:55
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 15:22
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 15:15
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 15:12
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 14:44
Արմինֆո. IDBank-ը գործընկերների հետ կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը՝ COP17-ին՝ ներկայացնելով «կանաչ» փոխակերպման, թվային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված մի շարք առանցքային նախաձեռնություններ։ |
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 14:22
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 14:20
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 14:11
Արմինֆո. Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում բնության հանդեպ, որովհետև հայերի համար դժվարին օրերին, Հայաստանի Հանրապետության դժվարին օրերին, հենց բնությունն է փրկել հայ ժողովրդին: Այդ մասին հոկտեմբերի 16-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երեւանում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում անցկացվող "Առաջնորդները հանուն բնության" գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանն իր ողջույնի խոսքում։ |
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 13:53
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 13:13
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 12:15
ԱրմԻնֆո. Անկլավ-էքսկլավների հարցի վերաբերյալ հասկացություններն ու ընթացակարգերը հստակ նկարագրված և կարգավորված են, և Հայաստանը կգործի բացառապես հաստատված կանոնների շրջանակներում: Այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: COP-17 առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում Գրիգորյանը պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության վերաբերյալ մեկնաբանության խնդրանքին, որ կա համաձայնություն, որ սահմանազատումը կհանգեցնի անկլավների կամ էքսկլավների բացակայությանը Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում: |