Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026, 15:29
Արմինֆո. Ոչ մի ճնշում չի փոխի ընդդիմադիր քաղաքական ուժերի դիրքորոշումը ՀՀ նոր սահմանադրության ընդունման հարցի նկատմամբ։ ԱԺ "Հայաստան" խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն այդպես է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ նոր սահմանադրության ընդունմանը խորհրդարանական ընդդիմության հակազդեցության դեպքում իշխող մեծամասնությունը կսկսի հասարակական ճնշումներ ձևավորել:
|
Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026, 13:00
Արմինֆո. Առաջիկա ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունների համար ամենակարևոր խնդիրը կլինի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը: Այս մասին նոյեմբերի 2-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
|
Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026, 12:33
Արմինֆո. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ և գործարար Գարիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը նամակ է հղել 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նավի Փիլեյին՝ ներկայացնելով Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա լուրջ մարտահրավերները և նրա ուշադրությունը հրավիրելով երկրում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումների վրա:
|
Շաբաթ, 31 Հոկտեմբերի 2026, 12:55
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է գիտական ինստիտուտների ղեկավարների հետ՝ քննարկելու գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները, գիտական կազմակերպությունների կառավարման, ֆինանսավորման և հետագա գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերը։
|
Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026, 18:44
Արմինֆո.IDBank-ն ու Իդրամն ամփոփեցին COP17-ում գործընկերների հետ իրենց մասնակցությունը՝ ներկայանալով կայուն զարգացման և կենսաբազմազանության ոլորտներում մի շարք առանցքային նախաձեռնություններով։
|
Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026, 15:00
Արմինֆո. Նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության համար։ Այդ մասին հոկտեմբերի 30-ին լրագրողներին հայտարարել է խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 17:34
Արմինֆո.Երևանում ընթացող ՄԱԿ Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) հենց այն հարթակն է, որտեղ պետք է բարձրացվեին արցախցիների իրավական խնդիրները: Այդ մասին հոկտեմբերի 29-ին հայտարարել է Արցախի Հանրային խորհրդի անդամ Ալվարդ Զաքարյանը՝ "Միջազգային պարտավորությունները և ազգային օրակարգը COP17-ի համատեքստում. գնահատականներ և հետևություններ" թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ։
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 14:32
Արմինֆո. <Եթե նախկինում ասում էի, որ արտահերթ ընտրությունները նոր Սահմանադրություն ընդունելու հնարավոր եղանակներից մեկն են, ապա երեկ ինձ համար պարզ դարձավ, որ արտահերթ ընտրությունների չեն հասնի։ Ընդհակառակը, կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարողանա հրաժարվել, հոկտեմբերի 29-ին լրագրողների հարցերին պատասխանելով՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 10:43
Արմինֆո. Կոնվերս Բանկը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում, միացել է կենդանիների պաշտպանության «ՔոՔո» և «Դինգո Թիմ» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությանը՝ աջակցելով թափառական շների ստերջացման և կատաղության դեմ պատվաստման ծրագրին։
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 13:54
ԱրմԻնֆո. ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ կոնֆերանսի (COP17) շրջանակներում «Մշակույթ և բնություն» կոնֆերանսի մասնակիցների համար կազմակերպվել են էքսկուրսիաներ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի պատմամշակութային հուշարձաններ։
|
Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2026, 20:44
ԱրմԻնֆո։Մշակույթի պատվավոր դեսպանին «պատվով» և «մշակութայնորեն» ճանապարհեցին
|
Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2026, 17:28
Արմինֆո. Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալությունը կոչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին գործուն քայլեր ձեռնարկել բռնազավթված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) հայկական ժառանգության հետագա ոչնչացումը կանխելու համար:
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 15:51
Արմինֆո. Ճանապարհի երկրորդ շարքում կայանելու համար պատժի խստացումն ուղղված է ոչ թե պետական բյուջեի մուտքերի ավելացմանը, այլ խախտումների կանխարգելմանը։ Այդ մասին հոկտեմբերի 26-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ներքին գործերի նախարարը, պարզաբանելով, թե գնի բարձրացումն ինչպես պետք է նպաստի ճանապարհատրանսպորտային պատահարների նվազմանը։
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 11:34
ԱրմԻնֆո. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ներկայացրել է հոկտեմբերի 25-ին երկրի 21 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրողների մասնակցության և միջադեպերի վերաբերյալ տվյալները։
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 11:14
ԱրմԻնֆո. «Ժամանակն է ամբողջությամբ անցնել էլեկտրական ավտոբուսների», համապատասխան կարգադրություն է տվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 26-ին քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 18:30
Արմինֆո. Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում Կոնվերս Բանկի տաղավարում ներկայացվում են Բանկի կայուն ֆինանսավորման լուծումներն ու ESG՝ բնապահպանական, սոցիալական և կառավարման ուղղությամբ նախաձեռնությունները։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 15:37
Արմինֆո.2026 թվականի ինն ամիսների ընթացքում Հայաստանում լրագրողների և ԶԼՄ-ների դեմ ներկայացված հայցերի ընդհանուր թիվը կազմել է 44: Այդ մասին հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը՝ հոկտեմբերի 23-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր Հայաստանում խոսքի ազատության վիճակին եւ 2026 թվականի երրորդ եռամսյակում լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքների խախտումներին:
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 14:03
ԱրմԻնֆո. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել հայտարարությամբ, որում ուշադրություն են հրավիրել այն լուրջ քաղաքական, սոցիալական, տնտեսական և իրավական խնդիրների վրա, որոնց արցախցիները շարունակում են բախվել բռնի տեղահանումից երեք տարի անց։
|
Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026, 11:02
ԱրմԻնֆո. ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հոկտեմբերի 20-21-ը այցելել է Լոռու մարզ՝ հատուկ ուշադրություն դարձնելով տարածաշրջանում բնակվող ռուս հայրենակիցներին։
|
Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026, 20:31
Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի վերանայի իր որոշումները, քանի դեռ դրանց հետևանքներն ուղղակիորեն չեն անդրադարձել անձամբ իր և իր քաղաքական ապագայի վրա: Իր տելեգրամյան ալիքում նման կարծիք է հայտնել քաղաքագետ, քաղաքական մեկնաբան Բենիամին Մաթևոսյանը՝ Ռուսաստանի կառավարության կայքում Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ կասեցնելու հնարավոր հետևանքների մասին զեկույցի հրապարակումից հետո:
|