Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2026, 15:29
Արմինֆո. Հայաստանը կանգնած է ներքաղաքական իրավիճակի զարգացման երեք հնարավոր սցենարների առջև․ նոր սահմանադրության ընդունում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ կամ իմպիչմենտի միջոցով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացում իշխանությունից: Նման կարծիք է հայտնել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը ՝ արձագանքելով հնարավոր արտահերթ ընտրությունների մասին Փաշինյանի հայտարարությանը։
|
Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026, 11:02
ԱրմԻնֆո. ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հոկտեմբերի 20-21-ը այցելել է Լոռու մարզ՝ հատուկ ուշադրություն դարձնելով տարածաշրջանում բնակվող ռուս հայրենակիցներին։
|
Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 12:19
ԱրմԻնֆո. Ադրբեջանն ամենազոր չէ, և նրա խոցելի կողմերի օգտագործումը պետք է լինի Հայաստանի անվտանգության երաշխիքներից մեկը, ոչ թե հակառակը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հայ թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ արձագանքելով
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 14:11
Արմինֆո. Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում բնության հանդեպ, որովհետև հայերի համար դժվարին օրերին, Հայաստանի Հանրապետության դժվարին օրերին, հենց բնությունն է փրկել հայ ժողովրդին: Այդ մասին հոկտեմբերի 16-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երեւանում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում անցկացվող "Առաջնորդները հանուն բնության" գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանն իր ողջույնի խոսքում։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 16:28
Արմինֆո.IDBank-ը շարունակում է հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ այս անգամ նշելով այն իր հաճախորդների հետ։ Բանկի բոլոր մասնաճյուղերը տոնական տրամադրությամբ, անակնկալներով ու նվերներով ողջ օրը սպասարկում էին հաճախորդներին։ Հերթական գործարքի համար մասնաճյուղեր այցելած հաճախորդները հնարավորություն ունեին շահելու թեմատիկ նվերներից որևէ մեկը՝ պտտելով հաջողության անիվը։
|
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 13:14
ԱրմԻնֆո։ Վաղ առավոտից բուլդոզերներ են աշխատում Երևանի Աջափնյակ շրջանի Շինարարների փողոցում՝ քանդելով կրպակներն ու շինանյութերի խանութները։
|
Շաբաթ, 10 Հոկտեմբերի 2026, 13:19
Արմինֆո. Պետական սահմանի համալիր կառավարման ոլորտում բարեփոխումների, Սահմանապահ զորքերի անձնակազմի մասնագիտական պատրաստվածության, ուսուցման և վերապատրաստումների վերաբերյալ հարցեր են քննարկվել Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) Եվրոպայի և Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ, ՀՀ-ում DCAF-ի աջակցության ծրագրի ղեկավար Անթյե Ֆրիցի և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) Գլոբալ վտանգների նվազեցման տնօրինության կովկասյան տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Ստեֆանի Փենինգտոնի գլխավորած պատվիրակությունների հետ ՀՀ ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի ղեկավարի և աշխատակիցների հանդիպումներում:
Ինչպես հաղորդում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը, հանդիպումների ընթացքում քննարկվել են պետական սահմանի պահպանությանը և սահմանապահների մասնագիտական պատրաստվածությանը վերաբերող հարցեր՝ կարևորելով հատկապես ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառումը, միջազգային համագործակցությունը և այդ համատեքստում՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի համար ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական համակարգի ստեղծումը:
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 12:59
ԱրմԻնֆո. ՀՀ իշխանությունների գործողությունները տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ հակասահմանադրական են և հիշեցնում են խորհրդային ժամանակները: Այս մասին հոկտեմբերի 7-ին լրագրողներին ասել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մամիկոն Ասլանյանը՝ «Հզոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամ:
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026, 12:35
Արմինֆո. Հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայ-բրիտանական գործարար ֆորումին, որն առաջին անգամ է անցկացվում Երևանում։
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026, 12:32
ԱրմԻնֆո։ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է գտնվել Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայացած Հայ-բրիտանական գործարար ֆորումի բացմանը նվիրված գալա համերգին։
|
Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026, 15:54
Արմինֆո. Հայաստանի տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը պետք է կանգնի հայկական դատարանի առջև և պատիժ կրի՝ օրենքի ողջ խստությամբ: Այդ մասին հոկտեմբերի 2-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է "Հայաքվե" շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը։
|
Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026, 15:13
ԱրմԻնֆո: Բրյուսելում, Եվրոպական խորհրդարանում, տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17), որը տեղի կունենա հոկտեմբերին Երևանում: Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական խորհրդարանի շրջակա միջավայրի, առողջապահության և սննդի անվտանգության հարցերով հանձնաժողովի (ENVI) կողմից՝ Եվրոպական Միությունում Հայաստանի պատվիրակության և Բնության պահպանման միջազգային միության (IUCN) հետ համատեղ:
|
Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026, 17:05
Արմինֆո.Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) արտասահմանյան թեմերի առաջնորդներն առաջարկել են ոչ ուշ, քան 2027 թվականի կեսերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Եպիսկոպոսաց ժողով գումարել ՝ Հայաստանի կառավարության կողմից Հայոց եկեղեցում տիրող իրավիճակի վերաբերյալ հրապարակված զեկույցի ֆոնին։
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 20:08
Արմինֆո. Միջազգային իրավունքի մասնագետ և իրավաբան Սիրանուշ Սահակյանը արձագանքել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևայի հայտարարությանը:
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 20:06
ԱրմԻնֆո. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ այսպես կոչված զեկույցը, որը հրապարակվել է ՀՀ կառավարության կողմից, հակասահմանադրական է, ոչ կանոնիկ և անօրինական է իր բովանդակությամբ և ձևով: Այս մասին ասվում է Մայր Աթոռ Էջմիածնի դիվանատան հայտարարության մեջ:
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 13:25
ԱրմԻնֆո: ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնը հրապարակել է Հայ Առաքելական Եկեղեցու իրավիճակի և հնարավոր լուծումների վերաբերյալ զեկույց:
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026, 12:18
ԱրմԻնֆո. Հայաստանը փորձում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը պահպանել որպես երկկողմ օրակարգի հարց, թեև այստեղ խնդիրներ կան։ Այս մասին սեպտեմբերի 23-ին APRI Forum 2026-ի միջոցառման ժամանակ հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026, 18:34
Արմինֆո. IDBank-ը «Կողք կողքի» ծրագրի շրջանակում նոր համագործակցություն է սկսել այս անգամ Սևան համայնքում բնակվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար։
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 16:00
Արմինֆո. Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանինին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ։ Այդ մասին հաղորդել է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը՝ իր էջում հրապարակելով պարգևատրման արարողության լուսանկարը:
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 10:19
ԱրմԻնֆո. Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում տեղի է ունեցել պատմական հանդիպում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ընդունվել են նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, հայտնում է Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանատունը։ Նշվում է, որ տեղի է ունեցել համատեղ աղոթք Թրամփի համար, որը աջակցել է Հայաստանում խաղաղության հաստատմանը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Հայաստանի համար։
|